Օդանավակայանից մենք կշարժվենք դեպի Հանրապետության հրապարակ. Փաշինյանը ներկայացրել է այսօրվա և վաղվա միջոցառումները

Հայաստանի վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը տեսաուղերձ է տարածել՝ նշելով, որ ինքն այսօր օդանավակայանում դիմավորելու է Սերժ Թանկյանին: Նա քաղաքացիներին կոչ է արել սպասել օդանավակայան մուտքի մոտ, որից հետո միասին կշարժվեն Հանրապետության հրապարակ, որտեղ կկայանա դիմավորման պաշտոնական արարողությունը: Հրապարակում ելույթ կունենան Փաշինյանը և Թանկյանը: 

 «Ես ուզում եմ ասել, որ արդեն քանի օր գրասենյակային պայմաններում եմ աշխատում եւ բավական բարդ, ծանր աշխատանքային առօրյա է: Իրականում այս առօրյան ավելի բարդ եւ ավելի պատասխանատու չէ, քան այն առօրյան, որ մենք ունենում էինք Հանրապետության հրապարակում մեր հեղափոխության ընթացքում: Բայց ուզում եմ անկեղծ գտնվել՝ այն ամբողջ շփումը, որ ես ունենում էի ձեզ հետ, ավելի մեծ էներգիա էր տալիս: Ես ուզում եմ մի քանի կազմակերպչական հարցեր հստակեցնել: Այսօր՝ ժամը 20-ին, Սերժ Թանկյանը ժամանում է Երեւան, ինչպես գիտեք: Ես Սերժ Թանկյանին կդիմավորեմ օդանավակայանի սրահներից մեկում, մենք միասին դուրս կգանք: Ուզում եմ կոչ անել, որ մարդիկ, քաղաքացիները մեզ սպասեն օդանավակայանի այն տարածքում, որտեղ մեծ կարասի շիշ է դրված: Մենք դուրս կգանք, կողջունենք ձեզ, հետո միասին կգնանք դեպի Հանրապետության հրապարակ, որտեղ տեղի կունենա դիմավորման պաշտոնական արարողությունը, ես ու Սերժը ելույթ կունենանք, տեղի կունենա հանրահավաքի նման միջոցառում: Տեղեկացնեմ նաեւ, որ այսօր ոստիկանությունը լիարժեք ծառայություն կիրականացնի եւ՛ Հանրապետության հրապարակում, եւ՛ օդանավակայանի տարածքում ու ճանապարհի երկայնքով եւ ես հույս ունեմ, որ դուք՝ ՀՀ քաղաքացիներդ, ինչպես նախկինում, մենք բոլորս ջերմ հարաբերություններ կպահպանենք ոստիկանության հետ, եղբայրական միջավայր: Իհարկե գիտեք, որ վաղն Ազգային ժողովում տեղի են ունենալու ՀՀ վարչապետի ընտրություններ, քաղաքական խորհրդակցությունների արդյունքում կարող եմ ասել, որ այս պահին որեւէ կասկած չկա, որ վարչապետի ընտրությունը կարող է տեղի չունենալ: Ես հույս ունեմ, որ ամեն ինչ կանցնի մեր պլանավորածի նման ու ԱԺ-ն ժողովրդի թեկնածուին կընտրի վարչապետ, հետո մենք նորից կհանդիպենք Հանրապետության հրապարակում: Հույս ունեմ վաղն էլ դուք կհավաքվեք Հանրապետության հրապարակում, վաղ առավոտից կհետեւեք այդ ամբողջ գործընթացին, որից հետո ես կգամ հրապարակ, հետո, ամենայն հավանականությամբ, կսկսեմ իրականացնել ՀՀ վարչապետի պարտականությունները, եթե իհարկե խանգարող որեւէ ազդակ տեղի չունենա»:

դիտվել է 46 անգամ
Լրահոս
Ֆուտբոլից անդին. քաղաքականությունը ներխուժել է աշխարհի առաջնություն Հայոց ցեղասպանության ճանաչումը պետք է ողջունել, բայց ոչ օգտագործել որպես քաղաքական գործիք․ Խաչիկյան Մեծ ուրախություն․ հավատացյալները հնարավորություն կունենան հանդիպել Բագրատ Սրբազանին Մայր Աթոռում Անթիլիասի Մայրավանքում նշվել է Արամ Ա Վեհափառի գահակալության 31-ամյակը Ողբերգական ավտովթար՝ Երևանում. վարորդի կյանքը փրկել չի ստացվել ԱԱ-2026-ի ֆավորիտները՝ ըստ սուպերհամակարգչի Վրաերթ՝ Երևանում․ հետիոտնի կյանքը փրկել չի հաջողվել Ինչո՞ւ է Ցեղասպանության հիշատակին մոտենում Գազայի արյունով ձեռքերը ունեցողը․ քաղաքագետ Գյումրի քաղաքի տներից մեկում պայթյուն է տեղի ունեցել. կա զnհ Պատկան մարմինը խուսափում է գնահատական տալ Ռոբերտ Քոչարյանի տեսանյութի արտահոսքին օդանավակայանից Խմբային փուլն ավարտված է. հայտնի են 1/16 եզրափակիչի բոլոր զույգերն ու խաղացանկը Ի՞նչ անել, որ Հայոց ցեղասպանության հարցը մեկընդմիշտ դադարի սոսկ քաղաքական շահարկումների առիթ լինել Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ Կրկնակի վերանորոգված ճանապարհին ասֆալտի կարկատաններ կան. լրագրող Առեղծվածային դեպք՝ Երևանում․ հայտնաբերվել է Եգիպտոսի քաղաքացու մարմինը Ռոնալդուի անսպասելի քայլը միքստ-գոտում Փաշինյանն ու Ալիևը հեգնում են հայ հանրությանը․ ադրբեջանագետ Պարզվել են գետից դուրս բերված և որոնվող ջրահեղձ եղածների ինքնությունները Հրազդանում «Opel Astra»-ն բшխվել է բաժանարար գոտու բետոնե արգելապատնեշին․ կա վիրшվոր Սևան-Գեղամավան ճանապարհին ծանր վթար է գրանցվել Մեսսին գրում է ԱԱ-ների նոր պատմություն Իսրայելի կառավարությունը միաձայն ճանաչեց Հայոց ցեղասպանությունը
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am