Ազգային ժողովի «Ելք» խմբակցության ղեկավար, ՀՀ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը վստահեցնում է, որ իր ընտրվելու դեպքում կառավարության կազմում օլիգարխներ չեն լինելու:Անդրադառնալով վարչապետ ընտրվելու դեպքում գործարար Խաչատուր Սուքիասյանին առաջին փոխվարչապետի պաշտոնում նշանակելու մասին խոսակցություններին՝ ասաց. «Ես կարող եմ հավաստիացնել, որ կառավարության կազմում օլիգարխներ չեն լինելու: Խաղի կանոնն օրինականությունն է: Բայց ես կրկնում եմ, որ վենդետաներ մեր երկրում չեն լինելու: Հայաստանում քաղաքական և տնտեսական հետապնդումների էջը փակված է, և մենք խնդիր ունենք համերաշխության մթնոլորտ ձևավորելու: Վենդետաներ չեն լինելու ոչ մի հարցով»:
ՀՀ վարչապետի թեկնածուն վստահեցրեց, որ առաջիկայում հանրությունը ստանալու է իրեն հուզող բոլոր հարցերի պատասխանները և առկա խնդիրների լուծման ուղիները:
Փետրվարի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Մեսրոպ Եսայանը
Փետրվարի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը
Փետրվարի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Հայկ Նահապետյանը
Փետրվարի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը
Փետրվարի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը
Փետրվարի 13-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Փետրվարի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը
Փետրվարի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Փետրվարի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Փետրվարի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը