ԱԺ ճեպազրույցների ժամին ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը հայտարարեց,որ Դաշնակցությունը չի պատրաստվում մենակ թողնել Նիկոլ Փաշինյանին։ Կուսակցությունը պատրաստ է աջակցել Փաշինյանին ոչ միայն ԱԺ–ում, այլև ապագա կառավարության կազմում։
ԱԺ–ը կընդունի Նիկոլ Փաշինյանի ձևավորած ժամանակավոր կառավարության ծրագիրը,հայտարարեց նա,հավելելով ,որ Փաշինյանի ղեկավարած կառավարության ծրագիրը մերժելու տարբերակը Ռուստամյանը խելամիտ չէ,քանի որ այդ դեպքում նորից նույն շրջապտույտը կսկսվի։
Արտահերթ ընտրությունների համար Ռուստամյանը ժամկետ չնշեց, բայց ասաց, որ արտահերթ ընտրություններին ընդառաջ նախ պետք է ձևավորվի իրական ընտրական միջավայր, որի դեպքում ընտրության արդյունքները պետք է ընդունելի լինեն բոլորի համար։
Իսկ նոր կառավարության կազմում լինելուց ՀՅԴ–ն, ըստ Ռուստամյանի, չի հրաժարվի։
«Մենք ասել ենք, որ ակնկալիք չունենք, որ պետք է մաս կազմենք, բայց նաև չենք ուզում, որ Փաշինյանի կառավարությունը չհաջողի այն բոլոր հարցերում, որոնք առաջադրել է, ուստի մեր բոլոր կարողություններով աջակցելու ենք։ Դաշնակցությունը պատրաստ է ներդնել իր ամբողջ ներուժը։ Մենք չենք պատրաստվում մենակ թողնել Նիկոլ Փաշինյանին»,– ասաց Ռուստամյանը։