«Փաշինյանին այլևս դիպլոմ պետք չէ». Կիսելյով/տեսանյութ/
|
«Вести недели» տեղեկատվա-վերլուծական հաղորդման շրջանակներում Հայաստանում տեղի ունեցող վերջին իրադարձություններին է անդրադարձել МИА «Россия сегодня»-ի գործադիր տնօրեն Դմիտրի Կիսելյովը:
Նիկոլ Փաշինյանի՝ բարձրագույն կրթության դիպլոմ չունենալու մասին նա ասել է,որ ԵՊՀ-ն «զղջման» փաստաթուղթ է հրապարակել: «Այսինքն, ԵՊՀ-ն մեղքի զգացում ունի ուսանողին հեռացնելու համար և սպասում է Նիկոլ Փաշինյանի համաձայնությանը, որպեսզի նրան բարձրագույն կրթությունն ավարտելու մասին դիպլոմ տա»,- ասում է Կիսելյովը:
Նրա խոսքով՝ այդ դիպլոմն այլևս պետք չէ Փաշինյանին, և որ վարչապետ դառնալու նրա շանսերը մեծ են:
Կիսելյովը նշում է, որ Փաշինյանի համար վարչապետությունը հեշտ մարտահրավեր չէ:
|
