Հեղափոխության բոլոր կանոններով ՀՀ վարչապետը պետք լինի նա, ով նախաձեռնել է հեղափոխությունը.Մարուքյան

«Վաղը Նիկոլ Փաշինանը ՀՀ վարչապետ կընտրվի։ Սրանով Հայաստանում նոր սկիզբ կդրվի փոփոխությունների», -  լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը։ «Հեղափոխության բոլոր կանոններով ՀՀ վարչապետը պետք լինի նա, ով նախաձեռնել է հեղափոխությունը։Այստեղ տարաձայնություն չկա, ով նախաձեռնել է, կազմակերպել է ու հավատացել է դրան, հենց նա էլ պետք է հնարավորություն ու պատասխանատվություն ստանա այդ փոփոխություններն իրականացնելու համար», - նշեց նա։ «Պետք է անել ամեն ինչ մարդկանց հույսն արդարացնելու համար։ Բոլորս մեր տեղում պետք է ամեն բան անենք, որ Հայաստանն այլևս չունենա այն արատավոր երևույթները, որը մենք ունեինք և քննադատում էինք ու մինչ օրս էլ դրանք կան։ Խորքային ու համակարգային բազմաթիվ խնդիրներ կան, որոնց համակարգային լուծումներ պետք է տալ», - նշեց նա։ Մարուքյանը նկատեց, որ իրենք ի սկզբանե փողոցում չէին, որովհետև պնդում էին, թե պետք է պայքարել ոչ թե անձերի, այլ՝ համակարգի դեմ։ Նրա խոսքով՝ Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո, երբ նրան փորձեց փոխարինել Կարեն Կարապետյանը, դա արդեն համակարգային հարց դարձավ։ «Երբ դարձավ համակարգային պայքար, մենք եղանք փողոցում։ Մինչ այդ մենք ունեցել ենք դերակատարում, ես չէի ցանականա դրա մասին խոսել, որովհետև ինչ արել ենք, բոլորը տեսել են», - հավելեց նա՝ ընդգծելով, որ իրենք մեղավորություն չեն զգում, որովհետև մենակ չեն թողել Փաշինյանին և ինչ պայմանավորվածություն ունեցել են մինչ այս պահը, բոլորը կյանքի են կոչվել։

դիտվել է 1 անգամ
Լրահոս
Այս Եռատոնը մեզ հիշեցնում է Շուշիի ազատագրման փառքը և մեր բանակի ծնունդը. Աշոտ Դանիելյան ԱՄՆ-ի հшրձակումը իրանական նավերի վրա միջազգային իրավունքի և հրադադարի կոպիտ խախտում է․ Բաղայի Արարատի մարզում «Nissan March»-ը բախվել է տան դարպասին, ապա քարե պատնեշին․ կա վիրավոր Ադրբեջանից Հայաստան կուղարկվի 479 տոննա դիզվառելիք Ժողովուրդը ուրացումն ու դավաճանությունը երբեք չի ներում, և այս դեպքում էլ բացառություն չի լինելու Առաջիկա օրերի եղանակը Այսօր, երբ բռնшզավթված և հայաթափված է Արցախը, պարտավոր ենք շարունակել հետամուտ լինել հայրենազրկված արցախահայության իրավունքների պաշտպանnւթյանը․ Գարեգին Բ Ռոբերտ Քոչարյանն ու թիմակիցները «Եռաբլուրում» են Փաշինյան, բա որ Արցախը մերը չի եղել, ինչո՞ւ 5000 լույսի կտոր տղաներին զոհեցիր․ Շարմազանով Երկրաշարժ Սպիտակ քաղաքից 6 կմ հյուսիս-արևելք․ ցնցման ուժգնությունը կազմել է 2 բալ Միջադեպ Գյումրիում՝ ադրբեջանցիներին հյուրընկալած «Գըվուգ Գաստրո Տան» հիմնադրի ու նրա որդու միջև Սյունիքը վատ ընդունեց Փաշինյանին, այսօր Կապանում հանրահավաք է նախատեսված. «Հրապարակ» Ախթալայի հանքի լարվածությունից հետո աշխատավարձերը բարձրացվել են, պայմանները՝ փոխվել. «Ժողովուրդ» Ղուլունցները խայտառակվել են շեֆի մոտ. «Հրապարակ» Փարամազյանն ու Առուշն իրենց «ընտրությունը» կատարել են․ «Հրապարակ» Ընտրություններն արդեն իսկ կեղծվել են․ «Հրապարակ» 43 տոկոս աղքատություն, որտեղ 620 հազար դոլարի համերգ կազմակերպվեց. «Ժողովուրդ» Ավտոմեքենան բախվել է պատին․ կա տուժած Տեղացած կարկուտի հետևանքով խոշոր ավտովթար է տեղի ունեցել «Ուժեղ Հայաստանի» հավաքի վայրից 3 անձ է տեղափոխվել ոստիկանություն ՃՏՊ Մարտունի-Գավառ ավտոճանապարհին․ կան տուժածներ Կառավարական ինքնաթիռը մեկնել է Սոֆիա՝ տեխսպասարկման․ «Հետք» Շղթայական ավտովթար․ մեքենաներից մեկը բախվել է հաստաբուն ծառի 34 տարի առաջ ժամերի ընթացքում ազատագրվեց հայոց հինավուրց անառիկ բերդաքաղաքը՝ Շուշին Իրանի զինվորականները հաղորդել են նավթատար լցանավի կալանման մասին
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am