Առաջիկա տարիների գլխավոր խնդիրը Պուտինի համար
Կրեմլի կայքը հրապարակել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ելույթը,որում առաջիկա տարիների հանգուցային խնդիրը ռուսաստանցիների իրական եկամուտների բարձրացումն է: «Դրա համար այժմ լավ հիմք կա: Աճել է տնտեսության ընդհանուր կայունությունը, այն դիմացել է թե նավթի գների կտրուկ անկմանը, թե պատժամիջոցներով ճնշելու փորձերին, թե գլոբալ կոնյունկտուրայի տատանումներին»,- ասել է պետության ղեկավարը:
Նա ընդհանուր առմամբ դրական է գնահատել նախարարների կաբինետի աշխատանքը եւ նշել դրանում վարչապետ Դմիտրի Մեդվեդեւի վաստակը:
Ռուսաստանի նախագահի պաշտոնամուտի արարողությունը տեղի կունենա մայիսի 7-ին ավանդական սցենարով: Երդմնակալությունը կսկսվի կեսօրին:
