Արսեն Վենգերը խոշոր հաղթանակով հրաժեշտ տվեց /տեսանյութ/
Լոնդոնի «Արսենալը» անգլիայի առաջնության 37-րդ տուրի խաղում սեփական դաշտում 5:0 հաշվով ջախջախեց «Բարնլիին»:
Երկու գոլի հեղինակ դարձավ գաբոնցի Պիեր-Էրիկ Օբամեյանգը, մեկ ՝ Լյակազետը, Կոլաշինացը եւ Իվոբին: Հենրիխ Մխիթարյանը մասնակցեց ողջ խաղին:
«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը, որը մրցաշրջանի ավարտից հետո հրաժարական է տալու, մեծ տպավորություններով հրաժեշտ տվեց ակումբի «Էմիրեյթս» մարզադաշտին, քանի որ սա նրա վերջին խաղն էր սեփական դաշտում:
