«Ուրան 9» մարտական համալիրների փորձարկումների տեսանյութը/տեսանյութ/
Ria Novosti-ի փոխանցմամբ,համացանցում հայտնվել են կադրեր «Ուրան 9» մարտական բազմաֆունկցիոնալ համալիրների փորձարկումներից: Տեսանյութում ցուցադրված է անօդաչու մեքենայի աշխատանքը եղանակային ու աշխարհագրական տարբեր պայմաններում։ Տեխնիկան կատարում է բազմաթիվ մարտական առաջադրանքներ, հաղթահարում է խոչընդոտներ, կրակում առաջադրված նշանակետերի վրա, պաշտպանում ռազմական օբյեկտները։ «Ուրան 9»-ը հետախուզության ու մարտի դաշտում ստորաբաժանումների կրակային աջակցության բազմաֆունկցիոնալ համալիր է։ Տասներկու տոննայանոց ռադիոկառավարման համալիրը սարքավորված է ՊԿՏՄ թնդանոթով, ավտոմատ 30 միլիմետրանոց 2A72 հրանոթով ու «Շմել-Մ» կրականետներով։
