Խորհրդավոր շրջանաձեւ անցքեր ՝Արկտիկայի սառույցներում /տեսանյութ/
NASA-ի գիտնականները Բոֆորտ ծովը ծածկող սառցաշերտի վրա արտասովոր շրջանաձեւ անցքեր են հայտնաբերել,որոնց առաջացման պատճառը դեռ չի հաջողվել բացատրել, հայտնում է Ռոսբալտը։ Հետազոտողների խոսքով՝ այդ տարօրինակ անցքերով սառույցը վերջին սեզոնին է գոյացել։ Նման երիտասարդ սառույցը ձմռան ընթացքում սերտաճում է ու բարակ շերտով ծածկում սառույցների միջեւ եղած մաքուր ջուրը։ Գիտնականների վարկածով՝ այդ վայրում կարող էին բախվել սառույցներ՝ առաջացնելով այդ խորդուբորդ ռելիեֆը։ Անցքերը կարող էին նաև փոկերն անել շնչելու համար։
