Փաշինյան-Պուտին հանդիպման վայրը հայտնի է
Тelegram- ում «Эхо Москвы» ռադիոկայանի խմբագիր Ալեքսեյ Վենեդիկտովը հայտնել է,որ Կրեմլում նախապատրաստական աշխատանքներ են տարվում՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ու Հայաստանի հեղափոխական շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանի հանդիպման կազմակերպման համար: Պուտինի ու Փաշինյանի հանդիպումն ամենայն հավանականությամբ կկայանա մոտ մեկ շաբաթից՝ մայիսի 14-ին, ՌԴ Սոչի քաղաքում, այսինքն՝ Նիկոլ Փաշինյանի՝ Ազգային ժողովի կողմից վարչապետ ընտրվելուց հետո,նշել է նա:
