Կոտայքի մարզում «BMW»-ն բախվել է «Փարավոն» ռեստորանային համալիրի պատին
Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի ավագ հետաքննիչ Վահե Հարությունյանի կողմից նյութեր են նախապատրաստվում այսօր՝ մայիսի 6-ին, Կոտայքի մարզում տեղի ունեցած ավտովթարի փաստով: Ժամը 00:10-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 11-րդ կմ հատվածում BMW մակնիշի 50 TT 660 համարանիշի ավտոմեքենայի վարորդը բախվել է «Փարավոն» ռեստորանային համալիրի կենտրոնականմ մուտքի պատին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Երևան քաղաքի Նոր Արեշ թաղամասի բնակիչ, 36-ամյա Գեղամ Պողոսյանը, Երևան քաղաքի Դավիթաշեն թաղամասի բնակիչ, 37-ամյա Էմին Վարդումյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Աբովյանի բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարակի 3-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Հրանտ Գալստյանի գլխավորությամբ: Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Աբովյանի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը: Ավտոմեքենան հետաքննիչի հանձնարարականով տեղափոխվել է հատուկ պահպանվող տարածք: Ոստիկանությունը պարզում է վարորդի ինքնությունը: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ճանապարհային ոստիկանությունն ունի օպերատիվ տեղեկություններ, որ բացի վիրավորներից ևս մեկ հոգի էլ է եղել ավտոմեքենայում:
