«Նախարարությունները նեխած սովետի սիստեմից մնացած ձրիակերների կերակրատաշտակներ են». Աշոտ Ադամյան
Որ ուզում եք իմանալ, մեզանում նախարարությունները նեխած սովետի սիստեմից մնացած «ղեկավար» ձրիակերների կերակրատաշտակներ են․․․ Ազատ ստեղծագործ Ժողովրդին պետք են կառույցներ, որոնք ոչ թե անդադար քթները կխոթեն ու խելք կսովորեցնեն գործարար մարդկանց, այլ կօգնեն նրանց հաղթահարել ընթացիկ խնդիրները, կուսումնասիրեն ժամանակակից տենդենցներն ու կառաջնորդեն դեպի համաշխարհային շուկաներ․․․ Իսկ մշակույթի նախարարություն ասածն ընդհանրապես անհասկանալի մի բան է․․․ դրա տեղը բոլորովին այլ բան պիտի լինի: Սա էսպես հպանցիկ՝ մեծ թեմա է․․․ կարծում եմ լավ տնտեսագետները կհասկանան ինչի մասին է խոսքը․․․ Աստված իմ, որքան անելիք կա․․․ Այս ինչ մխտռել են մխտռել․․․ Աշոտ Ադամյան
