Նիկոլ Փաշինյանը ստիպված է լինելու ընդունել այդ ՛՛նվերը՛՛. Հրանուշ Խառատյան

«Եթե մենք շտապում ենք Հայաստանի Հանրապետությունում իշխանության իրավունքը հանձնել Նիկոլ Փաշինյանին, շուտ թե ուշ նա ստիպված է լինելու ընդունել այդ ՛՛նվերը՛՛: Այո, ինձ սկսում են տագնապալի թվալ որոշ երևույթներ: Լավ է, որ մարդիկ ՛՛իրավունք՛՛ և հնարավորություն են ստացել խոսել, արտահայտվել, բացահայտել... Սա առնվազն ցրում է երեկվա ՛՛խոսքի ազատության՛՛ առասպելը: Երբ մի կողմից ժուռնալիստներն ու որոշ հասարակական կազմակերպություններ, անընդհատ խոչընդոտների բախվելով, ամեն հնարավոր բան անում էին գործնական իրավիճակների մասին տեղեկություններ տարածելու, մյուս կողմից զանազան պաշտոնական հանդիպաումների ժամանակ /նախագահի հանդիպումը Գիտությունների Ակադեմիայում, ԵՊՀ-ում ևլն/ նախապես այնպես էր ծրագրավորովում հանդիպումները, որպեսզի որևէ ազատ ասելիք չլինի, չլսվի, լսվելու դեպքում էլ՝ լռեցվի /՛՛Փո՞ղ եք ուզում, ես ել եմ ուզում՛՛ /նապագահը ԳԱ-ում, ՛՛Դուք գիտնակա՞ն եք, թե՞ քաղաքական գործիչ, զբաղվեք Ձեր գործով և հարցեր մի տվեք /նախագահը ԳԱ-ում/, իսկ սովորաբար պարզապես լռեցնում էին խոսել ցանկացողներին կամ մարդիկ իրենք էին անզորությունից/վախից գերադասում լռել, և սովորաբար փողհարվում էր Հայաստանում աննախադեպ խոսքի ազատության մակարդակի մասին: Բայց սա ՀՀԿ-ի իշխանության գործալակերպն էր: Հասկանալի է, որ մեկ օրում շատ բան չէր փոխվելու: Եվ շատ, շատ վատ է, որ եղած փոփոխությունը հիմա ՛՛նույնն է հակառակից՛՛: Ճիշտ է, ոչ ՛՛հեղափոխական իշխանության՛՛ կողմից, բայց հեղափոխական տրամադրաւթյունների կողմից հիմա էլ լռեցվում է ՛՛հակառակ կողմի՛՛ խոսքի ՛՛իրավունքը՛՛: Երեկ բազմաժխոր վանկարկումներով թույլ չտվեցին խոսել 11-րդ դպրոցի տնօրեն Ազիզյանին, այսօր սուլոցներով և բազմաժխոր ընդհատումներով թույլ չտվեցին խոսել Շիրակի պետական համալսարանի ռեկտոր Մինասյանին: Եվ դեռ քանիսին: Այո, նրանք վախի և սպառնալիքի մթնոլորտով արտահայտվելու իրավունքից զրկել են հազարավորների, այո, նրանք նպաստել են հասարակության հնազանդ հպատակությանը, այո, անօրինական և իրավական ձևերով անհնազանդներին հեռացրել են աշխատանքից, մեծ հավանականությամբ կատարել են ֆինանսական չարաշահումներ, այո, մարդիկ տառապել են այդ անօրինություններից, բայց նրանց խնդիրները ինքնահնար ՛՛հեղափոխական տրիբունաները՛՛ չպիտի լուծեն , նրանց անօրինությունների պատիժները նույն ճանապարհով չպիտի լուծվեն, ինչ ճանապարհով ՛՛լուծվել՛՛ են նրանց չարաշահումները: Եթե Հայաստանի այսօրվա հասարակական-մշակութային տարածքը լցվի կուտակված խնդիրները ՛՛այստեղ, այսօր և այս ձևով՛՛ լուծելու անկառավարելի մեթոդներով, մենք ուղիղ ճանապահ ենք բացում սպասվող իշխանությանը ՀՀՇ-ի առաջին տարիների ամենաթողությամբ օժտելու և ամենազորությամբ պճնվելու: Սա ազատության ջինը չի, որ դուրս է եկել շշից, սա քաոսի ջինն է, և քանի դեռ այն շշից դուրս չի եկել, պետք է ամուր փակել այդ շշի բերանը: Եվ այո, հեղափոխության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը մեր հասարակությանը բազմիցս կրկնել տվեց՝ մեր ժողովուրդը վերկանագնում է իշխանության իր իրավունքը՝ ՀՀ-ում իշխանությունը պատկանում է ժողովրդին: Ժողովուրդն է վերականգնում, ոչ թե անձը, ոչ թե Նիկոլ Փաշինյանը: Նիկոլ Փաշինյանը մեր հասարակությանը համոզում է, որ իշխանությունն իրենն է, բայց մենք կարծեք թե ավելի ու ովելի ենք ուզում, որ իշխանությունը լինի Նիկոլ Փաշինկանինը: Մենք նրան պատվեր, հրահանգ չենք տալիս, առաջարկներ չենք անում, մենք սպասում ենք նրա որոշումներին: Այո, հասկանալի է, որ դեռ դե յուրե իշխանություն չէ, որ չենք ուզում բացասաբար ազդել գործընթացների վրա, բայց ու՞ր են գաղափարների քննարկումները, ու՞ր են ՛՛պատվերները՛՛: Սա հենց այն ժամն է, երբ դրանք պետք է հեղեղեն մեր օրակարգը, այդ թվում՝ արդարության վերկանգնման օրակարգը: ՛՛Հեղափոխական տրիբունաներով՛՛ գործնական հարցեր լուծելու փոխարեն հիմա պիտի առաջիկա իշխանությանը հեղենք ՛՛գաղափարական տրիբունաներով՛՛: Բայց մենք դեռևս վերապահորեն սպասում ենք Նիկոլ Փաշինյանի որոշումներին: Եթե մենք շտապում ենք իշխանության իրավունքը հանձնել Նիկոլ Փաշինյանին, շուտ թե ուշ նա ստիպված է լինելու ընդունել այդ ՛՛նվերը՛՛: Առաջարկում եմ Նիկոլ Փաշինյանի բազամաթիվ լուսանկարները փոխարինել ՛՛Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին՛՛ պաստառներով և գործնական քննարկումներ սկսել կուտակված խնդիրների լուծումների հնարավորությունների շուրջ» Ազգագրագետ Հրանուշ Խառատյան  

դիտվել է 22 անգամ
Լրահոս
Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ Կրկնակի վերանորոգված ճանապարհին ասֆալտի կարկատաններ կան. լրագրող Առեղծվածային դեպք՝ Երևանում․ հայտնաբերվել է Եգիպտոսի քաղաքացու մարմինը Ռոնալդուի անսպասելի քայլը միքստ-գոտում Փաշինյանն ու Ալիևը հեգնում են հայ հանրությանը․ ադրբեջանագետ Պարզվել են գետից դուրս բերված և որոնվող ջրահեղձ եղածների ինքնությունները Հրազդանում «Opel Astra»-ն բшխվել է բաժանարար գոտու բետոնե արգելապատնեշին․ կա վիրшվոր Սևան-Գեղամավան ճանապարհին ծանր վթար է գրանցվել Մեսսին գրում է ԱԱ-ների նոր պատմություն Իսրայելի կառավարությունը միաձայն ճանաչեց Հայոց ցեղասպանությունը Իսրայելի գլխավոր ձեռքբերումը Նեթանյահուն աջակցում է Հայոց ցեղասպանության ճանաչմանը Տարադրամի փոխարժեքները` այսօր Դարպասների ճաղերից այն կողմ Արարատն է․ Լիլիթ Գալստյան Դավթաշենում Mazda-ն վրաերթի է ենթարկել հեծանվորդի՝ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի թոռանը Ռուսաստանից Հայաստան Ադրբեջանի տարածքով 770 տոննա ցորեն է ուղարկվել Խոշոր հրդեհ Թաիրովում Եղանակը՝ առաջիկա օրերին ANCA-ն կոչ է անում թույլ չտալ Թուրքիայի վերադարձը F-35 ծրագրին և արգելափակել նոր ռազմական գործարքը Փամբակ գետում վերսկսվել են անհետ կորածի լայնածավալ որոնողական աշխատանքները Վթարային ջրանջատումեր կլինեն 19-ամյա վարորդը բախվել է արգելապատնեշին․ կա վիրավոր Էդուարդ Սպերցյանը 25 մլն եվրոյով Կրասնոդարից տեղափոխվում է Տիրադավերից Վազգեն Միրզախանյանը փաստացի լքել է Մերձբալթյան թեմը ու գտնվում է Հայաստանում Թրամփը հասկացրել է, որ կարող է հրաժարվել «Անքորիջի պայմանավորվածություններից»
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am