Ղարաբաղն ու հեղափոխությունը. Սպասի՞ Ալիևն անակնկալներ Հայաստանից

Վերջին մի քանի օրերին Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարությունը հաղորդում էր շփման գծում ադրբեջանական բանակի կենդանի ուժի և զինտեխնիկայի կուտակումների ու ակտիվ տեղաշարժերի մասին, ինչը Ադրբեջանը հերքում էր: Ադրբեջանում ամենօրյա ռեժիմով վերլուծություններ են ներկայացվում հայաստանյան իրադարձությունների, ղարաբաղյան բանակցություններում Ադրբեջանի ապագայի, Հայաստանի դիրքի, վարկանիշի վերաբերյալ: Ընդհանուր առմամբ՝ իրավիճակն այս դաշտում էլ կարելի է անորոշ համարել: Առանց այն էլ հարցական էր, թե ո՞վ է Հայաստանը ներկայացնելու հաջորդ բանակցություններում, այժմ էլ՝ Նիկոլ Փաշինյանի թավշյա հեղափոխությունից հետո ներքաղաքական անորոշության ֆոնին հարցականներն ավելի շատ են: Օրեր առաջ, երբ Հայաստանի արտգործնախարարը Մոսկվա էր մեկնել՝ նրա հանդիպմանը նաև ղարաբաղյան խնդիրն էր քննարկվել: Հայաստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանը Մոսկվայում հանդիպում էր ունեցել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ՝ քննարկելու իրավիճակը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի միջև շփման գծում: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները անցյալ շաբաթ հատուկ հայտարարություն տարածեցին՝ ընդգծելով այս «զգայուն ժամանակաշրջանում հրադադարի ռեժիմին հավատարիմ մնալու, մասնավորապես, ծանր զրահատեխնիկան առաջնագծից ետ քաշելու ծայրահեղ անհրաժեշտությունը»: Մի քանի օր առաջ Լավրովը նաև Մամեդյարովի հետ է քննարկել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն առնչվող հարցեր: Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ հեռախոսազրույցի ժամանակ քննարկել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման և Կասպից ծովի կարգավիճակին վերաբերող հարցեր, հայտնում էր Ռուսաստանի ԱԳՆ–ն: «Քննարկվել են երկկողմ հարաբերությունների զարգացման ակտուալ հարցեր: Նախարարներն առանձնահատուկ կանգ են առել Կասպիական 5-րդ համաժողովի անցկացման նախապատրաստական ընթացք և Կասպից ծովի իրավական կարգավիճակի մասին կոնվենցիայի ստորագրման վրա: Շոշափվել են նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման որոշ ասպեկտներ»,- ասվում է ԱԳՆ հրապարակած հաղորդագրության մեջ: Միացյալ Նահանգերի նախագահ Դոնալդ Թրամփն էլ, ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ նամակ է հղել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, որում ԱՄՆ նախագահը նշում է, որ մտադիր է Ադրբեջանի իր գործընկերոջ հետ աշխատել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող շատ ոլորտներում։ «Ձեր հետ միասին մենք ահաբեկչության ոչնչացման հարցում կարող ենք առաջընթաց գրանցել, նոր աշխատատեղերի ստեղծմանն ու Եվրոպայում էներգետիկ անվտանգության բարելավմանը հասնել։ Կոռուպցիայի դեմ պայքարում և Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման հարցում առաջընթացը ներդրում կլինի այդ ջանքերում»,–հաղորդում է կայքը։ Նիկոլ Փաշինյանը, ոը BBC-ին հարցազրույց է տվել՝ խոսել էր նաև Արցախի հիմնահարցի թեմայի շուրջ՝ շեշտելով, որ Լեռնային Ղարաբաղի մասին Ղարաբաղի հարցը պետք է լուծվի խաղաղ երկխոսության ճանապարհով: Փաշինյանի դիրքորոշումը միանշանակ տեղավորվում է և համահունչ է մինչ այժմ Հայաստանի բոլոր իշխանությունների արտահայտած տեսակետների հետ: Ահա, թե ինչ է ասել նա. «Ադրբեջանը բազմաթիվ տարիների ընթացքում իրեն պահում է շատ ագրեսիվ, և դա բացասական ֆոն է ստեղծում երկխոսության համար: Երբ ամեն օր մենք Ադրբեջանից լսում ենք, որ մենք պատրաստվում ենք պատերազմ սկսել Հայաստանի դեմ, մենք պատրաստվում ենք գրավել Երևանը, ինչպե՞ս կարող է կառուցողական երկխոսություն լինել այդ մթնոլորտում: Այժմ այնպիսի տպավորություն է, որ Ադրբեջանի նպատակը Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի կապիտուլյացիան է: Դա անհեթեթություն է, դա ապակառուցողական մոտեցում է: Եվ ես կարծում եմ, որ առաջինը, որ պետք է անել, ստեղծել համապատասխան մթնոլորտ երկխոսության, բանակցությունների համար: Մենք կարծում ենք, որ դա պետք է պարտադիր կերպով անել: Ե՛վ Հայաստանը, և՛ ընդհանրապես, միջազգային հանրությունը այդ մասին պետք է ինչ-որ եզրակացություններ անեն: Երբ նրանց նպատակն է ոչնչացնել Հայաստանը, և նրանք ոչ մի այլ բանի մասին չեն ցանկանում խոսել, ոչինչ չեն ցանկանում լսել: Իլհամ Ալիևը իր վերջին հայտարարություններում խոսում է Երևան մտնելու ծրագրերի մասին: Հայաստանը միշտ տրամադրված է եղել երկխոսության, և միշտ Հայաստանի ցանկացած իշխանություններ այն կարծիքին են եղել, որ Լեռնային Ղարաբաղի հարցը պետք է լուծվի երկխոսության ճանապարհով, և մենք պետք է բացառենք այնպիսի հռետորաբանություն, որից կարելի է եզրակացնել՝ ինչ-որ մեկը պատրաստվում է այդ հարցը լուծել ուժով: Նման բան չպետք է լինի: Չէ՞ որ սա 21-րդ դարն է, և մենք քաղաքակիրթ երկրներ ենք, համենայն դեպս՝ Հայաստանը: Հույս ունեմ, դուք դա տեսել եք վերջին 20 օրերին: Բայց դա չի նշանակում, որ քաղաքակիրթ լինելը պետք է մեկնաբանել որպես թուլություն: Եթե Լեռնային Ղարաբաղում որևէ սադրանք լինի Ադրբեջանի կողմից, մենք բոլորս մի կողմ կդնենք մեր ներքաղաքական հարցերը և կզբաղվենք միայն մեր հայրենիքի պաշտպանությամբ»: Թամար Բագրատունի

դիտվել է 67 անգամ
Լրահոս
ՌԴ ՊՆ․ Կիևում հարվածել են Starlink-ի համակարգերն ապահովող տվյալների կենտրոնին Արցախի բուժաշխատողները մնացին մինչև վերջին պահը և հարյուրավոր կյանքեր փրկեցին․ Աբրահամյան Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. փորձել է աջակցել նրան, Փաշինյանն իմացել է. «Հրապարակ» Մի զեկույց էլ Փաշինյանի համար պետք է գրել․ «Հրապարակ» Ս.Գևորգ քաջամարտիկ զորավարի, Ադոկտոսի և Ռոմանոս Երգեցողի հիշատակության օրն է «Արա՛, դուք էդքան չկաք անգամ, որ մի սեղանի շուրջ նստեք ու բազար անեք իրանց հետ»․ Բեկ Գասպարենց (video) Առաջին անգամ հայ թեկնածու է առաջադրվել ԱՀԿ նախագահի պաշտոնի համար Դուք լսեցիք վկաները ինչ ասացին․ Սամվել Կարապետյանը շտապ պետք է ազատ արձակվի․ փաստաբան (video) Երևան-Գյումրի ճանապարհին մեքենաներ են բախվել, վիրավոր կա Ես Փաշինյանի համար նվեր եմ պատրաստել․ Սամվել Կարապետյան (video) Գոլս նվիրեցի նրան. ազգային թիմի նորեկ Արթուր Ղարիբյանն ամփոփել է իր հաղթական նորամուտը Հաջորդ քառօրյայի ժամանակ ԱԺ դահլիճը կարող է վերածվել բռնցքամարտի ռինգի. «Հրապարակ» Ո՞ր կառույցին կվերապահվի քաղաքացուն զինծառայությունից տարկետում տրամադրելու գործառույթը Կարեն Անդրեասյանը ՄԻԵԴ-ում պարզաբանումներ է ներկայացնում Մոսկվան ու Երևանը փոխում են դեսպաններին․ ինչ է կատարվում փակ դիվանագիտական խողովակներում. Ժողովուրդ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարները․ Սաղաթելյան Ողբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղել Ալբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները հերոսներ են ու վերջ․ Աբրահամյան Ռուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնել Վրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքով Արտակարգ․ Վատացել է 6 երեխայի ինքնազգացողություն Լավ եք լսում՝ հոսանքի և գազի համար 7 անգամ ավել եք վճարելու․ սա է Նիկոլի խաղաղության գինը․ Աբովյան (video) Լավ եք լսում՝ հոսանքի և գազի համար 7 անգամ ավել եք վճարելու․ սա է Նիկոլի խաղաղության գինը․ Աբովյան (video) Ռուսաստանը գնալու է կտրուկ քայլերի․ Հայաստանը մնալու է ընդհանրապես առանց գազ․ Բագրատյան (video) «Վիվառոյի Վիգենը Նիկոլին փողի մեշոկով նենց կծեփի, որ․․․»․ Հովհաննես Շահինյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am