Նոր նախագահություն, տհաճ ու սկանդալային միջադեպերի շքերթ Ալիևի գլխին

Ադրբեջանի խորհրդարանում ապրիլի 18-ին կայացավ Իլհամ Ալիևի երդմնակալության արարողությունը: Պաշտոնը ստանձնելուց անմիջապես հետո Ալիևին նոր անակնկալներ էին սպասում: The Guardian թերթը Ադրբեջանի նախագահական ընտանիքի՝ Ադրբեջանի ժողովրդից թալանած միլիարդների միջոցով Դուբայում ձեռք բերված ունեցվածքի վերաբերյալ նոր տեղեկություններ հրապարակեց: Հոդվածի հեղինակ Ջուլիետ Գարսիդը գրում է, որ Դուբայի Կումերյա պալմա արհեստական կղզու վրա գտնվող Սոֆիտել հյուրանոցային համալիրը, որի սեփականատերերի անունը խնամքով թաքցվում է պատկանում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի դուստրերին՝ Լեյլա և Արզու Ալիևաներին: Կազմակերպված հանցագործության և կաշառակերության լուսաբանման նախագծի (Organized Crime and Corruption Reporting Project) տեղեկությունների համաձայն՝ Սոֆիտելի շենքը պատկանում է Դուբայում գրանցված և գործունեություն ծավալող Սահարա FZCO անունով ընկերությանը, որն ըստ անանուն աղբյուրների պատկանում է Ալիևի դուստրերին: Տեղեկության համաձայն՝ ալիևյան ընտանիքին պատկանող Սահարա ընկերությանը բացի Սոֆիտել հյուրանոցային համալիրից պատկանում են նաև Կումերյա կղզու տարբեր հատվածներում գտնվող 16 թանկարժեք վիլլաներ, որոնց միջին արժեքը կազմում է 2 մլն դոլար: Աղբյուրը հաղորդում է, որ Կումերյա կղզում ալիևյան ընտանիքին պատկանող ընդհանուր անշարժ գույքի արժեքը կազմում է մոտ 70 մլն դոլար: Կազմակերպված հանցագործության և կաշառակերության լուսաբանման նախագծի (Organized Crime and Corruption Reporting Project) հաղորդմամբ՝ բոլոր ներդրումները կատարվել են Մալթայում գործող Պիլատուս բանկի միջոցով, որը նույնպես պատկանում Է Իլհամ Ալիևի ընտանիքին: Այս ընթացքում միջազգային մամուլում ժամանակ առ ժամանակ լրագրողական հետազոտությունների արդյունքներով հրապարակումներ են արվել Ադրբեջանում, տարբեր երկրներում, արտասահմանյան և տեղական ընկերություններում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և նրա ընտանիքի անդամների ձեռք բերած միլիարդավոր դոլարների հասնող ունեցվածքի մասին: Մալթացի լրագրող Դաֆնա Գալիցիան Pilatus բանկի վերաբերյալ հոդվածում հայտնել էր, որ Բանկի դեպոզիտների 60 տոկոսը պատկանում են Ադրբեջանի ալիևյան նախագահական ընտանիքին և Ադրբեջանի Արտակարգ իրավիճակների նախարար, ալիևյան կլանի ներկայացուցիչ Քեմալադդին Հեյդարովին: Լրագրողը նաև տեղեկացրել էր, որ Pilatus բանկի միջոցով 1 մլն դոլար է փոխանցվել Մալթայի վարչապետ Ժոզեֆ Մուսկատի կնոջը պատկանող ընկերությանը: Սա դեռ ամենը չէ: Մի քանի օր առաջ ԵԽԽՎ-ն ընդունել է իր պատգամավորների և Ադրբեջանի իշխանությունների միջև կոռուպցիոն գործարքների վերաբերյալ զեկույցը: ԵԽԽՎ լիագումար նիստում ապրիլի 26-ին բուռն քննարկումներից հետո ընդունվել է կոռուպցիոն գործարքների վերաբերյալ անկախ հետաքննչական մարմնի կողմից ներկայացված 219 էջանոց զեկույցը: ԵԽԽՎ պատգամավորների հետ կոռուպցիոն սկանդալների մեջ ներքաշված գլխավոր ֆիգուրները Ադրբեջանի իշխանություններն են: Փաստաթուղթը վերաբերում է ԵԽԽՎ մի շարք պատգամավորների համակարգված կաշառակերությանը, երբ նրանք կոնկրետ երկրների շահերից բխող գործունեություն ծավալելու և քվեարկելու դիմաց ստացել են գումարներ և նվերներ: Ամենաառատաձեռն կաշառքները ԵԽԽՎ պատգամավորները ստացել են Ադրբեջանից (հազարավոր դոլարներ, թանկարժեք նվերներ, շքեղ հյուրանոցներում անբարո ծառայություններ մատուցող աղջիկների ուղեկցությամբ ժամանց և այլն): ԵԽԽՎ բյուրոն 2017թ. հունվարի 27-ին որոշում էր կայացրել ԵԽԽՎ-ում անցկացնել կոռուպցիոն գործարքների վերաբերյալ անկախ հետաքննություն: 2017թ. մայիսի 29-ին բյուրոն նշանակել էր քննչական խմբի երեք անդամներ՝ նախկին դատավոր ՄԻԵԴ-ի նախկին նախագահ Նիկոլաս Բրատզը (Մեծ Բրիտանիա), Ֆրանսիայի նախկին դատավոր Ժան Լուի Բրիեգերին և նախկին ՄԻԵԴ-ի դատավոր Էլիզաբեթ Ֆուրան (Շվեդիա): Հետաքննչական խումբը առանձնացրել էր ԵԽԽՎ 17 պաշտոնյայի, որոնք ներգրավված են եղել համակարգված կոռուպցիայի մեջ: Հետաքննչական խումբը 9 ամիս տևած աշխատանքներից հետո ներկայացրել է քննության արդյունքները: Օրերս նաև տեղեկություն ստացվեց, որ Ալիևն իր ընտանիքի կոռուպցիոն գործարքների բացահայտումը կանխելու նպատակով մեկնել է Մեծ Բրիտանիա: Այս մասին հայտնում է ադրբեջանական azadliq.info լրատվական գործակալությունը: Ադրբեջանական ընդդիմադիր մամուլում շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ Իլհամ Ալիևի այցը պայմանավորված է նրա ընտանիքի անդամների կողմից անընդհատ իրականացվող կոռուպցիոն գործարքների շուրջ սկսված միջազգային ուսումնասիրություններով: Ալիևը Մեծ Բրիտանիա կատարած այցի շրջանակներում հանդիպել է բրիտանական կառավարության առանցքային պաշտոնյաների հետ: Հաղորդման համաձայն՝ Ալիևը փորձում է փրկել իրավիճակը և ամեն գնով ծածկել իր ընտանիքի շարունակական չարաշահումները: Բացի այդ, ՄԻԵԴ-ն Ադրբեջանի վերաբերյալ 3 նոր վճիռներ է հրապարակել: Վճիռներից մեկը կապված է ադրբեջանցի փաստաբաններ Աննագի Գաջիբեյլին և Ինտիգամ Ալիևին անօրինաբար փաստաբանների ասոցիացիայից հեռացնելու, մյուսը՝ 2013 թ. ձերբակալված մարդու իրավունքների պաշտպան Անար Մամեդլիի գործի հետ։ ՄԻԵԴ վճիռներով Ադրբեջանը տուգանվել է մոտ 40 հազար եվրոյի չափով: Մետաքսյա Շալունց

դիտվել է 191 անգամ
Լրահոս
Մեծ Բրիտանիայում անոմալ շոգը գերազանցել է 50-ամյա ռեկորդը Բախվել են «Mitsubishi Pickup»-ը, «Opel»-ը և «Kia»-ն․ վերջինը հայտնվել է կանաչ գազոնում Երևանում 1,5-ամյա աղջնակը ընտանիքի անդամների հետ տեղափոխվել է հիվանդանոց Իշխանությունները չեն էլ թաքցնել, որ իրավապահ համակարգը վերածել են քաղաքական հաշվեհարդարի գործիքի AI լուծումներ, աշխարհագրության ընդլայնում և ավելին. Eventhub-ի նոր հնարավորությունները և առաջարկները Իրանը պատրաստ է անվտանգության համաձայնագրեր կնքել 21-ամյա վարորդը «Ford»-ով բախվել է բետոնե արգելապատնեշին և գլխիվայր հայտնվել ձորակում․ կա վիրավոր Հունիսի 25-ին 1 ժամով անհասանելի կլինեն Առաջին, բայց նաև վերջին պաշտոնյան է, որ թռչել է Թրամփի ուղու վրայով Վեհափառը ընդունել է ՀՀ-ում Իրանի դեսպանին և «Էսրա» միջազգային հիմնադրամի նախագահին. Մայր Աթոռ Մեդվեդևը ՀՀ-ին մեղադրել է տարածաշրջանում ՆԱՏՕ-ի ազդեցությանն աջակցելու մեջ ԱՀԿ-ն գնահատել է էբոլայի տարածման տեմպը ԱՄՆ պետքարտուղարն ու ԱՄԷ նախագահը քննարկել են Իրանի շուրջ համաձայնագրերը Ուժեղ քամին մեծ վնաuներ է հասցրել Տանձուտ գյուղում Քանի դեռ ընդդիմությունը նախաձեռնությունը չի խլել, այս անօրինական գործընթացները շարունակվելու են «Հիմա էլ վախենում եք նրանց նկարներից, ում զրկել եք կյանքից». 44-օրյա պատերազմի հերոսի քույր Նատալյա Ռոտենբերգի փաստաբանը հաստատում է՝ Տիգրան Արզաքանցյանը բռնություն է գործադրել նրա նկատմամբ Նոր Հաճընի կամրջի վրա բախվել են 5 ավտոմեքենա․ հղի կինը տեղափոխվել է հիվանդանոց Ուժեղ բանակները ևս կարող են պարտվել, եթե նրանց առաջնորդում են թույլ ու անճար հրամանատարներ.Հասրաթյան Քաղաքական հրահանգները եղել են հրապարակային. Երվանդ Վարոսյան Ավետիք Չալաբյանը 2 ամսով կալանավորվեց Խախտումը կառաջացնի տուգանք և միավորի կորուստ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am