Իջան ջրի հատակը, մինչեւ անցնի վտանգը

Մեկ օրվա ընթացքում սեփական դիրքորոշումը փոխած Հանրապետական խմբակցությունը Ազգային ժողովում նյարդային պահվածք ուներ այսօր։ Պատգամավորները չունեին որեւէ բացատրություն, թե ինչու մայիսի 1-ին խորհրդարանում Փաշինյանին անխնա քննադատելուց ու դեմ քվեարկելուց մեկ օր հետո որոշում կայացրեցին պաշտպանել ժողովրդի թեկնածուին։ Անգամ բոլոր հարցերին պատասխան ունեցող Էդուարդ Շարմազանովը չուներ այդ հարցի պատասխանը, նա լրագրողների պնդումներին ի պատասխան հայտարարեց, թե քաղաքական իրողություն է փոխվել, բայց քաղաքական իրողությունը փոխվել է մեկ ամիս առաջ, իսկ շաբաթներ առաջ իրողության հետ առերեսվեց նույնիսկ Սերժ Սարգսյանը՝ հրաժարականի դիմում ներկայացնելով, այսինքն ՀՀԿ-ն չի գիտակցել այդ իրողությունը: «Այդ գիտակցումը ունեցել, քվեարկել եմ հանուն Հայաստանի եւ հանուն Արցախի եւ պատրաստվում եմ նույն ձեւով քվեարկել»,- ասաց Շարմազանովը ՝ հերթական փորձության ժամանակ չհրաժարվելով իր սկզբունքներից ու համոզմունքներից։ ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը, որը մայիսի մեկին իր ելույթը եզրափակեց հետեւյալ խոսքերով՝ «Ինձ մնում է Աստված կանչել, փրկիր այս մարդուն իրենից», ասաց, որ ինքը չի փոխել իր կարծիքը եւ կքվեարկի դեմ․«Իսկ մեկ գիշերվա մեջ ոչինչ չփոխվեց, ուղղակի ամեն ինչը կայացվում է խմբակցության նիստում»։ Ինտելեկտուալների աննկուն պահվածքին զուգահեռ հետաքրքրական էր գործարար պատգամավորների պահվածքը, որոնք ձկան նման համր արագ հեռացան Ազգային ժողովից։ Տեղեկություններ կան, որ նաեւ նրանց միջոցով է ՀՀԿ-ն ապահովելու Փաշինյանի վարչապետ դառնալու համար պահանջվող ձայները։ Ըստ էության հնարավոր վտանգները հաշվի առնելով, նրանք որոշել են «իջնել ջրի հատակը, մինեչ անցնի վտանգը»։ Պակաս ուշագրավ չէր նաեւ Փաշինյանի պատասխանը օլիգարխների մասին հարցին։ Եթե ՀՀԿ-ական օլիգարխներն են իրեն «կողմ» քվեարկելու, դա չի՞ կաշկանդի, որպեսզի հետագայում իրականություն դարձնի մենաշնորհների վերացման, հավասար հարկային դաշտ մտցնելու մասին իր թեզը, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց, որ ինքը վարչապետ է ընտրվում առանց նախապայմանների: Իսկ իրենց նպատակին` համերաշխության մթնոլորտին հասնելու համար կանեն կոնկրետ իրավիճակներից բխող քայլեր: «Հայաստանում իշխանությունը չի ծառայելու ոչ հօգուտ բարեկամների, ոչ էլ ընդդեմ քաղաքական մրցակիցների»,- հավելեց նա: Անի Սահակյան

դիտվել է 65 անգամ
Լրահոս
ՌԴ ՊՆ․ Կիևում հարվածել են Starlink-ի համակարգերն ապահովող տվյալների կենտրոնին Արցախի բուժաշխատողները մնացին մինչև վերջին պահը և հարյուրավոր կյանքեր փրկեցին․ Աբրահամյան Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. փորձել է աջակցել նրան, Փաշինյանն իմացել է. «Հրապարակ» Մի զեկույց էլ Փաշինյանի համար պետք է գրել․ «Հրապարակ» Ս.Գևորգ քաջամարտիկ զորավարի, Ադոկտոսի և Ռոմանոս Երգեցողի հիշատակության օրն է «Արա՛, դուք էդքան չկաք անգամ, որ մի սեղանի շուրջ նստեք ու բազար անեք իրանց հետ»․ Բեկ Գասպարենց (video) Առաջին անգամ հայ թեկնածու է առաջադրվել ԱՀԿ նախագահի պաշտոնի համար Դուք լսեցիք վկաները ինչ ասացին․ Սամվել Կարապետյանը շտապ պետք է ազատ արձակվի․ փաստաբան (video) Երևան-Գյումրի ճանապարհին մեքենաներ են բախվել, վիրավոր կա Ես Փաշինյանի համար նվեր եմ պատրաստել․ Սամվել Կարապետյան (video) Գոլս նվիրեցի նրան. ազգային թիմի նորեկ Արթուր Ղարիբյանն ամփոփել է իր հաղթական նորամուտը Հաջորդ քառօրյայի ժամանակ ԱԺ դահլիճը կարող է վերածվել բռնցքամարտի ռինգի. «Հրապարակ» Ո՞ր կառույցին կվերապահվի քաղաքացուն զինծառայությունից տարկետում տրամադրելու գործառույթը Կարեն Անդրեասյանը ՄԻԵԴ-ում պարզաբանումներ է ներկայացնում Մոսկվան ու Երևանը փոխում են դեսպաններին․ ինչ է կատարվում փակ դիվանագիտական խողովակներում. Ժողովուրդ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարները․ Սաղաթելյան Ողբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղել Ալբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները հերոսներ են ու վերջ․ Աբրահամյան Ռուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնել Վրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքով Արտակարգ․ Վատացել է 6 երեխայի ինքնազգացողություն Լավ եք լսում՝ հոսանքի և գազի համար 7 անգամ ավել եք վճարելու․ սա է Նիկոլի խաղաղության գինը․ Աբովյան (video) Լավ եք լսում՝ հոսանքի և գազի համար 7 անգամ ավել եք վճարելու․ սա է Նիկոլի խաղաղության գինը․ Աբովյան (video) Ռուսաստանը գնալու է կտրուկ քայլերի․ Հայաստանը մնալու է ընդհանրապես առանց գազ․ Բագրատյան (video) «Վիվառոյի Վիգենը Նիկոլին փողի մեշոկով նենց կծեփի, որ․․․»․ Հովհաննես Շահինյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am