«Երևանյան «մայդան». Ժիրինովսկու նոպան բռնեց

ՀՀ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը երեկ հանդիպումներ է ունեցել Հայաստանում Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Վրաստանի և ԵՄ դեսպանների հետ: Այս մասին Փաշինյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում: «Հանդիպումներ ունեցա Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինի, Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսի, Հայաստանում Եվրամիության դեսպան Պյոտր Սվիտալսկիի, Հայաստանում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Սագանելիձեի հետ։ Դեսպաններին տեղյակ պահեցի ներքաղաքական ճգնաժամի հանգուցալուծման վերաբերյալ ձեռքբերված պայմանավորվածությունների մասին։ Նաև քննարկեցինք հարաբերությունների օրակարգին վերաբերող այլ հարցեր։ Հայաստանում հավատարմագրված դիվանագետների հետ հանդիպումները կշարունակվեն»,- գրել է Նիկոլ Փաշինյանը։ Արեւմտյան կառույցների ներկայացուցիչները, պաշտոնյաններն ու դեսպանները միաբերան շեշտում են, որ Հայաստանում իշխանության փոխանցումը պետք է անցնցում տեղի ունենա, եւ համապատասխանի ՀՀ սահմանադրության տառի ուն ոգում: Հատկանշական է, որ Ռուսաստանից մեկնաբանությունները, որոնք նախկինում զուսպ էին՝ այսօր անհանգստության նոտաներ են ի հայտ գալիս: Ամենօրյա ռեժիմով Ռուսաստանից հնչում են կասկածներ՝ Հայաստանի՝ Ռուսաստանի հանդեպ հավատարմության մասին: Օրեր առաջ, ինչպես հայտնի է, Երեւանում էր ՌԴ Պետդումայի անդամ Կոնստանտին Զատուլինի գլխավորած պատվիրակությունը: Նրանք հանդիպումներ էին ունենում Հայաստանում տարբեր կողմերի հետ՝ գործող իշխանություններից մինչեւ քաղաքական գործիչներ, փորձում հասկանալ, թե ինչ է կատարվում Հայաստանում եւ արդյոք նոր իշխանությունը պահելու է հավատարմությունը Ռուսաստանի նկատմամբ: Սակայն օրերս Մոսկվայից հնչել է հերթական հիստերիայի նոպան՝ «Կրեմլի ծաղրածու» համարվող Ժիրինովսկու կողմից: Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության ղեկավար Վլադիմիր Ժիրինովսկին Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները կապել է ԱՄՆ-ի ազդեցության հետ և նշել, որ ԱՄՆ-ը սկսել է խաղադրույք կատարել ոչ թե մտավորականության, այլ երիտասարդության վրա։ Ըստ «ՌԻԱ Նովոստի»-ի՝ Ժիրինովսկին ասել է. «Երևանյան «մայդանը» ցույց է տալիս, որ Միացյալ Նահանգները սկսել են խաղադրույք կատարել ոչ թե մտավորականության վրա, ինչպես դա անում էին Ռուսաստանում և այլ երկրներում, որտեղ իրավիճակը սրելու փորձերը ձախողվեցին, այլ երիտասարդների վրա։  ԱՄՆ-ը հասկացել է, որ մտավորականությունն ավելի իներտ է և ոչ այնքան վճռական, հաճախ պատրաստ չէ կոշտ գործողությունների: Իսկ  երիտասարդները ցանկանում են, որ իրենց սերունդը զգա, թե ինչ է հեղափոխությունը և գործում են ավելի ագրեսիվ: Եվ դա արդյունքներ է տալիս»,- նշել է  Ժիրինովսկին: Ռուսաստանից թե՛Ժիրինովսկու, թե՛ հայկական ազգանուններով որոշ «սրտացավների», թե՛ այլ հիստերիկ նոպաներին ուշադրություն չարժե դարձնել, քանզի որքան ուշադրություն ես դարձնում, դրանք նոր թափ են առնում: Ժիրինովսկու «կոնրտոլ» պոռթկման նպատակը հայաստանյան ռեակցիան ստուգելն է, հետեւաբար, որքան դրանց սառնասրտորեն վերաբերել, այնքան լավ: Միայն այդ կերպ կարելի է ապացուցել անհանգիստ ռուսներին, որ հայաստանյան հասարակությունում կարող են տեղի ունենալ գործընթացներ, որոնց բոլորովին էլ պարտադիր չէ, որպեսզի ռուսներն էլ խառնվեն: Թամար Բագրատունի

դիտվել է 93 անգամ
Լրահոս
ՌԴ ՊՆ․ Կիևում հարվածել են Starlink-ի համակարգերն ապահովող տվյալների կենտրոնին Արցախի բուժաշխատողները մնացին մինչև վերջին պահը և հարյուրավոր կյանքեր փրկեցին․ Աբրահամյան Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. փորձել է աջակցել նրան, Փաշինյանն իմացել է. «Հրապարակ» Մի զեկույց էլ Փաշինյանի համար պետք է գրել․ «Հրապարակ» Ս.Գևորգ քաջամարտիկ զորավարի, Ադոկտոսի և Ռոմանոս Երգեցողի հիշատակության օրն է «Արա՛, դուք էդքան չկաք անգամ, որ մի սեղանի շուրջ նստեք ու բազար անեք իրանց հետ»․ Բեկ Գասպարենց (video) Առաջին անգամ հայ թեկնածու է առաջադրվել ԱՀԿ նախագահի պաշտոնի համար Դուք լսեցիք վկաները ինչ ասացին․ Սամվել Կարապետյանը շտապ պետք է ազատ արձակվի․ փաստաբան (video) Երևան-Գյումրի ճանապարհին մեքենաներ են բախվել, վիրավոր կա Ես Փաշինյանի համար նվեր եմ պատրաստել․ Սամվել Կարապետյան (video) Գոլս նվիրեցի նրան. ազգային թիմի նորեկ Արթուր Ղարիբյանն ամփոփել է իր հաղթական նորամուտը Հաջորդ քառօրյայի ժամանակ ԱԺ դահլիճը կարող է վերածվել բռնցքամարտի ռինգի. «Հրապարակ» Ո՞ր կառույցին կվերապահվի քաղաքացուն զինծառայությունից տարկետում տրամադրելու գործառույթը Կարեն Անդրեասյանը ՄԻԵԴ-ում պարզաբանումներ է ներկայացնում Մոսկվան ու Երևանը փոխում են դեսպաններին․ ինչ է կատարվում փակ դիվանագիտական խողովակներում. Ժողովուրդ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարները․ Սաղաթելյան Ողբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղել Ալբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները հերոսներ են ու վերջ․ Աբրահամյան Ռուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնել Վրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքով Արտակարգ․ Վատացել է 6 երեխայի ինքնազգացողություն Լավ եք լսում՝ հոսանքի և գազի համար 7 անգամ ավել եք վճարելու․ սա է Նիկոլի խաղաղության գինը․ Աբովյան (video) Լավ եք լսում՝ հոսանքի և գազի համար 7 անգամ ավել եք վճարելու․ սա է Նիկոլի խաղաղության գինը․ Աբովյան (video) Ռուսաստանը գնալու է կտրուկ քայլերի․ Հայաստանը մնալու է ընդհանրապես առանց գազ․ Բագրատյան (video) «Վիվառոյի Վիգենը Նիկոլին փողի մեշոկով նենց կծեփի, որ․․․»․ Հովհաննես Շահինյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am