Դաշնակցությունը թքած ունի Հայաստանի Սահմանադրության վրա. Լևոն Տեր-Պետրոսյան

Ilur.am-ը հրապարակել է Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի մեկնաբանությունը. Լրագրողի հարցին, թե ինչպես է վերաբերվում պատգամավորների մանդատից հրաժարվելու պահանջի հակասահմանադրական լինելու մասին Տեր-Պետրոսյանի դիտարկմանը (iLur.am 02.05.2018), Արմեն Ռուստամյանը պատասխանել է. «Իրավունքի ունի իր տեսակետները հայտնել: Այո՛, պատգամավորն իրավունք ունի առաջնորդվել իր խղճով և համոզմունքով, բայց սա Դաշնակցությունն է: Մենք ունենք մեր ավանդույթը, հակասահմանադրական որոշում չենք կայացնում, պատգամավորն ինքը հրաժարվում է: Սա Դաշնակցությունն է, որի հետ ոչ ոք չի կարող խաղ տալ: Այս կուսակցությունից այնքան մեծեր են հեռացվել (hayastan24.com, 03.05.2018): Սույն քաղվածքում Ռուստամյանը կատարել է մի քանի էական արձանագրում: Առաջին. «Տեր-Պետրոսյանն իրավունք ունի իր տեսակետները հայտնել»: Ըստ երևույթին, սա նշանակում է, որ ես երախտապարտ պետք է լինեմ Դաշնակցությանը` քաղաքացու սահմանադրական իմ իրավունքն ինձ մեծահոգաբար շնորհելու համար: Երկրորդ. «Այո՛, պատգամավորն իրավունք ունի առաջնորդվել իր խղճով և համոզմունքով»: Այստեղ էլ Դաշնակցությունը մեծահոգաբար շնորհ է անում պատգամավորին` իր ունեցած սահմանադրական իրավունքից օգտվելու համար: Երրորդ. «Մենք ունենք մեր ավանդույթը, հակասահմանադրական որոշում չենք կայացնում, պատգամավորն ինքը հրաժարվում է: Սա Դաշնակցությունն է, որի հետ ոչ ոք չի կարող խաղ տալ: Այս կուսակցությունից այնքան մեծեր են հեռացվել»: Այսինքն, Սահմանադրությունը` սահմանադրություն, բայց իրենց համար դա որևէ նշանակություն չունի, քանի որ սա Դաշնակցությունն է, որն առաջնորդվում է ոչ թե Սահմանադրությամբ, այլ սեփական ավանդույթով և կանոնադրությամբ: Մի խոսքով, Դաշնակցության համար իրենց ավանդույթն ու կանոնադրությունը վեր է Հայաստանի Սահմանադրությունից, որի ընդունման նախաձեռնողներից ու ջատագովներից մեկը հենց ինքն է եղել ու այդ Սահմանադրությամբ հաստատված ընթացակարգով հայտնվել Ազգային Ժողովում: Ավելի պարզ ասած` Դաշնակցությունը թքած ունի Հայաստանի Սահմանադրության վրա: Ի դեպ, նույնը վերաբերում է նաև Հանրապետական կուսակցությանը` իր պատգամավորներին հրաժարական պարտադրելու նույնօրինակ վարքի պատճառով: Թեև, ինչպես իմ նախորդ դիտարկման մեջ ես նշել էի, որ Հայաստանի բուռն իրադարձությունների ներկայիս փուլում իմ բարձրացրած հարցը կարող է մանրուք թվալ, շարունակում եմ պնդել, որ դա ամենևին մանրուք չէ, այլ իրավական պետության կայացման կարևորագույն պայման: Ուստի, ես դիմում եմ Ազգային ժողովի բոլոր պատգամավորներին և անձամբ վերջինիս նախագահ Արա Բաբլոյանին` հորդորելու հրաժարական ներկայացրած պատգամավորներին` ետ վերցնել իրենց դիմումները, քանի որ նրանք այդ քայլը կատարել են ոչ թե ինքնակամ, այլ իրենց կուսակցությունների պարտադրանքով: Եթե դա չարվի, կնշանակի, որ Սահմանադրությունը խախտել են ոչ միայն նշված կուսակցությունները, այլ նաև Ազգային ժողովի բոլոր պատգամավորները: Անթույլատրելի է, որ «Նոր Հայաստանն» իր գործունեությունն սկսի հակասահմանադրական առաջին իսկ քայլով: Դրանում իրենց հերթին եւ առավելապես պետք է շահագրգռված լինեն նաեւ ընթացիկ քաղաքական շարժման ղեկավարությունը և անձամբ Նիկոլ Փաշինյանը:

դիտվել է 48 անգամ
Լրահոս
Ծեծկռտուք՝ Երևանում․ խանութի վաճառողը և բանվորը բռունցքներով հարվածել են 57-ամյա տղամարդու դեմքին Արման Ծառուկյանը պատասխանել է՝ արդյո՞ք ինքն է UFC-ի ամենահարուստ մարտիկը Ավտովթար՝ Տավուշի մարզում․ «Պարզ լճի» խաչմերուկում բախվել են «Tesla»-ն և «Toyota RAV4»-ը․ կա վիրավոր Քաղաքապետարանը մեկ անձից գնման ընթացակարգով խոշոր պայմանագիր է կնքել ԱՄՆ-Իրան-Իսրայել հակամարտության այս փուլը մոտենում է ավարտին․ Պողոսյան Երկու ոստիկան ազատվել է ծառայությունից Սթարմերը կարող է հավակնել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնին 2028 թվականին. The Observer Քիմիայի միասնական քննության թեստը խորը մտահոգություններ է առաջացրել. Դիմորդները դիմել են Նիկոլ Փաշինյանին ու ԿԳՄՍՆ–ին ԱՄՆ Կոնգրեսը նախատեսում է խոչընդոտել Թուրքիայի վերադարձը «F-35»-երի ծրագրին Մտահոգիչ է երեխաների և զինված հակամարտությունների մասին ՄԱԿ-ի զեկույցի պատկերը․ Հովհաննիսյան Արևիկ-Եղեգնուտ ավտոճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Վոլգա»-ն․ կան վիրավորներ Ֆրանսիան և Օմանը պայմանավորվել են համատեղ մասնակցել Հորմուզի նեղուցի ականազերծմանը ԱԺ փոխնախագահների թեկնածուներ են ընտրվել Հայկ Կոնջորյանը և Վահագն Ալեքսանյանը. Փաշինյան Կասեցվել է «Թամարա» ապրանքանիշի 3 արտադրատեսակների արտադրությունը ՀՀ-ից «դեռևս ազդանշաններ չկան» Գյումրիի ռուսական ռազմաբազայի կարգավիճակի վերանայման վերաբերյալ Ֆրանսիական գերիշխանություն և անկասելի Մեսսին. հայտնի են ԱԱ-2026-ի խմբային փուլի լավագույնները Իսրայելի կողմից ցեղասպանության ճանաչումն ունի քաղաքական ենթատեքստ, նաև պատմական նշանակություն Պաշտոնական. Մանչեսթեր Սիթին նոր գլխավոր մարզիչ ունի Գագիկ Ծառուկյանի վերաբերյալ Ռուսաստանում ծանր հարցեր են դնելու Նիկոլի դիմաց․ Սուրենյանց (video) Մարդկանց լրիվ ավտոմատի, զոմբիի տե՞ղ եք դրել. ՍԴ դատավորը՝ քաղաքական ուժերին (video) Եթե ես սա չպատմեմ, ինձ վատ կզգամ․ Սուրենյանցն անդրադարձավ Խաչատուր Սուքիասյանին (video) Սամվել Կարապետյանի հայտարարությունից հետո ի՞նչ հանդիպումներ են եղել․ Սուրենյանցը փակագծեր բացեց (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունիսի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արթուր Մարտիրոսյանը Հունիսի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am