ՍԴ անդամի թեկնածուն՝քաղաքական ճգնաժամի զոհ

Հրապարակ օրաթերթը գրում է. Իշխանությունը գրեթե վերցրած ընդդիմությունը երեկ տապալեց ՍԴ անդամի թեկնածու Էմիլ Բաբայանի ընտրությունը։ «Ելք»-ն ու «Ծառուկյան դաշինք» խմբակցությունը հայտարարեցին, որ Բաբայանի թեկնածությունը, որ առաջադրել է նախագահ Արմեն Սարգսյանը, տեղի է ունենում իրավական ընթացակարգերի խախտումներով։ Կարճ ասած՝ ընդդիմությունն արդեն իշխանական տարերքի մեջ է ու փորձում է օգտագործել իր դեռեւս չստանձնած լծակներն ըստ ճաշակի։ Մինչդեռ, նույն «ընթացակարգային խախտումներով» նրանք մեկ ամիս առաջ ընտրեցին Հայր Թովմասյանին՝ որպես ՍԴ անդամ, ապա նաեւ՝ ՍԴ նախագահ։ Այն ժամանակ թեպետ «Ելք»-ն ու «Ծառուկյանը» դեմ քվեարկեցին Թովմասյանի թեկնածությանը, բայց չբոյկոտեցին, ընթացակարգային խախտումների մասին չբարձրաձայնեցին, իսկ Էդմոն Մարուքյանն էլ քննադատության անվան տակ անգամ թեթեւ «դիֆերամբներ» ձոնեց Սահմանադրության հերն անիծած Թովմասյանի հասցեին։ Բայց նա, միեւնույն է, 64 ձայնով ընտրվեց ՍԴ նախագահ։ Իսկ Էմիլ Բաբայանի դեպքում կողմ ձայներն ընդամենը 53-ն էին, դեմ էին երեք հոգի, ըստ երեւույթին՝ ՀՅԴ-ական պատգամավորները։ Մինչդեռ անհրաժեշտ էր նվազագույնը 63 ձայն՝ պատգամավորների թվի 3/5-ը։ Այս անգամ ՀՀԿ-ին չօգնեց երբեմնի կոալիցիոն գործընկեր Դաշնակցությունը, էլ չասենք, որ իրենց պատգամավորներից էլ բացականեր կային։ Ու ընդդիմությունն օգտվեց այս իրավիճակից եւ ցույց տվեց իր «ուժը»։ Պատճառաբանությունը մոտ երեք տասնյակ ՀԿ-ների հայտարարությունն էր, որով առաջարկում էին Արմեն Սարգսյանին հետ կանչել Էմիլ Բաբայանի թեկնածությունը, քանի որ նրա թեկնածությունն առաջադրվել էր առանց մրցույթի։ Բաբայանը, հիշեցնենք, պետք է զբաղեցներ ՍԴ նախկին նախագահ Գագիկ Հարությունյանի տեղը։ Ընդդիմության այս կամակոր պահվածքը զայրացրել էր ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գեւորգ Կոստանյանին, ում «մարդն» է համարվում Էմիլ Բաբայանը (վերջինս դատախազությունում Կոստանյանի տեղակալն է եղել)։ «Եթե Սահմանադրական դատարանի անդամի ներկայացման կարգը, որն այս դեպքում նախագահի կողմից է եղել, սահմանվել է Սահմանադրությամբ, այսինքն՝ ֆորմալ իրավականության տեսանկյունից ոչ մի սահմանադրականության կամ օրինականության խնդիր չկա, բայց եթե մեր գործընկերներն ասում են, որ տեղի է ունեցել ընթացակարգի պրոբլեմ, իսկ ընթացակարգը հազար տոկոս Սահմանադրությանը համապատասխան է, հետաքրքիր է՝ որ վաղը հանրապետության նախագահն այլ թեկնածու ներկայացնի, էս մեր գործընկերներն ի՞նչ են անելու։ Եթե իրենց լոգիկայով գնաս, ուրեմն պիտի Սահմանադրություն փոխես, որ ՍԴ անդամ ներկայացնես»,- ասաց Կոստանյանը։ Նրա խոսքով՝ եթե թեկնածուի կրթական, մասնագիտական, աշխատանքային կամ անձնական ինչ-որ հատկանիշի պատճառով իր գործընկերները նման դիրքորոշում հայտնեին, ինքը կհասկանար դա։ «Սա քաղաքական չէ, սա ՀՀԿ-ն կամ ԲՀԿ-ն չեն առաջադրել, առաջադրել է Արմեն Սարգսյանը ու առաջադրել է մի թեկնածուի, ով կյանքում կուսակցական չի եղել եւ քաղաքականությամբ չի զբաղվել։ Սա աբսուրդ է»,- զարմացավ Կոստանյանը։ Բաբայանի թեկնածությունը բոյկոտած «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը Կոստանյանի հարցադրումներին ի պատասխան՝ մեզ հետ զրույցում փաստացի խոստովանեց, որ քաղաքական իրավիճակ է փոխվել, ու հիմա իրենք, դրանից ելնելով, այդպես են ուզում՝ այդպես են անում։ «Ես գիտեմ, որ Էմիլ Բաբայանն իրավունքի լավ մասնագետ է, ունի երկար անցած ճանապարհ, ունի փորձ, բայց ՀԿ-ները մտահոգություններ ունեին ընթացակարգային, այսինքն՝ անձի դեմ բան չկա, եւ «Ծառուկյան դաշինքի» հետ որոշեցինք չմասնակցել, բոյկոտել ընտրությունները, որպեսզի էս փուլում չկայանա, հետո խոսենք»,- ասաց նա։ Ապա անդրադարձավ հարցի քաղաքական կողմին․ «Երկիրը քաղաքական ճգնաժամի մեջ է, ու էդ քաղաքական ճգնաժամից որեւէ բան չի կարող զերծ մնալ ու դուրս մնալ։ Ու սա էդ ճգնաժամի արդյունքներից մեկն է»։ Մանրամասն՝Հրապարակ օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 40 անգամ
Լրահոս
Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ Կրկնակի վերանորոգված ճանապարհին ասֆալտի կարկատաններ կան. լրագրող Առեղծվածային դեպք՝ Երևանում․ հայտնաբերվել է Եգիպտոսի քաղաքացու մարմինը Ռոնալդուի անսպասելի քայլը միքստ-գոտում Փաշինյանն ու Ալիևը հեգնում են հայ հանրությանը․ ադրբեջանագետ Պարզվել են գետից դուրս բերված և որոնվող ջրահեղձ եղածների ինքնությունները Հրազդանում «Opel Astra»-ն բшխվել է բաժանարար գոտու բետոնե արգելապատնեշին․ կա վիրшվոր Սևան-Գեղամավան ճանապարհին ծանր վթար է գրանցվել Մեսսին գրում է ԱԱ-ների նոր պատմություն Իսրայելի կառավարությունը միաձայն ճանաչեց Հայոց ցեղասպանությունը Իսրայելի գլխավոր ձեռքբերումը Նեթանյահուն աջակցում է Հայոց ցեղասպանության ճանաչմանը Տարադրամի փոխարժեքները` այսօր Դարպասների ճաղերից այն կողմ Արարատն է․ Լիլիթ Գալստյան Դավթաշենում Mazda-ն վրաերթի է ենթարկել հեծանվորդի՝ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի թոռանը Ռուսաստանից Հայաստան Ադրբեջանի տարածքով 770 տոննա ցորեն է ուղարկվել Խոշոր հրդեհ Թաիրովում Եղանակը՝ առաջիկա օրերին ANCA-ն կոչ է անում թույլ չտալ Թուրքիայի վերադարձը F-35 ծրագրին և արգելափակել նոր ռազմական գործարքը Փամբակ գետում վերսկսվել են անհետ կորածի լայնածավալ որոնողական աշխատանքները Վթարային ջրանջատումեր կլինեն 19-ամյա վարորդը բախվել է արգելապատնեշին․ կա վիրավոր Էդուարդ Սպերցյանը 25 մլն եվրոյով Կրասնոդարից տեղափոխվում է Տիրադավերից Վազգեն Միրզախանյանը փաստացի լքել է Մերձբալթյան թեմը ու գտնվում է Հայաստանում Թրամփը հասկացրել է, որ կարող է հրաժարվել «Անքորիջի պայմանավորվածություններից»
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am