Կսկսվի սահմանադրության փոփոխության գործընթացը. Դոդոն
Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը NTV Moldova-ի եթերում հայտարարել է,որ առաջիկայում կսկսվի Մոլդովայի սահմանադրության փոփոխության գործընթացը՝ նախագահական կառավարման ձեւին անցնելու համար, որին աջակցել են երկրի 1,5 միլիոն բնակիչ: Այս առաջարկը կներկայացվի ներկայիս խորհրդարանին: Եթե այն մերժվի, ապա կդառնա աշնանը կայանալիք խորհրդարանական ընտրություններում Սոցիալիստական կուսակցության նախընտրական ծրագրի հիմնական կետը,ասել է նա: Մոլդովայի Սահմանադրական դատարանը երեք անգամ ժամանակավորապես հեռացրել է Դոդոնին՝ երկրի նախագահի պաշտոնից: Դոդոնի և խորհրդարանական մեծամասնության հակամարտության պատճառը երկրի արտաքին վեկտորն է՝ նախագահը կողմ է Ռուսաստանի հետ հարաբերությունների ամրապնդմանը, մինչդեռ խորհրդարանական մեծամասնությունը և խորհրդարանի կողմից նշանակվող կառավարությունը միտված են դեպի Արևմուտք:
