Չի բացառվում, որ խնդրենք ցանկացած պահի շրջափակել բոլոր փողոցները. Փաշինյան

«Մոսկվայում բնակվող Երվանդ Գեղամյանը ՌԴ-ից Նիկոլ Փաշինյանին հազար հատ վերնաշապիկ է ուղարկել, որի վրա պատկերված է Փաշինյանի նկարը եւ գրված է «դուխով»: Առաջարկ կա, որ ամսի 8-ին՝ վարչապետի ընտրության օրը, Հանրապետության հրապարակում լինել սպիտակ շապիկներով: Երվանդը, այն առաջարկին արձագանքելով, հազար հատ շապիկ է ուղարկել:Քաղաքացիների բազմաթիվ նամակներ ստանալուց հետո գնացել եմ  եւ «Նաիրի» ԲԿ-ում հետազոտվել  »,- երեկ ֆեյսբուքի իր էջի ուղիղ եթերով տեղեկացրել է  Նիկոլ Փաշինյանը: «Ամբողջական բժշկական հետազոտություն եմ անցել, որովհետեւ տարբեր օգտատերեր տարբեր ահազանգեր էին անում, որ հազում էի: Պարզվել է, որ ոչ մի առողջական խնդիր չունեմ: Կոկորդս բորբոքված է եւ դա կապված է ձայնիս ծանրաբեռնվածության հետ: Դեղերը կխմեմ եւ ամեն ինչ լավ կլինի:Բազմաթիվ հարցեր է ստանում՝ արդյո՞ք կա համոզմունք ամսի 8-ի վերաբերյալ»,- ասաց նա : «Մենք գիտենք, որ քաղաքական հայտարարությունների մակարդակով հայտարարություններ են հնչել, բայց իրականության մակարդակով մինչեւ փաստը չարձանագրվի, չենք կարող վերջնական բան ասել: Տեսանք, որ ՀՅԴ-ն հայտարարել էր, որ կողմ է քվերակելու, բայց նախորդ ընտրության ժամանակ Աղվան Վարդանյանը դեմ եղավ: Նման երեւույթներ կարող են էլի լինել եւ մենք պետք է պատրաստ լինենք, քանի որ ցանկացած պահի կարող է իրավիճակ փոխվել: Այդ պարագայում մենք պետք է եռակի ծավալներով իրականացնենք մեր գործողությունները՝ մեր հաղթանակը վերջնական արձանագրելու համար: Ասում են՝ չեք կասկածում, որ մայիսի  8-ին ինչ-որ բան կարող է այնպես չգնալ: Ես ասում եմ, որ չենք կասկածում, որ մեր ոչ բռնի, թավշյա հեղափոխությունը հաղթելու է: Նրանք, ովքեր կկանգնեն այդ ճանապարհին, նրանց քաղաքական ինքնաոչնչացում է սպասում: Քաղաքացիների 85-90 տոկոսը պաշտպանում է թավշյա հեղափոխությանը, եւ մենք այս քաղաքական իրավիճակը պետք է վերածենք քաղաքական իրողության»,- ասաց նա:

դիտվել է 28 անգամ
Լրահոս
Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ Կրկնակի վերանորոգված ճանապարհին ասֆալտի կարկատաններ կան. լրագրող Առեղծվածային դեպք՝ Երևանում․ հայտնաբերվել է Եգիպտոսի քաղաքացու մարմինը Ռոնալդուի անսպասելի քայլը միքստ-գոտում Փաշինյանն ու Ալիևը հեգնում են հայ հանրությանը․ ադրբեջանագետ Պարզվել են գետից դուրս բերված և որոնվող ջրահեղձ եղածների ինքնությունները Հրազդանում «Opel Astra»-ն բшխվել է բաժանարար գոտու բետոնե արգելապատնեշին․ կա վիրшվոր Սևան-Գեղամավան ճանապարհին ծանր վթար է գրանցվել Մեսսին գրում է ԱԱ-ների նոր պատմություն Իսրայելի կառավարությունը միաձայն ճանաչեց Հայոց ցեղասպանությունը Իսրայելի գլխավոր ձեռքբերումը Նեթանյահուն աջակցում է Հայոց ցեղասպանության ճանաչմանը Տարադրամի փոխարժեքները` այսօր Դարպասների ճաղերից այն կողմ Արարատն է․ Լիլիթ Գալստյան Դավթաշենում Mazda-ն վրաերթի է ենթարկել հեծանվորդի՝ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի թոռանը Ռուսաստանից Հայաստան Ադրբեջանի տարածքով 770 տոննա ցորեն է ուղարկվել Խոշոր հրդեհ Թաիրովում Եղանակը՝ առաջիկա օրերին ANCA-ն կոչ է անում թույլ չտալ Թուրքիայի վերադարձը F-35 ծրագրին և արգելափակել նոր ռազմական գործարքը Փամբակ գետում վերսկսվել են անհետ կորածի լայնածավալ որոնողական աշխատանքները Վթարային ջրանջատումեր կլինեն 19-ամյա վարորդը բախվել է արգելապատնեշին․ կա վիրավոր Էդուարդ Սպերցյանը 25 մլն եվրոյով Կրասնոդարից տեղափոխվում է Տիրադավերից Վազգեն Միրզախանյանը փաստացի լքել է Մերձբալթյան թեմը ու գտնվում է Հայաստանում Թրամփը հասկացրել է, որ կարող է հրաժարվել «Անքորիջի պայմանավորվածություններից»
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am