Նոր մանրամասներ Լոռու մարզում տեղի ունեցած ողբերգական ավտովթարից. 3 հոգի մահացել էին. տեսանյութ

Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության պետ, Արդարադատության գնդապետ Արթուր Ավետիսյանի որոշմամբ ստեղծված քննչական խմբի ղեկավար, նույն վարչության հատկապես կարևոր գործերով քննիչ Բարսեղ Մուրադյանի կողմից ՀՀ քր. օր.-ի 242 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակում պարզվել է Լոռու մարզում մայիսի 1-ին տեղի ունեցած ողբերգական ավտովթարի ժամանակ ВАЗ 2106 մակնիշի ավտոմեքենայի վարորդի ինքնությունը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, քննչական բաժինը պարզել է, որ այն վարել է Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ գյուղի բնակիչ, 21-ամյա Թաթուլ Սերոյանը, ով 2 ուղևորների հետ տեղում մահացել էր և նրանց դիերը ավտոմեքենայից դուրս էին բերել Վանաձորի թիվ 36 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները՝ օգտագործելով հատուկ տեխնիկա: Մինչև այս պահը բժիշկների հսկողության տակ են գտնվում ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված Թ. Սերոյանի 3 ուղևորներն ու BMW մակնիշի ավտոմեքենայի վարորդ Ալեքսան Վարդանյանը: Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, մայիսի 1-ին, դաժան ու ողբերգական ավտովթար էր տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 02:00-ի սահմաններում Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում բախվել էին Վանաձոր քաղաքի բնակիչ, 45-ամյա Ալեքսան Վարդանյանի վարած BMW մակնիշի 019 TT 01 համարանիշի և ВАЗ 2106 մակնիշի 34 FC 274 համարանիշի ավտոմեքենաները: Բախման հետևանքով «06»-ը կողաշրջվել էր: Դեպքի վայր էին ժամանել արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Վանաձորի թիվ 36 հրշեջ-փրկարարական ջոկատը: Փրկարարները, օգտագործելով հատուկ տեխնիկա, «06»-ի միջից դուրս էին բերել Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ գյուղի բնակիչներ՝ 21-ամյա Թաթուլ Սերոյանի, 18-ամյա Գրիշա Մովսիսյանի, 18-ամյա Նարեկ Ամիրխանյանի դիերը, իսկ «06»-ի մյուս ուղևորներ, նույն գյուղի բնակիչներ, 19-ամյա Սամվել Սանեյանը, 20-ամյա Ռազմիկ Մարգարյանը, 18-ամյա Մուշեղ Մարգարյանը և BMW-ի վարորդ Ա. Վարդանյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին Վանաձորի բժշկական կենտրոն: Օպերատիվ են գործել Վանաձորի բժշկական կենտրոնի բժիշկների հերթապահ խումբը, ովքեր մինչ վիրավորներին հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնություն էին ցուցաբերել: Օպերատիվորեն դեպքի վայր էին ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վահան Էվինյանի, դասակի հրամանատար Սմբատ Նորեկյանի գլխավորությամբ: Դեպքի վայրում հավաքվածները նշում էին, որ վիրավորներին հիվանդանոց են ուղեկցել ոստիկանության Լոռու մարզային վարչության պետ Արամ Ղազարյանը, Լոռու մարզային քննչական վարչության պետ Արթուր Ավետիսյանը և ոստիկանության Գուգարքի բաժնի պետ Էրիկ Շարմազանովը: Դեպքի վայրի տեղազննությունը ղեկավարել էին Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության պետի տեղակալ Վաղինակ Մարտիրոսյանն ու հատկապես կարևոր գործերով քննիչ Բարսեղ Մուրադյանը: Տեղում աշխատել են նաև ոստիկանության Լոռու մարզային վարչության փորձաքրեագիտական բաժնի փորձաքրեագետները՝ պետ Արմեն Ամիրաղյանի, ՀԿՀ ավագ փորձագետ Հովհաննես Սաքանյանի, ավագ փորձագետ Դավիթ Նալբանդյանի և փորձագետ Արթուր Առաքելյանի գխավորությամբ: Փաստի առթիվ Բ. Մուրադյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.-օրի 242 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով: Տեղում ծառայությունը ղեկավարում էր ոստիկանության Գուգարքի բաժնի պետի տեղակալ Միքայել Մկրտչյանը: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

դիտվել է 47 անգամ
Լրահոս
Մտահոգիչ է երեխաների և զինված հակամարտությունների մասին ՄԱԿ-ի զեկույցի պատկերը․ Հովհաննիսյան Արևիկ-Եղեգնուտ ավտոճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Վոլգա»-ն․ կան վիրավորներ Ֆրանսիան և Օմանը պայմանավորվել են համատեղ մասնակցել Հորմուզի նեղուցի ականազերծմանը ԱԺ փոխնախագահների թեկնածուներ են ընտրվել Հայկ Կոնջորյանը և Վահագն Ալեքսանյանը. Փաշինյան Կասեցվել է «Թամարա» ապրանքանիշի 3 արտադրատեսակների արտադրությունը ՀՀ-ից «դեռևս ազդանշաններ չկան» Գյումրիի ռուսական ռազմաբազայի կարգավիճակի վերանայման վերաբերյալ Ֆրանսիական գերիշխանություն և անկասելի Մեսսին. հայտնի են ԱԱ-2026-ի խմբային փուլի լավագույնները Իսրայելի կողմից ցեղասպանության ճանաչումն ունի քաղաքական ենթատեքստ, նաև պատմական նշանակություն Պաշտոնական. Մանչեսթեր Սիթին նոր գլխավոր մարզիչ ունի Գագիկ Ծառուկյանի վերաբերյալ Ռուսաստանում ծանր հարցեր են դնելու Նիկոլի դիմաց․ Սուրենյանց (video) Մարդկանց լրիվ ավտոմատի, զոմբիի տե՞ղ եք դրել. ՍԴ դատավորը՝ քաղաքական ուժերին (video) Եթե ես սա չպատմեմ, ինձ վատ կզգամ․ Սուրենյանցն անդրադարձավ Խաչատուր Սուքիասյանին (video) Սամվել Կարապետյանի հայտարարությունից հետո ի՞նչ հանդիպումներ են եղել․ Սուրենյանցը փակագծեր բացեց (video) Ինչու՞ է Մեդվեդևը հենց Գագիկ Ծառուկյանի անունը երեկ տվել․ Հայկ Նահապետյանը մանրամասնում է (video) Պուտինը Նիկոլին համապատասխան տեղն է ուղարկել․ ի՞նչ ինֆորմացիա փոխանցեց Սուրեն Սուրենյանցը (video) Չեմ հարգի էն ընտրողին, որ Ջենիֆեր Լոպեսին նայելով պիտի ընտրի իր ապագան. ՍԴ անդամ (video) Հուլիսի 4․ հետ քայլի տեղ չունենք․․․ Սամվել Կարապետյան, Քոչարյան, Ծառուկյան, ձեզ եմ դիմում․ քաղաքացի (video) Գյումրիում ուրիշ սցենար է եղել․ ինչու՞ այս ընտրություններում չաշխատեց դա․ Սուրեն Սուրենյանց (video) Ադրբեջանը կռվախնձոր է դառնալու. որտե՞ղ է Իսրայելը տեղափոխելու ողջ ռազմատեխնիկան. Հայկ Նահապետյան (video) Փաշինյանի հայտարարությունից հետո տեսա՞ք՝ ինչ արեց ԿԸՀ-ն․ Արամ Վարդևանյան (video) «Ինչո՞ւ և ինչո՞վ եք ձեզ այդպես կաշկանդել»․ ՍԴ անդամ Սեդա Սաֆարյանը՝ Վահագն Հովակիմյանին (video) Անբարո ցինիզմի գագաթնակետն է, որ Հայոց ցեղասպանությունը «ճանաչում է» ֆաշիստական պետություն
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունիսի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արթուր Մարտիրոսյանը Հունիսի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am