Թիվ 11 դպրոցում բողոքի ակցիան՝ ընդդեմ տնօրեն Ազիզյանի. Տեսանյութեր
Երևանի Մոնթե Մելքոնյանի անվան թիվ 11 դպրոցի աշակերտները, ծնողները և աշխատակիցներից ոմանք այսօր բողոքի ակցիա են կազմակերպել: Նրանք պահանջում են տնօրեն Ռուզաննա Ազիզյանի հրաժարականը։ Աշակերտները վանկարկում են «Ազիզյան, հեռացի՛ր», իսկ ուսուցիչներն ու ծնողները պնդում են, որ դպրոցում տարիներ շարունակ եղել է դրամահավաքություն, իրենց ստիպել են մասնակցել ՀՀԿ-ի երթերին և հավաքներին: Հիշեցնենք, որ սա այն Ազիզյանն է, որը Սերժ Սարգսյանի համակուրսեցին է եղել ու մշտապես մասնակցել է ՀՀԿ-ի նախընտրական արշավին: Իսկ քարոզարշավներից մեկի ժամանակ՝ Ռուզաննա Ազինյանը հայտարարեց, թե Սերժ Սարգսյանն ուսանողական տարիներին կրակոտ երիտասարդ էր։ "> "> Հիշեցնենք նաև, որ Ռուզաննա Ազիզյանը 2012թ․ դատի էր տվել 7or.am լրատվավերլուծական կայքին այն բանի համար, որ ապրիլի 16-ին հրապարակել էր «Սերժ Սարգսյանի համակուրսեցի տնօրենը ուսուցիչներից 100 դոլա՞ր է պահանջում» վերնագրով նյութը` նույն դպրոցի ծնողների ահազանգով՝ առ այն, որ դպրոցի տնօրեն Ռուզաննա Ազիզյանն առաջին դասարանի ուսուցիչներից 100–ական դոլար է պահանջում։ Մեզ դիմած ծնողները, հասկանալի պատճառներով, չկարողացան իրենց դեմքով հաստատել լուրերը և դատարանում գործը փակվեց:
