Նախագահականի ու կառավարության աշխատակիցներն աշխատանք են փնտրում

«Հրապարակ»-ը գրում է. «Նիկոլ Փաշինյանի թավշյա հեղափոխությունը խառնեց շատերի խաղաքարտերը, այսօր աշխատանքի փնտրտուքի մեջ են ոչ միայն նախարարները, տեղակալները, այլև՝ վարչության պետերը, հայեցողական պաշտոններ զբաղեցնողները: Բանն այն է, որ ի սկզբանե նախատեսված էր, որ Սերժ Սարգսյանը նախագահականի իր աշխատակազմի առանցքային դեմքերին կտանի կառավարություն, մի քանիսին կտեղավորեն նախագահականում, իսկ Կարեն Կարապետյանն իր թիմակիցներին պետք է տեղավորեր առաջին փոխվարչապետի գրասենյակում: Սակայն այժմ՝ Սերժ Սարգսյանի հրաժարականից 10 օր անց, նրա մի շարք թիմակիցներ աշխատանքից ազատվելու դիմում չեն գրել, և հայտնի չէ, թե ինչով են զբաղվում Բաղրամյան 26-ում։ Ըստ ամենայնի՝ որոշել են մնալ և տեսնել, թե ինչ է լինում, նաև՝ աշխատավարձ ստանալ, քանի դեռ իրենց ձեռք չեն տվել։ Կառավարության կայքից տեղեկանում ենք, որ վարչապետի օգնականի պաշտոնից ազատվել են Սերժ Սարգսյանի թիմակիցներից Հրայր Ղուկասյանը, Արմեն Աբելյանը, Նաիրի Պետրոսյանը: Նաիրին արդեն իսկ նշանակվել է պաշտոնաթող նախագահի գրասենյակի ղեկավար։ Իսկ մի շարք անձինք կառավարության աշխատակազմից տեղափոխվել են նախագահական։ Այսպես․ կառավարության աշխատակազմի անձնակազմի կառավարման վարչության պետ Նարե Դանիելյանը նշանակվել է նախագահականի աշխատակազմի անձնակազմի կառավարման և պետական պարգևների վարչության պետ, կառավարության իրավաբանական վարչության պետ Հովակիմ Հովակիմյանը կգլխավորի նույն վարչությունը նախագահի աշխատակազմում, Կարինե Ավետիսյանն աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնից տեղափոխվել է նախագահական՝ նույն պաշտոնին: Անահիտ Մնացականյանն էլ ազատվել է կառավարության աշխատակազմի ֆինանսական և հաշվապահական հաշվառման վարչության պետի պաշտոնից՝ այլ պաշտոնի նշանակվելու կապակցությամբ։ Նա ևս տեղափոխվում է նախագահական, սակայն առայժմ նշանակման հրաման չկա»: Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

դիտվել է 53 անգամ
Լրահոս
Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ Կրկնակի վերանորոգված ճանապարհին ասֆալտի կարկատաններ կան. լրագրող Առեղծվածային դեպք՝ Երևանում․ հայտնաբերվել է Եգիպտոսի քաղաքացու մարմինը Ռոնալդուի անսպասելի քայլը միքստ-գոտում Փաշինյանն ու Ալիևը հեգնում են հայ հանրությանը․ ադրբեջանագետ Պարզվել են գետից դուրս բերված և որոնվող ջրահեղձ եղածների ինքնությունները Հրազդանում «Opel Astra»-ն բшխվել է բաժանարար գոտու բետոնե արգելապատնեշին․ կա վիրшվոր Սևան-Գեղամավան ճանապարհին ծանր վթար է գրանցվել Մեսսին գրում է ԱԱ-ների նոր պատմություն Իսրայելի կառավարությունը միաձայն ճանաչեց Հայոց ցեղասպանությունը Իսրայելի գլխավոր ձեռքբերումը Նեթանյահուն աջակցում է Հայոց ցեղասպանության ճանաչմանը Տարադրամի փոխարժեքները` այսօր Դարպասների ճաղերից այն կողմ Արարատն է․ Լիլիթ Գալստյան Դավթաշենում Mazda-ն վրաերթի է ենթարկել հեծանվորդի՝ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի թոռանը Ռուսաստանից Հայաստան Ադրբեջանի տարածքով 770 տոննա ցորեն է ուղարկվել Խոշոր հրդեհ Թաիրովում Եղանակը՝ առաջիկա օրերին ANCA-ն կոչ է անում թույլ չտալ Թուրքիայի վերադարձը F-35 ծրագրին և արգելափակել նոր ռազմական գործարքը Փամբակ գետում վերսկսվել են անհետ կորածի լայնածավալ որոնողական աշխատանքները Վթարային ջրանջատումեր կլինեն 19-ամյա վարորդը բախվել է արգելապատնեշին․ կա վիրավոր Էդուարդ Սպերցյանը 25 մլն եվրոյով Կրասնոդարից տեղափոխվում է Տիրադավերից Վազգեն Միրզախանյանը փաստացի լքել է Մերձբալթյան թեմը ու գտնվում է Հայաստանում Թրամփը հասկացրել է, որ կարող է հրաժարվել «Անքորիջի պայմանավորվածություններից»
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am