Թուրքիայի նախագահական ընտրություններին մասնակցող չորս թեկնածու պաշտոնապես գրանցվել է

Թուրքիայի բարձրագույն ընտրական հանձնաժողովն ընդունել է երկրի նախագահական ընտրություններում մասնակցելու նպատակով չորս կուսակցությունների կողմից ներկայացված թեկնածուների դիմումները: Այս մասին հայտնում է թուրքական Diken պարբերականը: Հանձնաժողովի պաշտոնական կայքում տեղադրված որոշման համաձայն՝ որպես թեկնածու են գրանցվել «Վաթան» («Հայրենիք») կուսակցության նախագահ Դողու Փերինչեքը, «Լավ» կուսակցության առաջնորդ Մերալ Աքշեները, «Սաադեթ» («Երջանկություն») կուսակցության ղեկավար Թեմել Քարամօլլղաօղլուն և «Ադալեթ» («Արդարություն») կուսակցության ղեկավար Վեջդեթ Օզը:

Բարձրագույն ընտրական հանձնաժողովը փաստաթղթերի անբավարարության հիմնավորմամբ երեք թեկնածուի գրանցում մերժել է: Իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության խորհրդարանական խմբակցությունը մայիսի 3-ին որոշում է ընդունել նախագահական ընտրություններում գործող նախագահ, կուսակցության առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանին առաջադրելու վերաբերյալ: Նրա թեկնածությունը պաշտոնապես սատարում է նաև «Ազգայնական շարժում» կուսակցությունը: Գլխավոր ընդդիմադիր, քեմալական Հանրապետական ժողովրդական կուսակցությունն ակնկալվում է, որ իր թեկնածուին պաշտոնապես կհայտարարի մայիսի 4-ին: Կուսակցությունները նախագահական ընտրություններում իրենց թեկնածուներին կարող են առաջադրել մինչև մայիսի 5-ը: Թուրքիայում հունիսի 24-ին տեղի կունենան արտահերթ նախագահական ու խորհրդարանական ընտրություններ: Ընտրություններից հետո երկրում կառավարման խորհրդարանական համակարգից անցում կկատարվի նախագահական համակարգի:

դիտվել է 23 անգամ
Լրահոս
Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ Կրկնակի վերանորոգված ճանապարհին ասֆալտի կարկատաններ կան. լրագրող Առեղծվածային դեպք՝ Երևանում․ հայտնաբերվել է Եգիպտոսի քաղաքացու մարմինը Ռոնալդուի անսպասելի քայլը միքստ-գոտում Փաշինյանն ու Ալիևը հեգնում են հայ հանրությանը․ ադրբեջանագետ Պարզվել են գետից դուրս բերված և որոնվող ջրահեղձ եղածների ինքնությունները Հրազդանում «Opel Astra»-ն բшխվել է բաժանարար գոտու բետոնե արգելապատնեշին․ կա վիրшվոր Սևան-Գեղամավան ճանապարհին ծանր վթար է գրանցվել Մեսսին գրում է ԱԱ-ների նոր պատմություն Իսրայելի կառավարությունը միաձայն ճանաչեց Հայոց ցեղասպանությունը Իսրայելի գլխավոր ձեռքբերումը Նեթանյահուն աջակցում է Հայոց ցեղասպանության ճանաչմանը Տարադրամի փոխարժեքները` այսօր Դարպասների ճաղերից այն կողմ Արարատն է․ Լիլիթ Գալստյան Դավթաշենում Mazda-ն վրաերթի է ենթարկել հեծանվորդի՝ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի թոռանը Ռուսաստանից Հայաստան Ադրբեջանի տարածքով 770 տոննա ցորեն է ուղարկվել Խոշոր հրդեհ Թաիրովում Եղանակը՝ առաջիկա օրերին ANCA-ն կոչ է անում թույլ չտալ Թուրքիայի վերադարձը F-35 ծրագրին և արգելափակել նոր ռազմական գործարքը Փամբակ գետում վերսկսվել են անհետ կորածի լայնածավալ որոնողական աշխատանքները Վթարային ջրանջատումեր կլինեն 19-ամյա վարորդը բախվել է արգելապատնեշին․ կա վիրավոր Էդուարդ Սպերցյանը 25 մլն եվրոյով Կրասնոդարից տեղափոխվում է Տիրադավերից Վազգեն Միրզախանյանը փաստացի լքել է Մերձբալթյան թեմը ու գտնվում է Հայաստանում Թրամփը հասկացրել է, որ կարող է հրաժարվել «Անքորիջի պայմանավորվածություններից»
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am