Մեկնարկել է ՍԴ անդամի ընտրության քվեարկությունը
Ազգային ժողովում մեկնարկել է Սահմանադրական դատարանի անդամի ընտրության քվեարկությունը: ՍԴ անդամի ընտրությունն անցկացվում է փակ գաղտնի քվեարկությամբ: Քվեարկությունը կշարունակվի մինչև ժամը 11:30-ը, որից հետո Ազգային ժողովի հաշվիչ հանձնախումբը կիրականացնի ձայների հաշվարկ և կհրապարակի արդյունքները: Սահմանադրական դատարանի անդամի պաշտոնում ՀՀ նախագահն առաջադրել է Էմիլ Բաբայանի թեկնածությունը:
