Երևանում ցույցերը կապված են երիտասարդների վրա ԱՄՆ-ի ազդեցության հետ. Ժիրինովսկի
«Երևանյան «մայդանը» ցույց է տալիս, որ Միացյալ Նահանգները սկսել են խաղադրույք կատարել ոչ թե մտավորականության վրա, ինչպես դա անում էին Ռուսաստանում և այլ երկրներում, որտեղ իրավիճակը սրելու փորձերը ձախողվեցին, այլ երիտասարդների վրա։ ԱՄՆ-ը հասկացել է, որ մտավորականությունն ավելի իներտ է և ոչ այնքան վճռական, հաճախ պատրաստ չէ կոշտ գործողությունների: Իսկ երիտասարդները ցանկանում են, որ իրենց սերունդը զգա, թե ինչ է հեղափոխությունը և գործում են ավելի ագրեսիվ: Եվ դա արդյունքներ է տալիս»,- «ՌԻԱ Նովոստիի» փոխանցմամբ ասել է Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության ղեկավար Վլադիմիր Ժիրինովսկին :
