Ինչ կապ ունի ԱԱԾ տարածած հաղորդագրությունը համաժողովրդական շարժման հետ

Հայկական ժամանակ օրաթերթը գրում է.Նախօրեին ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը Հայաստանում ահաբեկչության փորձը դեռեւս սույն թվականի փետրվարին կանխելու վերաբերյալ հաղորդագրություն է տարածել՝ այն համեմելով վերջին օրերին տեղի ունեցող համաժողովրդական շարժման «գործողությունների» հետ: Հենց փետրվարին էր, որ ոստիկանությունն ու ԱԱԾ-ն համատեղ հատուկ գործողություններ էին սկսել ՀՀ բոլոր մարզերում: Արտակարգ այս միջոցառումները, ՀՀ մուտք գործած ահաբեկիչների մասին տեղեկություններն էին, որը ոչ հերքվում ոչ էլ հաստատվում էր: Համենայնդպես ԱԱԾ-ն մեր հարցին ի պատասխան մշտապես պատասխանում էր, որ եթե որեւէ բան ունենան ասելու, հաղորդագրություն կտարածեն: Եվ ահա նախօրերին ԱԱԾ-ն հաղորդագրություն տարածեց. «(...)Այլ պետությունների գործընկեր հատուկ ծառայությունների հետ ակտիվ փոխգործակցության եւ տեղեկատվության փոխանակման, ինչպես նաեւ ձեռնարկվող օպերատիվ-հետախուզական միջոցառումներով եւ քննչական գործողություններով դեռեւս տարեսկզբից նկատելով միջազգային ահաբեկչական կազմակերպություններին առնչություն ունեցած անձանց կողմից ՀՀ տարածք ներթափանցելու միտումների նախանշաններ՝ ներկայումս հանրապետությունում առկա լարվածության հանգամանքից օգտվելու եւ Հայաստանի Հանրապետությունը թիրախավորելու վերջիններիս շարունակական փորձերը կանխարգելելու նպատակով Ազգային անվտանգության ծառայությունը, հետախուզական եւ հակահետախուզական գործունեության ակտիվացմանը զուգահեռ, ուժեղացրել է նաեւ սահմանային հսկողությունը»,- մասնավորապես ասվում է ԱԱԾ հաղորդագրությունում: Ըստ այդմ՝ ԱԱԾ-ն նշում է, որ միջազգային ահաբեկչական կազմակերպություններից բխող Հայաստանի Հանրապետության անվտանգությանը սպառնացող հավանական վտանգների նախանշանների մասին է վկայել դեռեւս 2018 թվականի փետրվարի 13-ին ՀՀ ԱԱԾ-ի կողմից ՌԴ քաղաքացի, Մախաչկալա քաղաքի բնակիչ Սուլեյմանգաջի Բագանդգաջիեւի ՀՀ քողարկված մուտք գործելու փորձի կանխումը։ Մասնավորապես, Ազգային անվտանգության ծառայության կողմից ՀՀ պետական սահմանի պահպանությանն ուղղված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ տարանցիկ չվերթով Քենիայից Հայաստան ժամանած Ս.Բագանդգաջիեւը փորձել է իր լուսանկարով, սակայն այլ անձի կենսորոշիչ տվյալներով Ուկրաինայի քաղաքացու ակնհայտ կեղծ անձնագրով մուտք գործել Հայաստանի Հանրապետության տարածք։ Ակնհայտ կեղծ փաստաթուղթ օգտագործելու եւ ՀՀ պետական սահմանն ապօրինի հատելու դեպքերի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցված քրեական գործով Ս.Բագանդգաջիեւին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ եւ 329-րդ հոդվածների 1-ին մասերով, նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը։ «Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների եւ քննչական գործողությունների ընթացքում նախնական տվյալներ են ձեռք բերվել միջազգային ահաբեկչական կազմակերպություններից մեկի կողմից Ս.Բագանդգաջիևի հավաքագրման եւ վարձատրության դիմաց 2015 թվականի մայիս ամսից Սիրիայի Արաբական Հանրապետությունում զինված ընդհարումներին վերջինիս մասնակցության վերաբերյալ։ Քննչական գործողությունների ընթացքում տվյալներ են ստացվել նաեւ Ս.Բագանդգաջիեւի կողմից Երեւանի եւ ՀՀ այլ քաղաքների առանձին տեղանքների նկատմամբ ցուցաբերված հետաքրքրության վերաբերյալ»,- ասվում է ԱԱԾ հաղորդագրությունում: Այդպես էլ չի նշվում, թե Բագանդգաջիեւն ինչու է փորձել կեղծ փաստաթղթերով հատել պետական սահմանը եւ ինչ նպատակով: Ի դեպ, ԱԱԾ այս հաղորդագրությունը ֆեյսբուքյան իր էջում տարածել էր ոչ ավել ոչ պակաս Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Ռուբեն Վարդազարյանը: Մեր զրույցում փաստաբան Երվանդ Վարոսյանը կարծիք հայտնելով ԱԱԾ կողմից տարածված հայտարարության վերաբերյալ, նշեց հետեւյալը: «Նախ շատ լավ է, որ Ազգային անվտանգության ծառայությունը շարունակում է իրականացնել իր պարտականությունները՝ անկախ երկրում ստեղծված քաղաքական իրավիճակից: Դա այդ կազմակերպության պարտականությունն է եւ դրան է ինքը կոչված: Աստեղ խնդիրը մի փոքր այլ է. տեւական ժամանակ, թե՛ մամուլում թե՛ տարբեր խոսակցություններով լսել ենք ինչ-որ կասկածելի մարդկանց Հայաստան մուտքի մասին դեռեւս կարծում եմ մեկ տարի առաջվանից: Եվ հաղորդագրությունում էլ է նշված, որ այդ ուղղությամբ ակտիվ հետախուզական միջոցառումները սկսել են ձեռնարկվել դեռեւս հունվար ամսից: Շատ լավ է, որ սկսվել են ձեռնարկվել եւ եթե դրանք տվել են արդյունք՝ եւս լավ է, բայց ի՞նչ կապ ունի հաղորդագրության մեջ նշված փաստերի հետ ժողովրդական շարժումը բացարձակապես անհասկանալի է: Հաղորդագրության մեջ տեղ գտած այն հատվածը, թե «ինչ-որ մեկը օգտվելով Հայաստանում ստեղծված իրավիճակից» անտրամաբանական է եւ հակասում է հենց հաղորդագրության մեջ նշված ժամանակահատվածներին, որովհետեւ այդ ժամանակահատվածներում Հայաստանում որեւէ շարժում չկար: Ես կարծում եմ, որ այդ մասը թե «ինչ-որ մեկը ինչ-որ բանից ցանկանում է օգտվել» արհեստական է մտցված հաղորդագրության մեջ եւ համոզված եմ, որ չարժի նման բաներով զբաղվել: Ազգային անվտանգության ծառայությունը պետք է շարունակի կատարել իր պարտականությունները:...Այս օրերին հաղորդագրություն տարածելով մեջը նշելով, որ Հայաստանում ստեղծված իրավիճակից օգտվելու ցանկացողներ կան, ես ճիշտ չեմ համարում»,- մանրամասնեց Վարոսյանը:   Մանրամասն՝ «Հայկական ժամանակ» օրաթերթի  մայիսի 2-ի համարում:

դիտվել է 24 անգամ
Լրահոս
«Ալիևը կոնկրետ ընտրակաշառք է բաժանում Նիկոլի համար»․քաղաքագետ Մեսրոպ Եսայան (video) Բացահայտվել է կաշառքի միջնորդության պատրվակով ոստիկանության նախկին պաշտոնյայի կողմից գումար ստանալու դեպք Ալիև-Պուտին հարաբերություն չկա՛․ Պուտինը դատելու է դրանց․ Հրանտ Բագրատյան (video) «Ես գնում եմ իմ երջանկության հետևից, ինձ չփնտրեք, բողոքն էլ հետ վերցրեք». Մանրամասներ 15–ամյա աղջկա առևանգման դեպքից Կաթողիկոսի և վեց եպիսկոպոսների տեղաշարժի սահմանափակումը՝ որպես ճնշում. ՔԻՀԿ հայտարարությունը 2 անչափահասներ կոտրել են դռան կողպեքները, մտել «Հրազդան-Ցեմենտ Քորփորեյշն» գործարանի տարածք և գողություն արել Գարեգին Նժդեհ փողոցի շենքերից մեկի նկուղը ամբողջությամբ լցված է կեղտաջրերով․ գարշահոտը զգացվում է անգամ բնակարաններից Կաթողիկոսի նկատմամբ կիրառված արգելքը տագնապալի նախադեպ է. Արգենտինայի հայկական կազմակերպություններ Հունվարին Ադրբեջանը Հայաստան է արտահանել 2.4 միլիոն դոլարի արտադրանք Մեր եկեղեցին քանդելով՝ ուզում են մեզ առանց հայրենիքի մարդ դարձնեն․ սփյուռքահայ (video) Սուրբ Եկեղեցու դեմ տարատեսակ հարձակումների մտահոգություններով ալեկոծ են մեր հոգիները․ Գարեգին Բ Ովքե՞ր են այն ՔՊ-ական պատգամավորներն, որոնց չհաջողվեց լինել ՔՊ նախընտրական ցուցակի առաջին փուլի 50-յակում Հիմա ես կմեջբերեմ մի շատ կարևոր դրվագ Նիկոլից․ Նաիրա Զոհրաբյան (video) Լիբանանում իսրայելական ԱԹՍ-ն հարձակվել է դպրոցական ավտոբուսի վրա Այս նկարի ո՞ր թվերի մեջ էիք պատկերացնում ձեզ ութ տարի առաջ․ Արմեն Աշոտյան Արցախի հայաթափման հետ Հայաստանի կողմից սառեցվել են Արցախի անունով բացված բոլոր բանկային հաշիվները Եթե այդ ինֆորմացիան չհաստատվի, ուրեմն սիմոնյանի նկատմամբ գործ հարուցեք զրպարտության հոդվածով «Թող Նիկոլը նայի․ մի անբարո կեցվածքի մասին»․ Հայկ Նահապետյան (video) «Կաթողիկոսը ուզում է զավթել իշխանությունը»․․․էս էլ չանցավ․ լրագրողի մի քանի դիտարկումները «Զանգեզուրի միջանցքը» նոր հնարավորություններ է ստեղծում միջտարածաշրջանային համագործակցության համար Նախատեսվում է ՀՀ-ի ու Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների հանդիպում Կաթողիկոսին մեղադրանք առաջադրելը եղել է ուղիղ Փաշինյանի ցուցումով․ հայտարարություն Ալիևը «ցխել է» Նիկոլի ասածները․ Նաիրա Զոհրաբյան (video) Վաղը Բաքվի դատարանում կշարունակվի Ռուբեն Վարդանյանի նկատմամբ շինծու «դատավարությունը» #ՈՒՂԻՂ․ Նիկոլն իրավիճակին չի տիրապետում․ ի՞նչ են զեկուցել նրան․ Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Մեսրոպ Եսայանը Փետրվարի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Փետրվարի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Հայկ Նահապետյանը Փետրվարի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը Փետրվարի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Փետրվարի 13-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Փետրվարի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Փետրվարի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Փետրվարի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Փետրվարի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am