Թովուզի գյուղապետը յուրացրել է Վարդանյան եղբայրների նվիրաբերած գումարը

«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. ««ՉԻ» խմբագրություն էին ահազանգել Տավուշի մարզի Տավուշ (Թովուզ) սահմանամերձ գյուղի բնակիչները և դժգոհում էին, որ գյուղապետ Արսեն Հովհաննիսյանը թույլ չի տալիս, որ համագյուղացիները մասնակցեն համաժողովրդական շարժման ակցիաներին։ Գյուղապետը, որը գյուղացիների հետ առանձնապես չի առնչվում, նրանց ի մասնավորի հրահանգել է. «Մնացեք ձեր տներում, ձեր ինչի՞ն ա պետք ցույցեր անելը, հենա ապրում եք, էլի»։ Գյուղացիների խոսքով` Արսեն Հովհաննիսյանը ապրում է շքեղ պայմաններում և օգտվում է կյանքի բոլոր բարիքներից, մինչդեռ իրենք ապրում են չարքաշ ու դժվարին կյանքով։ Ըստ տավուշցիների` Հովհաննիսյանը Սերժ Սարգսյանի թիկնազորի անդամներից մեկի բարեկամն է և գյուղապետ էր դարձել վերջինիս շնորհիվ, Սերժ Սարգսյանի ձեռամբ մեդալ է ստացել և այդ պատճառով էլ չի ուզում դեմ գնալ իրեն հովանավորող ՀՀԿ-ին։ Գյուղի խնդիրները լուծելու փոխարեն գյուղապետը յուրացրել է «Գրանդ Հոլդինգի» սեփականատեր Վարդանյան եղբայրների կողմից Տավուշ համայնքին նվիրաբերած կլորիկ գումարը։ Հիշեցնենք, որ այդ գումարը տրվել էր նպատակային օգտագործելու համար. այն պետք է ծախսվեր գյուղի ջրագծերի և ճանապարհի նորոգման նպատակով, սակայն պարզվում է Տավուշի գյուղապետը այդ գումարով անասնագոմեր է կառուցել սեփական ֆերմայի անասունների համար։ Մարդկանց աչքերին թոզ փչելու համար նա գյուղում երկու աղբյուր է կառուցել` դրանցից մեկը տեղադրելով սեփական տան դիմաց։ Ի դեպ, մի քանի օր առաջ Արթուր Հովհաննիսյանը շքեղ ավտոմեքենա է գնել և, գյուղացիների խոսքով` շարունակում է սահմանամերձ համայնքի հազար ու մի խնդիրներին նայել վարդագույն ակնոցներով»։ Մանրամասն՝ թերթի օրվա համարում:

դիտվել է 134 անգամ
Լրահոս
Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ Կրկնակի վերանորոգված ճանապարհին ասֆալտի կարկատաններ կան. լրագրող Առեղծվածային դեպք՝ Երևանում․ հայտնաբերվել է Եգիպտոսի քաղաքացու մարմինը Ռոնալդուի անսպասելի քայլը միքստ-գոտում Փաշինյանն ու Ալիևը հեգնում են հայ հանրությանը․ ադրբեջանագետ Պարզվել են գետից դուրս բերված և որոնվող ջրահեղձ եղածների ինքնությունները Հրազդանում «Opel Astra»-ն բшխվել է բաժանարար գոտու բետոնե արգելապատնեշին․ կա վիրшվոր Սևան-Գեղամավան ճանապարհին ծանր վթար է գրանցվել Մեսսին գրում է ԱԱ-ների նոր պատմություն Իսրայելի կառավարությունը միաձայն ճանաչեց Հայոց ցեղասպանությունը Իսրայելի գլխավոր ձեռքբերումը Նեթանյահուն աջակցում է Հայոց ցեղասպանության ճանաչմանը Տարադրամի փոխարժեքները` այսօր Դարպասների ճաղերից այն կողմ Արարատն է․ Լիլիթ Գալստյան Դավթաշենում Mazda-ն վրաերթի է ենթարկել հեծանվորդի՝ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի թոռանը Ռուսաստանից Հայաստան Ադրբեջանի տարածքով 770 տոննա ցորեն է ուղարկվել Խոշոր հրդեհ Թաիրովում Եղանակը՝ առաջիկա օրերին ANCA-ն կոչ է անում թույլ չտալ Թուրքիայի վերադարձը F-35 ծրագրին և արգելափակել նոր ռազմական գործարքը Փամբակ գետում վերսկսվել են անհետ կորածի լայնածավալ որոնողական աշխատանքները Վթարային ջրանջատումեր կլինեն 19-ամյա վարորդը բախվել է արգելապատնեշին․ կա վիրավոր Էդուարդ Սպերցյանը 25 մլն եվրոյով Կրասնոդարից տեղափոխվում է Տիրադավերից Վազգեն Միրզախանյանը փաստացի լքել է Մերձբալթյան թեմը ու գտնվում է Հայաստանում Թրամփը հասկացրել է, որ կարող է հրաժարվել «Անքորիջի պայմանավորվածություններից»
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am