Գավառում 2 տղաներին դանակահարելու փաստով որոնվում է նորատուսցի 19-ամյա երիտասարդ տղա

Մայիսի 2-ին  SHAMSHYAN.com-ը տեղեկություն էր հրապարակել Գեղարքունիքի մարզում մի խումբ երիտասարդների միջև տեղի ունեցած վիճաբանության մասին, ինչի հետևանքով 2 հոգի դանակահարված վիճակում տեղափոխվել էին Գավառի բժշկական կենտրոն: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության ոստիկանության Գավառի բաժնի քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության աշխատակիցները, ձեռնարկելով անհրաժեշտ միջոցառումներ, պարզել են դեպքի հանգամանքները: Դ. Ղարաբաղցյանին և Տ. Հովհաննիսյանին դանակով հարվածելու և մարմնական վնասվածքներ պատճառելու կասկածանքով որոնվում է Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղի բնակիչ, 19-ամյա Գառնիկ Մանուկյանը: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Գեղարքունիքի մարզի ոստիկաններն ու քննիչները ունեն նաև ականատես վկա, որը տեսել է, թե ինչպես է Գառնիկ Մ.-ն դանակով հարվածում նշված անձանց: Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, մայիսի 2-ին վիճաբանություն և դանակահարություն էր տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 14:00-ի սահմաններում Գավառ քաղաքի թիվ 9 դպրոցի հետնամասում վիճաբանություն էր տեղի ունեցել մի խումբ անձանց միջև: Վիճաբանությունն ավարտվել էր դանակահարությամբ, ինչի հետևանքով Գավառի բժշկական կենտրոն էին տեղափոխվել Գավառ քաղաքի բնակիչներ, 19-ամյա Դավիթ Ղարաբաղցյանն ու 20-ամյա Տարոն Հովհաննիսյանը: Բժիշկների օպերատիվ գործողությունների շնորհիվ վիրավորների կյանքին վտանգ չի սպառնում: Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել էր քրեական գործ: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

դիտվել է 42 անգամ
Լրահոս
Ավտոմեքենան բախվել է պատին․ կա տուժած Տեղացած կարկուտի հետևանքով խոշոր ավտովթար է տեղի ունեցել «Ուժեղ Հայաստանի» հավաքի վայրից 3 անձ է տեղափոխվել ոստիկանություն ՃՏՊ Մարտունի-Գավառ ավտոճանապարհին․ կան տուժածներ Կառավարական ինքնաթիռը մեկնել է Սոֆիա՝ տեխսպասարկման․ «Հետք» Շղթայական ավտովթար․ մեքենաներից մեկը բախվել է հաստաբուն ծառի 34 տարի առաջ ժամերի ընթացքում ազատագրվեց հայոց հինավուրց անառիկ բերդաքաղաքը՝ Շուշին Իրանի զինվորականները հաղորդել են նավթատար լցանավի կալանման մասին Իրավախախտումը չարձանագրելու համար պարեկներին գումար առաջարկած երիտասարդը ձերբակալվել է Ասադովի շուրջ օղակը սեղմվում է․ Ադրբեջանի վարչապետը սկանդալի կենտրոնում Երևանում բախվել են «Volkwagen ID4»-ը և «BMW»-ն․ վերջինը հայտնվել է մայթին, բախվել լուսացույցին Քրիստոնեությունը հաղթանակած խաղաղության և հաշտության պայմանագիրն է, որը Աստված նվաճել է մարդու համար Ադրբեջանից Հայաստան կուղարկվի դիզելային վառելիքով լի ութ երկաթուղային վագոն Այլ բացատրություն չունեմ, քան համակարգային բառդակը․ Մելիքյան Վեդիում մանկապղծության ենթարկված քույրերի հորեղբայրը ձերբակալվել է ոստիկանների հետ միջադեպի համար Ընտրությունների մասնակից 19 քաղաքական ուժերը բացել են նախընտրական հիմնադրամներ Ձեզ ո՞վ է ասել, որ Ռուսաստանը սպասելու է․․․ դե կտեսնե՛ք՝ ինչ կանեն, եթե․․․ Սուրեն Սուրենյանց (video) Նիկոլի ընտրողներին հարցրե՛ք՝ ո՞վ է պահել ու պահելու Հայաստանը, հենց Թուրքիան հարձակվի․ Հարությունյան (video) Իմ էս ծերացած խելքով ես Փաշինյանին չեմ ընտրի․ Հարցում (video) Ալե՛ն, նայիր խոշտանգված Վիգենի դեմքին ու հիշի՛՝ ինչ էիր ասում․ Հայկ Նահապետյան (video) Ամեն անգամ, երբ սեղանին դրված է լինում դիվանագիտական լուծումը, ԱՄՆ-ը ընտրում է անխոհեմ ռшզմական արկածախնդրnւթյունը. Արաղչի Լսե՛ք թուրք վերլուծաբանին․ 500 միլիարդ են շահելու Մեղրու ճանապարհից, մենք՝ 0․ Խոսրով Հարությունյան (video) Թուրքիան մանրամասներ է հայտնել «Զանգեզուրի միջանցքի» աշխատանքներից Մենք ենք մեղավոր, որ այդ հիմարին բերել ենք․ քաղաքացիների զայրույթը՝ Փաշինյանի մասին խոսելիս (video) Ոչ մի ղեկավարի օրոք 3 պատերազմ չէինք տեսել․ Հարցում (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am