Ցմահ դատապարտյալ Ստեփան Գրիգորյանի բաց նամակը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին

ԲԱՑ ՆԱՄԱԿ ՀՀ ՆԱԽԱԳԱՀ ՊՐՆ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ ՀՀ մեծարգո նախագահ պարոն Սարգսյան, բաց նամակը շարադրելիս, երկար մտորեցի` արդյո՞ք, հանրապետության ներքաղաքական պատասխանատու այս փուլում, արժե դիմել Ձեզ՝ ցմահ դատապարտյալիս տանջող մի հարցով: Բայց, այլեւս, ելք չունեի սպասելու, քանի որ անորոշության մեջ ապրելն էլ մի բան չէ: 23 տարի անազատության մեջ եմ ու շատ բան եմ տեսել, զգացել, ապաշխարել, զղջացել։ Բայց փոխվել եմ, դրսևորել ու դրսևորում եմ նորմալ պատշաճ վարքագիծ, և 2017թ,սեպտեմբերի 22-ին ներման խնդրագրով դիմել եմ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին։ Որոշ ժամանակ անց, սահմանված կարգով ՔԿՀ-ից պահանջել էին ներկայացնելու տեղեկատվություն ընտանիքիս անդամների մասին, ինչպես նաեւ, այլ անհրաժեշտ փաստաթղթեր: Այս տարվա մարտ ամսին տարբեր լրատվամիջոցներում հրապարակումներ եղան, որ ներում է շնորհվել ինձ: Լրագրողները հարցադրումներ էին ուղղել ՀՀ արդարադատության նախարար` Դավիթ Հարությունյանին և ՔԿՀ վարչության պետ` Ռաֆայել Հովհաննիսյանին, ովքեր, ըստ էության, չհերքեցին տեղեկությունը: Սակայն, մինչ օրս ներման որոշումը տեղ չի հասել: Անորոշությունից ու սպասողական վիճակից խաթարվել է ոչ միայն իմ , այլև իմ ընտանիքի անդամների անդորրն ու հոգեկան ներաշխարհը: Ամեն օր, այգաբացը դիմավորում ենք, սպասելով ավետաբեր որոշմանը: Սակայն էլի եմ կրկնում՝ոչ ներման որոշումը կա, ոչ էլ մերժումը: Հարգարժան նախագահ, դիմում եմ Ձեզ խնդրանքով, օգնել գտնելու ներման կորսված որոշումը։ Հարգանքներով` «Արմավիր» ՔԿՀ-ի ցմահ դատապարտյալ Ստեփան Գրիգորյան։

դիտվել է 44 անգամ
Լրահոս
Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ Կրկնակի վերանորոգված ճանապարհին ասֆալտի կարկատաններ կան. լրագրող Առեղծվածային դեպք՝ Երևանում․ հայտնաբերվել է Եգիպտոսի քաղաքացու մարմինը Ռոնալդուի անսպասելի քայլը միքստ-գոտում Փաշինյանն ու Ալիևը հեգնում են հայ հանրությանը․ ադրբեջանագետ Պարզվել են գետից դուրս բերված և որոնվող ջրահեղձ եղածների ինքնությունները Հրազդանում «Opel Astra»-ն բшխվել է բաժանարար գոտու բետոնե արգելապատնեշին․ կա վիրшվոր Սևան-Գեղամավան ճանապարհին ծանր վթար է գրանցվել Մեսսին գրում է ԱԱ-ների նոր պատմություն Իսրայելի կառավարությունը միաձայն ճանաչեց Հայոց ցեղասպանությունը Իսրայելի գլխավոր ձեռքբերումը Նեթանյահուն աջակցում է Հայոց ցեղասպանության ճանաչմանը Տարադրամի փոխարժեքները` այսօր Դարպասների ճաղերից այն կողմ Արարատն է․ Լիլիթ Գալստյան Դավթաշենում Mazda-ն վրաերթի է ենթարկել հեծանվորդի՝ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի թոռանը Ռուսաստանից Հայաստան Ադրբեջանի տարածքով 770 տոննա ցորեն է ուղարկվել Խոշոր հրդեհ Թաիրովում Եղանակը՝ առաջիկա օրերին ANCA-ն կոչ է անում թույլ չտալ Թուրքիայի վերադարձը F-35 ծրագրին և արգելափակել նոր ռազմական գործարքը Փամբակ գետում վերսկսվել են անհետ կորածի լայնածավալ որոնողական աշխատանքները Վթարային ջրանջատումեր կլինեն 19-ամյա վարորդը բախվել է արգելապատնեշին․ կա վիրավոր Էդուարդ Սպերցյանը 25 մլն եվրոյով Կրասնոդարից տեղափոխվում է Տիրադավերից Վազգեն Միրզախանյանը փաստացի լքել է Մերձբալթյան թեմը ու գտնվում է Հայաստանում Թրամփը հասկացրել է, որ կարող է հրաժարվել «Անքորիջի պայմանավորվածություններից»
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am