Ոստիկանությունը նոր մանրամասներ է ներկայացրել բանկի վրա ավազակային հարձակումից. տեսանյութ

Մայիսի 3-ին, ժամը 14-ն անց 25-ի սահմաններում, ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ «HSBC» բանկի` Կոմիտասի պողոտա-Գյուլբենկյան փողոց խաչմերուկում գտնվող մասնաճյուղում ավազակային հարձակում է կատարվել: Մի տղամարդ դանակով, նռնակով, հրացանով զինված, ներխուժել է բանկ։
Ահազանգին արագ արձագանքած ոստիկանության մի շարք ստորաբաժանումների ծառայողներ պարզել են, որ նախնական տվյալներով՝ տղամարդը ներս մտնելուց հետո հրացանով կրակել է առաստաղին ու փող պահանջել։Բանկի անվտանգության աշխատակիցները փորձել են վնասազերծել տղամարդուն։ Այդ ընթացքում հարձակվողը մարմնական վնասվածքներ է հասցրել նրանց։ Անվտանգության աշխատակիցներից մեկը մահացել է։Այնուհետև ավազակային հարձակում կատարած անձը գումար է հափշտակել ու դիմել փախուստի:Սակայն հեռու փախչել չի հաջողվել: Արաբկիրում ծառայություն իրականացնող պարեկապահակետային ծառայության գնդի ոստիկանները արագ հասել են դեպքի վայր ու հետապնդել փախչողին։ Այդ ընթացքում ավազակային հարձակում կատարած անձը կրակել է ոստիկանների ուղղությամբ։ Նրանցից մեկը հրազենային վիրավորում է ստացել։ Մյուսը շարունակել է հենտապնդել։ Նրան են միացել դեպքի վայր հասած ոստիկանության այլ ստորաբաժանումների օպերատիվ խմբերը, որոնք քաղաքացիների օգնությամբ բռնել են ավազակային հարձակում կատարած տղամարդուն ու վնասազերծել։Իրավապահների պրոֆեսիոնալ ու հմուտ գործողությունների շնորհիվ արագորեն վնասազերծված տղամարդը բերման է ենթարկվել ոստիկանության Արաբկիրի բաժին:Պարզվել է, որ հանցագործություն կատարած անձը Ճանապարհային ոստիկանության տեսանկարահանման միջոցով հայտնաբերված խախտումների արձանագրման կենտրոնի պետ, ոստիկանության գնդապետ Դանիել Դանիելյանն է: Ոստիկանության համակարգում է 1992 թվականից։Հրազենը, նռնակը, դանակն ու հափշտակված գումարը, որի չափը ճշտվում է, փաթեթավորվել են՝ փորձաքննությունների համար։ Բանկում հայտնաբերված կրակված պակուճը, փողոցում հայտնաբերված հրացանի փամփուշտի կոտորակը ևս փաթեթավորվել են՝ փորձաքննությունների համար։Հրազենային վիրավորումով «Արմենիա» բժշկական կենտրոն տեղափոխված պարեկային ոստիկանը, չնայած բժիշկների մեծ ջանքերին, վիրահատության ժամանակ մահացավ՝ այդպես էլ գիտակցության չգալով։ Զինված ավազակային հարձակում կատարած անձի կրակոցից ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված ավագ ենթասպա Արա Շախգուլյանն այս տարի կդառնար 45 տարեկան։ Համակարգում էր 2000 թվականից, ապրում էր Կոտայքի մարզի Ակունք գյուղում, երկու որդիների հայր էր։Բժիշկները պայքարում են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն տեղափոխված բանկի անվտանգության աշխատակցի կյանքը փրկելու համար։Ցավակցում ենք ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված մեր գործընկերոջ, նաև անվտանգության աշխատակցի ընտանիքներին, կիսում ենք հարազատների խոր վիշտը:

դիտվել է 22 անգամ
Լրահոս
Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ Կրկնակի վերանորոգված ճանապարհին ասֆալտի կարկատաններ կան. լրագրող Առեղծվածային դեպք՝ Երևանում․ հայտնաբերվել է Եգիպտոսի քաղաքացու մարմինը Ռոնալդուի անսպասելի քայլը միքստ-գոտում Փաշինյանն ու Ալիևը հեգնում են հայ հանրությանը․ ադրբեջանագետ Պարզվել են գետից դուրս բերված և որոնվող ջրահեղձ եղածների ինքնությունները Հրազդանում «Opel Astra»-ն բшխվել է բաժանարար գոտու բետոնե արգելապատնեշին․ կա վիրшվոր Սևան-Գեղամավան ճանապարհին ծանր վթար է գրանցվել Մեսսին գրում է ԱԱ-ների նոր պատմություն Իսրայելի կառավարությունը միաձայն ճանաչեց Հայոց ցեղասպանությունը Իսրայելի գլխավոր ձեռքբերումը Նեթանյահուն աջակցում է Հայոց ցեղասպանության ճանաչմանը Տարադրամի փոխարժեքները` այսօր Դարպասների ճաղերից այն կողմ Արարատն է․ Լիլիթ Գալստյան Դավթաշենում Mazda-ն վրաերթի է ենթարկել հեծանվորդի՝ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի թոռանը Ռուսաստանից Հայաստան Ադրբեջանի տարածքով 770 տոննա ցորեն է ուղարկվել Խոշոր հրդեհ Թաիրովում Եղանակը՝ առաջիկա օրերին ANCA-ն կոչ է անում թույլ չտալ Թուրքիայի վերադարձը F-35 ծրագրին և արգելափակել նոր ռազմական գործարքը Փամբակ գետում վերսկսվել են անհետ կորածի լայնածավալ որոնողական աշխատանքները Վթարային ջրանջատումեր կլինեն 19-ամյա վարորդը բախվել է արգելապատնեշին․ կա վիրավոր Էդուարդ Սպերցյանը 25 մլն եվրոյով Կրասնոդարից տեղափոխվում է Տիրադավերից Վազգեն Միրզախանյանը փաստացի լքել է Մերձբալթյան թեմը ու գտնվում է Հայաստանում Թրամփը հասկացրել է, որ կարող է հրաժարվել «Անքորիջի պայմանավորվածություններից»
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am