Ադրբեջանը չի կարող իրեն թույլ տալ կտրուկ սրացում. Մարկեդոնով

Հայ հասարակության ու քաղաքականության մեջ Լեռնային Ղարաբաղի խնդրի շուրջ գոյություն ունի որոշակի կոնսենսուս, որն իշխանության նոր կոնֆիգուրացիայի պայմաններում չի տարբերվի նախորդից: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նման տեսակետ արտահայտեց ռուս քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը՝ հավելելով, որ պետք չէ ակնկալել էական փոփոխություններ: «Սա այս օրերի ամենակարևոր հարցերից է: Ադրբեջանի բլոգոլորտը հաճախ արտահայտվում է այն մասին, որ նոր իշխանությունը պատրաստ կլինի ինչ-որ փոխզիջումների կամ զիջումների գնալ: Անկեղծ ասած՝ ես չեմ կարծում, որ իշխանության նոր կոնֆիգուրացիայի դեպքում Ղարաբաղի շուրջ քաղաքականությունը կարող է չափազանց տարբերվել նախորդից: Ես չեմ կարծում, որ Հայաստանի նոր իշխանությունները, եթե ինչ-որ բանից սկսելու են, դա լինի Ղարաբաղի հարցում զիջումը»,-ասաց քաղաքագետը:Ինչ վերաբերում է Ադրբեջանի գործողություններին, ապա, ըստ Մարկեդոնովի, Ղարաբաղի շուրջ արմատական քայլերի հարցում նրանք զգուշավոր են, և Ադրբեջանը չի կարող իրեն թույլ տալ կտրուկ սրացում մի քանի պատճառով: «Ղարաբաղն, ի տարբերություն, օրինակ, Դոնբասի, չի դիտարկվում որպես «proxy war», այսինքն՝ ավելի մեծ երկրների շահերի բախում՝ ինչպես Ռուսաստանի ու Արևմուտքի միջև:Ընդհակառակը՝ այս հարցում Ռուսաստանի ու Արևմուտքի միջև կան ընդհանրություններ: Եթե դու հակադրվում ես Ռուսաստանին, ապա հակադրվում ես նաև Արևմուտքին ու դա Բաքվում գիտեն»,-նշեց քաղաքագետը։Բանախոսը նկատեց նաև, որ, եթե Հայաստանում անկայունությունն ավելի լուրջ մակարդակի հասներ, օրինակ, ներքին բախումներ լինեին, ապա Ադրբեջանը կարող էր օգտվել առիթից և շփման գծում դիմել կոշտ քայլերի, ինչը, բարեբախտաբար, տեղի չունեցավ ցույցի խաղաղ հանգուցալուծման արդյունքում:Բացի այդ, ինչպես Սերգեյ Մարկեդոնովը նկատեց, առջևում Ադրբեջանում հանրապետության օրվա տոնակատարություններն են, բարձրաստիճան հյուրեր են սպասվում եվրոպական երկրներից, ԱՄՆ-ից, հավանաբար նաև Ռուսաստանից: Այդ օրվան ընդառաջ նրանք չէին ցանկանա բացասական ինֆորմացիոն ֆոն ձևավորել:

դիտվել է 17 անգամ
Լրահոս
Պարզվել են գետից դուրս բերված և որոնվող ջրահեղձ եղածների ինքնությունները Հրազդանում «Opel Astra»-ն բшխվել է բաժանարար գոտու բետոնե արգելապատնեշին․ կա վիրшվոր Սևան-Գեղամավան ճանապարհին ծանր վթար է գրանցվել Մեսսին գրում է ԱԱ-ների նոր պատմություն Իսրայելի կառավարությունը միաձայն ճանաչեց Հայոց ցեղասպանությունը Իսրայելի գլխավոր ձեռքբերումը Նեթանյահուն աջակցում է Հայոց ցեղասպանության ճանաչմանը Տարադրամի փոխարժեքները` այսօր Դարպասների ճաղերից այն կողմ Արարատն է․ Լիլիթ Գալստյան Դավթաշենում Mazda-ն վրաերթի է ենթարկել հեծանվորդի՝ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի թոռանը Ռուսաստանից Հայաստան Ադրբեջանի տարածքով 770 տոննա ցորեն է ուղարկվել Խոշոր հրդեհ Թաիրովում Եղանակը՝ առաջիկա օրերին ANCA-ն կոչ է անում թույլ չտալ Թուրքիայի վերադարձը F-35 ծրագրին և արգելափակել նոր ռազմական գործարքը Փամբակ գետում վերսկսվել են անհետ կորածի լայնածավալ որոնողական աշխատանքները Վթարային ջրանջատումեր կլինեն 19-ամյա վարորդը բախվել է արգելապատնեշին․ կա վիրավոր Էդուարդ Սպերցյանը 25 մլն եվրոյով Կրասնոդարից տեղափոխվում է Տիրադավերից Վազգեն Միրզախանյանը փաստացի լքել է Մերձբալթյան թեմը ու գտնվում է Հայաստանում Թրամփը հասկացրել է, որ կարող է հրաժարվել «Անքորիջի պայմանավորվածություններից» Պուտինը ստորագրել է ռազմական հատուկ օբյեկտների անվտանգության ապահովման մասին օրենքը «Արարատը» նոր գլխավոր մարզիչ ունի․ պաշտոնական Լեհաստանում ձերբակալել են ուկրաինացու, որը երկրի նախագահի հասցեին սպառնալիքներ էր հրապարակել Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի ցորենով բեռնված 11 վագոն Գեղարքունիքի մարզում բախվել են «Audi»-ն և «Lada»-ն․ 9 վիրավորներից 2-ն անչափահասներ են
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am