Կռապաշտության մի վերածեք

Ամեն ինչ հասկանալի է՝ ե՛ւ անափ զայրույթը՝ ուղղված ՀՀԿ-ին, որը վաղուց սպառել է հանրային վստահության ռեսուրսը, ե՛ւ այս հաղթական էյֆորիան, որն ապրում է շարքային մարդը, ով հանկարծ զգացել է իր ուժը։ Եվ մինչեւ վերջ գնալու ու բոլոր ՀՀԿ-ականներին՝ մինչեւ վերջին մարդը վռնդելու մարմաջը։ Եվ երախտագիտության զգացումը՝ առ Նիկոլ, որը հանդգնեց ու հաջողեց՝ իրականացնելով հասարակության տասնամյակների երազանքը՝ իշխանափոխությունը։ Բայց բաներ կան, որ չեմ հասկանում եւ չեմ պատրաստվում հասկանալ։ Օրինակ, թե ինչպես կարող է «բաց ձեռքերի», «սիրո ու համերաշխության» հեղափոխությունը վերածվել ՀՀԿ անդամներին, հատկապես կանանց հալածելու ստոր ակցիաների, երբ նրանց դռների մոտ սգո ծաղկեպսակներ են դնում եւ լուտանքներ տեղում նրանց հասցեին։ Ինչպե՞ս կարող է մտածող մարդը չհասկանալ, որ հասարակությունը չի կարող կազմված լինել բացառապես հեղափոխության «հերոսին» փառաբանողներից, նրան չսիրողներ, կասկածողներ, չվստահողներ էլ կարող են լինել։ Ինչպե՞ս կարելի է ծեփել բոլոր քննադատողների «բերանը»՝ հայտարարելով, որ դուք վարկաբեկում եք հեղափոխությունը, դուք ծառայում եք Հանրապետականին։ Եվ, վերջապես՝ բոլորովին չեմ հասկանում օրեցօր ծավալվող այս կռապաշտությունը, ավելի ճիշտ՝ նիկոլապաշտությունը։ Կասեք՝ չկա՞ պաշտամունք։ Եթե անգամ բացառենք փողոցներում ու հրապարակներում էքստազի մեջ ընկած «Նիկոլ-վարչապետ» վանկարկումները, ապա երեկվա ստացածս Ձոնը բավական է պատկերացնելու համար, թե դա ինչ վտանգավոր չափերի է սկսել հասնել։ «Դեմոսթենեսի նման պերճախոս, Սոլոնի պես ճիշտ, Լիկուրգի պես խիստ, Թեմիստոկլեսի նման հանճարեղ… Դու ազատության Նելսոն Մանդելա, մեր ճակատագրի Մահաթմա Գանդի, մեր խենթ առաջնորդ, մեր Չե Գեւարա»՝ իր կուռքին է դիմել հեղինակը։ hraparak.am

դիտվել է 33 անգամ
Լրահոս
Պարզվել են գետից դուրս բերված և որոնվող ջրահեղձ եղածների ինքնությունները Հրազդանում «Opel Astra»-ն բшխվել է բաժանարար գոտու բետոնե արգելապատնեշին․ կա վիրшվոր Սևան-Գեղամավան ճանապարհին ծանր վթար է գրանցվել Մեսսին գրում է ԱԱ-ների նոր պատմություն Իսրայելի կառավարությունը միաձայն ճանաչեց Հայոց ցեղասպանությունը Իսրայելի գլխավոր ձեռքբերումը Նեթանյահուն աջակցում է Հայոց ցեղասպանության ճանաչմանը Տարադրամի փոխարժեքները` այսօր Դարպասների ճաղերից այն կողմ Արարատն է․ Լիլիթ Գալստյան Դավթաշենում Mazda-ն վրաերթի է ենթարկել հեծանվորդի՝ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի թոռանը Ռուսաստանից Հայաստան Ադրբեջանի տարածքով 770 տոննա ցորեն է ուղարկվել Խոշոր հրդեհ Թաիրովում Եղանակը՝ առաջիկա օրերին ANCA-ն կոչ է անում թույլ չտալ Թուրքիայի վերադարձը F-35 ծրագրին և արգելափակել նոր ռազմական գործարքը Փամբակ գետում վերսկսվել են անհետ կորածի լայնածավալ որոնողական աշխատանքները Վթարային ջրանջատումեր կլինեն 19-ամյա վարորդը բախվել է արգելապատնեշին․ կա վիրավոր Էդուարդ Սպերցյանը 25 մլն եվրոյով Կրասնոդարից տեղափոխվում է Տիրադավերից Վազգեն Միրզախանյանը փաստացի լքել է Մերձբալթյան թեմը ու գտնվում է Հայաստանում Թրամփը հասկացրել է, որ կարող է հրաժարվել «Անքորիջի պայմանավորվածություններից» Պուտինը ստորագրել է ռազմական հատուկ օբյեկտների անվտանգության ապահովման մասին օրենքը «Արարատը» նոր գլխավոր մարզիչ ունի․ պաշտոնական Լեհաստանում ձերբակալել են ուկրաինացու, որը երկրի նախագահի հասցեին սպառնալիքներ էր հրապարակել Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի ցորենով բեռնված 11 վագոն Գեղարքունիքի մարզում բախվել են «Audi»-ն և «Lada»-ն․ 9 վիրավորներից 2-ն անչափահասներ են
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am