«Ուզում էիք ես դավաճա՞ն դառնայի: Բա ինչի՞ 20 ժամ չեք տալիս, որ ես դառնամ ձեր ուզած կնոպկա քվեարկողը». Հակոբ Հակոբյան

Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հակոբ Հակոբյանն այսօր առավոտյան հանդիպել է Գեղարքունիքի մարզի Վարդենիկ գյուղի բնակիչներին, ովքեր երեկ փակել էին Վարդենիկ գետից սնվող պատգամավորի ՀԷԿ գնացող ջրի հոսքը և ուղղել դեպի Վարդենիկ գետի բնականոն հունը: Այդ մասին գրում է «Հետքը»: Հակոբ Հակոբյանը գյուղապետարանի մոտ բնակիչների հետ լարված և թեժ մթնոլորտում տեղի ունեցած քննարկումներից հետո խոստացել է, որ քվեարկելու է վարչապետի ժողովրդի թեկնածու Նիկոլ Փաշինյանի օգտին: «Հակոբյան Հակո՞բն է ձեր թշնամին, թե՞ պատգամավորը»,- իր խոսքն այսպես է սկսել պատգամավոր Հակոբյանը: Գյուղացիներից լսելով, որ պատգամավորն է ժողովրդի թշնամին՝ Հակոբ Հակոբյանը մանրամասնել է, որ 2017 թվականի ապրիլի 2-ին կայացած խորհրդարանական ընտրություններին Վարդենիկը 3000 ձայն է տվել Հանրապետական կուսակցությանը, այդ թվում՝ նաև իրեն: Մեկ տարի անց փոշմանել են և ուզում են Նիկոլ Փաշինյանին ընտրել որպես վարչապետ: «Ես ձեր պատգամավորն եմ, ընձի մի տարի պետք չի եղել, երեկ դուք կուսակցության հայտարարությունը կարդացել եք: 20 ժամում մենք փոշմանել ենք, ընտրում ենք Նիկոլին: Այսինքն՝ մենք ընդամենը 20 ժամ ենք վերցրել Նիկոլին ընտրելու համար: Երկրորդը՝ ձեզնից ո՞վ է դավաճանին հարգում: Ոչ մեկ: Բա դուք ուզում էիք ես դավաճա՞ն դառնայի ձեր համար: Բա ինչի՞ 20 ժամ չեք տալիս, որ ես դառնամ ձեր ուզած կնոպկա քվեարկողը»,- ասել է Հակոբ Հակոբյանը:

դիտվել է 1 անգամ
Լրահոս
Կրկնակի վերանորոգված ճանապարհին ասֆալտի կարկատաններ կան. լրագրող Առեղծվածային դեպք՝ Երևանում․ հայտնաբերվել է Եգիպտոսի քաղաքացու մարմինը Ռոնալդուի անսպասելի քայլը միքստ-գոտում Փաշինյանն ու Ալիևը հեգնում են հայ հանրությանը․ ադրբեջանագետ Պարզվել են գետից դուրս բերված և որոնվող ջրահեղձ եղածների ինքնությունները Հրազդանում «Opel Astra»-ն բшխվել է բաժանարար գոտու բետոնե արգելապատնեշին․ կա վիրшվոր Սևան-Գեղամավան ճանապարհին ծանր վթար է գրանցվել Մեսսին գրում է ԱԱ-ների նոր պատմություն Իսրայելի կառավարությունը միաձայն ճանաչեց Հայոց ցեղասպանությունը Իսրայելի գլխավոր ձեռքբերումը Նեթանյահուն աջակցում է Հայոց ցեղասպանության ճանաչմանը Տարադրամի փոխարժեքները` այսօր Դարպասների ճաղերից այն կողմ Արարատն է․ Լիլիթ Գալստյան Դավթաշենում Mazda-ն վրաերթի է ենթարկել հեծանվորդի՝ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի թոռանը Ռուսաստանից Հայաստան Ադրբեջանի տարածքով 770 տոննա ցորեն է ուղարկվել Խոշոր հրդեհ Թաիրովում Եղանակը՝ առաջիկա օրերին ANCA-ն կոչ է անում թույլ չտալ Թուրքիայի վերադարձը F-35 ծրագրին և արգելափակել նոր ռազմական գործարքը Փամբակ գետում վերսկսվել են անհետ կորածի լայնածավալ որոնողական աշխատանքները Վթարային ջրանջատումեր կլինեն 19-ամյա վարորդը բախվել է արգելապատնեշին․ կա վիրավոր Էդուարդ Սպերցյանը 25 մլն եվրոյով Կրասնոդարից տեղափոխվում է Տիրադավերից Վազգեն Միրզախանյանը փաստացի լքել է Մերձբալթյան թեմը ու գտնվում է Հայաստանում Թրամփը հասկացրել է, որ կարող է հրաժարվել «Անքորիջի պայմանավորվածություններից» Պուտինը ստորագրել է ռազմական հատուկ օբյեկտների անվտանգության ապահովման մասին օրենքը
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am