Զինված հարձակում HSBC բանկի վրա. կա զոհ և վիրավորներ
Այսօր՝ մայիսի 3-ին, զինված ավազակային հարձակում է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։50-ի սահմաններում անհայտ անձը՝ զինված հրազենով և նռնակով, ներս է մտել Արաբկիր վարչական շրջանի բանկերից մեկը և զենքի սպառնալիքի տակ այնտեղից հափշտակել խոշոր գումար։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայրում հավաքվածները նշում էին, որ հանցագործը վնասազերծվել է, սակայն 1 հոգի մահացել է։ Այս պահին դեպքի վայր են ժամանել մեծ թվով ոստիկանության ծառայողներ, ովքեր պարզում են դեպքի հանգամանքները։ Դեպքի վայրից ոչ հեռու հայտնաբերվել է հափշտակված ողջ գումարը, հրազենը և նռնակը։ Մանրամասները՝ քիչ ուշ։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
