Պռոստը վատը գիտեք՝ ինչն ա՞ , որ Նիկոլը դառնալու ա իշխանություն, ես էլի մնալու եմ իմ տեղում.Ս.Սարոյան (video)
ՀՀԿ-ական պատգամավոր,գեներալ Սեյրան Սարոյանին ԱԺ-ում լրագրողները հարց ուղղեցին ,թե ինչպե՞ս է ինքը մայիսի 8-ին քվեարկելու վարչապետի թեկնածությանը: «Հո մենք անհատական չե՞նք ընտրվել, «Հանրապետական» կուսակցությունն ա մեզ առաջադրել, ֆրակցիան ինչ կորոշի, տենց էլ կանենք»։ ՀՀԿ-ական պատգամավոր Ֆելիքս Ցոլակյանի՝ Նիկոլ Փաշինյանին կողմ քվեարկելու մասին էլ Սարոյանն ասաց. «Լավ արեց, էդ իրա խնդիրն էր»: «Հանրապետականի» սխալը ո՞րն էր, որ ամեն ինչ նման ավարտ ունեցավ,հետաքրքրվեցին լրագրողները ,ինչին ի պատասխան՝ Ս. Սարոյանն ասաց. «էդքան չեմ կարա ասել, էդ պատմությունը ցույց կտա` ով ինչ սխալ արեց, ինչ չարեց, ինչի համար արեց։ Իմ խիղճը մաքուր ա»: Հարցին էլ՝ ձեզ ընդդիմադիրի դերում պատկերացնո՞ւմ եք, Ս. Սարոյանն այսպես պատասխանեց. «Ես ե՞րբ եմ մթոմ իշխանության հետ եղել, հա էլ ընդդիմադիր եմ եղել, ինչը ժողովրդի խաթրին ա եղել, հելել, ասել եմ։ Պռոստը վատը գիտեք՝ ինչն ա՞ , որ Նիկոլը դառնալու ա իշխանություն, ես էլի մնալու եմ իմ տեղում, էդ ա: Ժողովուրդն ինչ որոշի, տենց էլ պիտի լինի: Նիկոլ կլնի, Պողոս կլնի, Սեյրան կլնի, էդ ա, տեսաք՝ ժողովուրդն ինչ ուզենա, կարա անի»,- ասաց նա:
