Ցանկացած սցենար ավարտվելու է Նիկոլ Փաշինյանի հաղթանակով.Ա.Միրզոյան
«Մենք գործ ունենք մի ուժի հետ,որն ադեկվատ չի գնահատում իրականությունը,սթափ չի գնահատում,սթափության նշույլներ մենք տեսանք,բայց մենք գործ ունենք հանրապետականների հետ,որոնք շարունակում են դիմադրել և վնասել Հայաստանի Հանրապետության շահերին :Ասել են,որ քվեարկելու են,բայց մենք չգիտենք ով ինչպես կքվեարկի,-այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանը: «Ցանկացած սցենար ավարտվելու է Նիկոլ Փաշինյանի հաղթանակով»,-վստահեցնում է Միրզոյանը: «Ստորագրահավաքը բուռն թափով ընթանում է, վստահաբար անհրաժեշտ ստորագրությունների թիվը և կարծում եմ, որ շատ ավելին կհավաքվի»,-ասաց Միրզոյանը՝ անդրադառնալով Փաշինյանի թեկնածությունն առաջադրելու համար հայտարարված ստորագրահավաքին։ Նա ասաց, որ Փաշինյանի թեկնածությունը կառաջադրվի հավանաբար այսօր, եթե ոչ՝ վաղը։ Լրագրողների հետ զրույցում Արարատ Միրզոյանը խոսեց նաեւ Կառավարության կազմի մասին և հայտարարեց,որ այդ մասին դեռ վաղ է խոսել:
