Այսօր մամուլի ազատության օրն է. ուղերձ՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշից
Այսօր մամուլի ազատության միջազգային օրն է, ինչի առթիվ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը ուղերձ է հղել, որոում ասվում է. «Ազատ մամուլն էական նշանակություն ունի խաղաղության, արդարության և մարդու իրավունքների համար։ Շատ կարևոր է կառուցել թափանցիկ և ժողովրդավարական հասարակություններ, և իշխող հասարակություններից պահանջել հաշվետվողականություն։ Ազատ մամուլը որոշիչ է կայուն զարգացման համար։ Լրագրողներն ու զանգվածային լրատվամիջոցների աշխատակիցները լուսաբանում են տեղական և համաշխարհային մարտահրավերները և պատմում են այն, ինչի մասին պետք է խոսվի։ Անգնահատելի է նրանց մատուցած ծառայությունը հասարակությանը։ Անհրաժեշտ է ընդունել, կիրառել և գործադրել օրենքներ, որոնք պաշտպանում են անկախ լրագրությունը, խոսքի ազատությունը և տեղեկատվության իրավունքը։ Լրագրողների դեմ հանցագործությունները պետք է դատական կարգով հետապնդվեն։ Մամուլի ազատության համաշխարհային օրվան ընդառաջ կոչ եմ անում կառավարություններին ամրապնդել մամուլի ազատությունը և պաշտպանել լրագրողներին։ Ազատ մամուլի խթանումն ապահովում է ճշմարտության մեր իրավունքը։ Շնորհակալություն»։
