Մայիսի 2-ին, վիճաբանություն և դանակահարություն է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժանմը 14:00-ի սահմաններում Գավառ քաղաքի թիվ 9 դպրոցի հետնամասում վիճաբանություն է տեղի ունեցել մի խումբ անձանց միջև: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ, ինչի հետևանքով Գավառի բժշկական կենտրոն են տեղափոխվել Գավառ քաղաքի բնակիչներ, 19-ամյա Դավիթ Ղարաբաղցյան ու 20-ամյա Տարոն Հովհաննիսյանը: Բժիշկների օպերատիվ գործողությունների շնորհիվ վիրավորների կյանքին վտանգ չի սպառնում: Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզել են դեպքի հանգամանքները և գիտեն կասկածյալի ինքնությունն ու ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ–հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ դեպքի հանգամանքները պարզելու, կասկածյալին և հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Փետրվարի 17-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Նարե Սոսեն
Փետրվարի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է գյումրեցի իրավապաշտպան Կարապետ Պողոսյանը
Փետրվարի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Փետրվարի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀ ԶՈՒ պահեստի գնդապետ Վոլոդյա Հովհաննիսյանը
Փետրվարի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Մեսրոպ Եսայանը
Փետրվարի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը
Փետրվարի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Հայկ Նահապետյանը
Փետրվարի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը
Փետրվարի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը
Փետրվարի 13-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը