Երբ այս ջահը մեր գործընկերները վառեցին ԱԺ-ում, Շարմազանովն ինչ ասաց՝ «Շոուն չստացվեց». Ալեն Սիմոնյան
«Հիշում էիք, որ երբ այս ջահը մեր գործընկերները վառեցին ԱԺ-ում, Շարմազանովն ինչ ասաց՝ «Շոուն չստացվեց:Այ ցավներդ տանեմ, դուք էդ ի՞նչ շոու սարքեցիք երեկ, էդ ինչ մարդիկ ելույթ ունեցան, որ ոչ տեսել էինք, ոչ լսել: Ինչպես կարելի էր այդքան բացասական համբավ ունեցող մարդկանց բերել-նստացնել մի տեղ ու ստիպել հարցեր տալ մի մարդու, ով այսօր համայն հայության համակրանքն է վայելում»,-հանրահավաքի ժամանակ հայտարարեց Ալեն Սիմոնյանը:
