Դավութօղլուի հայտնած ռազմական նախագիծը բլեֆ է եղել
Թուրքական Sozcu-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետի հայտարած ռազմական արդյունաբերական խոշոր ծրագիրը Թուրքիայի ռազմական ոլորտի մասնագետները բլեֆ են անվանել։ Հիշեցնենք,որ Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն օրեր առաջ հայտարարել էր, թե հավանություն է տվել 5,9 մլրդ դոլար արժողության ռազմական արդյուաբերության ոլորտին վերաբերող նախագծին, սակայն դրան հետեւած զարգացումները բացահայտեցին Դավութօղլուի բլեֆը։ Դավութօղլուի հայտարարությունից հետո Թուրքիայի ռազմաարդյունաբերության ոլորտի ներկայացուցիչները ցանկացել են տեղեկություններ ստանալ նախատեսված ծրագրերի ու դրանց տենդերների մասնակցության համար, սակայն խիստ հիասթափություն են ապրել։ Պարզվել է, որ 5,9 մլրդ դոլար արժողությամբ ռազմական նախագծի ենթադրյալ ցանկի վրա արգելք է դրված, ինչն էլ ստիպել է ոլորտի մասնագետներին ենթադրել, որ Դավութօղլուի խոսքերը չեն համապատասխանում իրականությանը։
