Ովքեր կարող են փոխարինել Գրիգոր Ավալյանին և Աղվան Վարդանյանին խորհրդարանում

Հայաստանում ներքաղաքական վերջին զարգացումները փոփոխությունների կհանգեցնեն նաև խորհրդարանի կազմում: Մայիսի 1-ին Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գրիգոր Ավալյանը մանդատը վայր դնելու մասին դիմում է ներկայացրել ԱԺ նախագահին: Բացի այդ, ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը ևս վայր կդնի մանդատը, քանի որ մայիսի 1-ի ԱԺ հատուկ նիստում վարչապետի ընտրության հարցի քննարկմանը նա դեմ գնաց ՀՅԴ-ի որոշմանը Նիկոլ Փաշինյանի թեկնածությանը վարչապետի պաշտոնում կողմ քվեարկելու մասին: Վարդանյանը հայտարարեց, որ չի քվեարկելու և պատրաստակամություն հայտնեց վայր դնել մանդատը, եթե կուսակցությունը պահանջի: Դրան հետևեց ՀՅԴ Գերագույն մարմնի հայտարարությունը, որով Աղվան Վարդանյանին պահանջում են վայր դնել պատգամավորական մանդատը: Խոսակցություններ են շրջանառվում, որ ՀՅԴ-ն կարող է այդքանով չբավարարվել և Վարդանյանին նույնիսկ կուսակցությունից հեռացնել:«Արմենպրես»-ը ներկայացնում է, թե խորհրդարանում ովքեր կարող են փոխարինել Գրիգոր Ավալյանին և Աղվան Վարդանյանին: Աղվան Վարդանյանը պատգամավոր է ընտրվել ՀՅԴ համամասնական ցուցակով, հետևաբար խորհրդարանում նրան կարող է փոխարինել կուսակցության համամասնական ցուցակի հերթական համարի տակ գրանցված թեկնածուն, ով տվյալ դեպքում Ռուզաննա Առաքելյանն է: Եթե Ռուզաննա Առաքելյանը հրաժարվի իրեն հասանելիք մանդատից, ապա նրան հաջորդում է Սպարտակ Սեյրանյանը:Գրիգոր Ավալյանը պատգամավոր է ընտրվել ՀՀԿ տարածքային ցուցակով Տավուշի մարզից, ինչը նշանակում է, որ նրան Ազգային ժողովում կփոխարինի Տավուշի մարզի ՀՀԿ տարածքային ցուցակում ամենաշատ ձայներ հավաքած երկրորդ թեկնածուն: 13-րդ ընտրատարածքում (Տավուշի մարզ) ՀՀԿ տարածքային ցուցակում Գրիգոր Ավալյանից հետո ամենաշատ ձայներ հավաքած թեկնածուն Հակոբ Հակոբյանն է, ով նախորդ գումարման խորհրդարանի պատգամավոր էր: Գրիգոր Ավալյանը հավաքել է 17 հազար 113 ձայն, իսկ Հակոբ Հակոբյանը` 8090 ձայն:

դիտվել է 8 անգամ
Լրահոս
Առեղծվածային դեպք՝ Երևանում․ հայտնաբերվել է Եգիպտոսի քաղաքացու մարմինը Ռոնալդուի անսպասելի քայլը միքստ-գոտում Փաշինյանն ու Ալիևը հեգնում են հայ հանրությանը․ ադրբեջանագետ Պարզվել են գետից դուրս բերված և որոնվող ջրահեղձ եղածների ինքնությունները Հրազդանում «Opel Astra»-ն բшխվել է բաժանարար գոտու բետոնե արգելապատնեշին․ կա վիրшվոր Սևան-Գեղամավան ճանապարհին ծանր վթար է գրանցվել Մեսսին գրում է ԱԱ-ների նոր պատմություն Իսրայելի կառավարությունը միաձայն ճանաչեց Հայոց ցեղասպանությունը Իսրայելի գլխավոր ձեռքբերումը Նեթանյահուն աջակցում է Հայոց ցեղասպանության ճանաչմանը Տարադրամի փոխարժեքները` այսօր Դարպասների ճաղերից այն կողմ Արարատն է․ Լիլիթ Գալստյան Դավթաշենում Mazda-ն վրաերթի է ենթարկել հեծանվորդի՝ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի թոռանը Ռուսաստանից Հայաստան Ադրբեջանի տարածքով 770 տոննա ցորեն է ուղարկվել Խոշոր հրդեհ Թաիրովում Եղանակը՝ առաջիկա օրերին ANCA-ն կոչ է անում թույլ չտալ Թուրքիայի վերադարձը F-35 ծրագրին և արգելափակել նոր ռազմական գործարքը Փամբակ գետում վերսկսվել են անհետ կորածի լայնածավալ որոնողական աշխատանքները Վթարային ջրանջատումեր կլինեն 19-ամյա վարորդը բախվել է արգելապատնեշին․ կա վիրավոր Էդուարդ Սպերցյանը 25 մլն եվրոյով Կրասնոդարից տեղափոխվում է Տիրադավերից Վազգեն Միրզախանյանը փաստացի լքել է Մերձբալթյան թեմը ու գտնվում է Հայաստանում Թրամփը հասկացրել է, որ կարող է հրաժարվել «Անքորիջի պայմանավորվածություններից» Պուտինը ստորագրել է ռազմական հատուկ օբյեկտների անվտանգության ապահովման մասին օրենքը «Արարատը» նոր գլխավոր մարզիչ ունի․ պաշտոնական
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am