Սերժ Թանկյանը խոստացել է գալ Հայաստան

Հայտնի ռոք երաժիշտ, «System of a Down» խմբի մենակատար Սերժ Թանկյանը #ԻմՔայլը նախաձեռնության մասնակից ժողովրդին կոչ է անում շարունակել սկսած ճանապարհը: Նա այդ մասին գրառում է կատարել ֆեյսբուքի իր էջում: Երաժիշտը եւս մեկ անգամ նշել է, որ չի կարողացել Հայաստան գալ առողջական խնդիրների պատճառով, եւ խոստացել է գալ: «Հանրապետական կուսակցությունը, որը ղեկավարել է Հայաստանը վերջին 20 տարիների ընթացքում, չպահեց իր խոստումը, որ խոչընդոտ չի հանդիսանա ժողովրդի թեկնածուի՝ Նիկոլ Փաշինյանի որպես վարչապետ ընտրությանը: Նրանք փորձում են ժամանակ շահել, որպեսզի իրենց առաջնորդներից մի քանիսը, որոնք տարիներ շարունակ թալանել են երկիրը, կարողանան իմունիտետ ձեռք բերել իրենց գործողությունների համար: Ժողովուրդը դա թույլ չի տա: Ժողովրդին հակառակվելն ապարդյուն է: Իմ հաղորդագրությունը ծողովրդին հետեւյալն է. Հայաստանի իմ սիրելի՛ հաղթած քույրեր ու եղբայրներ, ողջո՛ւյն: Շատ տխուր եմ, որ մինչեւ հիմա սարսափելի վիրուսի պատճառով չեմ կարողացել անձամբ միանալ ձեզ, բայց ձեզ ջանասիրաբար հետեւել եմ ու մեկնաբանություններ եմ գրել, երբ կարծել եմ, որ դա կարող է նշանակություն ունենալ: Խոստանում եմ շուտով այդտեղ լինել Երկար տարիների անարդարությունից հետո դուք հաղթել եք այս ճակատամարտում: Մեր երկրի ներկան ու ապագան պաշտպանված է ձեր խաղաղ եւ խոհեմ գործողությունների շնորհիվ: Մի նահանջեք, որովհետեւ երբ էլ լինեն ընտրությունները՝ 30, 60, թե 100 օրից, կամ եթե նույնիսկ դուք բոյկոտեք, դուք փոփոխությունը շոշափելի կդարձնեք: Եթե Նիկոլ Փաշինյանը լինի վարչապետ այդ փոփոխությունները հնարավորինս շուտ կգան, սակայն, եթե նույնիսկ նա չընտրվի, դուք կանեք այդ փոփոխությունները: Տեղիք մի տվեք զայրույթին ու վրդովմունքին եւ պահպանեք դրական տրամադրվածությունը: Հաղթողները չեն կորցնում իրենց սթափությունը: Դժվար է փոխել խորհրդանիշները: Ավելի դժվար է փոխել իշխանություններին, իսկ ամենադժվարը մշակույթը փոխելն է: Դուք արդեն արել եք ամենադժվարը: Սիրելի՛ քույրեր եւ եղբայրներ, հավատացեք ինձ, երբ ասում եմ, որ արդարությունը կհաղթի, այն միշտ հաղթում է, եւ դա հաշվադեպ է տեղի ունենում խորհրդարանների դահլիճներում: Ողջ աշխարհը պաշտում է ձեզ քաղաքացիական անհնազանդության ձեր հաղթանակի համար: Եկեք շարունակենք այս ճանապարհը»,- գրել է Թանկյանը:

դիտվել է 11 անգամ
Լրահոս
Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ Կրկնակի վերանորոգված ճանապարհին ասֆալտի կարկատաններ կան. լրագրող Առեղծվածային դեպք՝ Երևանում․ հայտնաբերվել է Եգիպտոսի քաղաքացու մարմինը Ռոնալդուի անսպասելի քայլը միքստ-գոտում Փաշինյանն ու Ալիևը հեգնում են հայ հանրությանը․ ադրբեջանագետ Պարզվել են գետից դուրս բերված և որոնվող ջրահեղձ եղածների ինքնությունները Հրազդանում «Opel Astra»-ն բшխվել է բաժանարար գոտու բետոնե արգելապատնեշին․ կա վիրшվոր Սևան-Գեղամավան ճանապարհին ծանր վթար է գրանցվել Մեսսին գրում է ԱԱ-ների նոր պատմություն Իսրայելի կառավարությունը միաձայն ճանաչեց Հայոց ցեղասպանությունը Իսրայելի գլխավոր ձեռքբերումը Նեթանյահուն աջակցում է Հայոց ցեղասպանության ճանաչմանը Տարադրամի փոխարժեքները` այսօր Դարպասների ճաղերից այն կողմ Արարատն է․ Լիլիթ Գալստյան Դավթաշենում Mazda-ն վրաերթի է ենթարկել հեծանվորդի՝ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի թոռանը Ռուսաստանից Հայաստան Ադրբեջանի տարածքով 770 տոննա ցորեն է ուղարկվել Խոշոր հրդեհ Թաիրովում Եղանակը՝ առաջիկա օրերին ANCA-ն կոչ է անում թույլ չտալ Թուրքիայի վերադարձը F-35 ծրագրին և արգելափակել նոր ռազմական գործարքը Փամբակ գետում վերսկսվել են անհետ կորածի լայնածավալ որոնողական աշխատանքները Վթարային ջրանջատումեր կլինեն 19-ամյա վարորդը բախվել է արգելապատնեշին․ կա վիրավոր Էդուարդ Սպերցյանը 25 մլն եվրոյով Կրասնոդարից տեղափոխվում է Տիրադավերից Վազգեն Միրզախանյանը փաստացի լքել է Մերձբալթյան թեմը ու գտնվում է Հայաստանում Թրամփը հասկացրել է, որ կարող է հրաժարվել «Անքորիջի պայմանավորվածություններից»
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am