Ամուլսարում գործադուլ է․ նրանք շարժվում են դեպի Երևան
Վայոց Ձորից մեզ տեղեկացնում են, որ Ամուլսարում նախատեսվող հանքի շինարարական աշխատանքները դադարեցվել են, քանի որ աշխատակիցները ևս միացել են Հայաստանում տեղի ունեցող համատարած գործադուլին և դասադուլին: Այժմ նրանք շարժվում են դեպի Երևան։ Այս մասին հայտնում են Հայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ) քաղաքացիական նախաձեռնությունից։
