Եվրոպական միությունը կոչ է արել Հայաստանում ընթացող ներքաղաքական գործընթացներում ներգրավված բոլոր կողմերին՝ այդ թվում նաև իրավապահ մարմիններին ու ցույցերի մասնակիցներին, խուսափել առճակատումից: Այս մասին ասվում է ԵՄ արտաքին քաղաքականության ծառայության տարածած հայտարարությունում:
«Եվրոպական միությունը վերահաստատում է իր աջակցությունը Հայաստանի՝ բարգավաճող ու ժողովրդավար հասարակության կառուցմանն ուղղված ջանքերին: Նախկինի պես կարևոր է, որ ներգրավված բոլոր կողմերը՝ այդ թվում նաև օրենքի պահպաններն ու հավաքների և խոսքի ազատության իրենց իրավունքն օգտագործողները, խուսափեն առճակատումից, ցուցաբերեն զսպվածություն ու պատասխանատվություն, ինչպես որ եղել է վերջին օրերի ընթացքում:
Եվրոպական միությունը շարունակում է քաջալերել բոլոր կողմերին՝ այդ թվում նաև քաղաքացիական հասարակությանը, Սահմանադրությանը համապատասխան ու բոլոր հայերի շահից բխող նոր կառավարության ժողովրդավարական ձևավորմանն ուղղված համապարփակ երկխոսություն սկսելու հարցում»,-ասվում է ԵՄ արտաքին քաղաքականության ծառայության ներկայացուցիչ Մայա Կոսյանչիչի հայտարարության մեջ:
Փետրվարի 17-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Նարե Սոսեն
Փետրվարի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է գյումրեցի իրավապաշտպան Կարապետ Պողոսյանը
Փետրվարի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Փետրվարի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀ ԶՈՒ պահեստի գնդապետ Վոլոդյա Հովհաննիսյանը
Փետրվարի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Մեսրոպ Եսայանը
Փետրվարի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը
Փետրվարի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Հայկ Նահապետյանը
Փետրվարի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը
Փետրվարի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը
Փետրվարի 13-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը