Արարատ Միրզոյանը խնդրում է չխոչընդոտել ԱԻՆ, հրշեջ և շտապ օգնության մեքենաների տեղաշարժը
Ազգային ժողովի «Ելք» խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանը ճանապարհները փակած ցուցարարների համար հայտարարություն է տարածել։ «Հեղափոխության բոլոր մասնակիցներին հատուկ խնդրում եմ չխոչընդոտել ԱԻՆ, Փրկարար ծառայության աշխատակիցների, բժիշկների, հրշեջ և շտապ օգնության մեքենաների տեղաշարժին»,-Facebook-յան իր էջում գրել է Ա. Միրզոյանը։
