Նիկոլի հետ պատրաստ եմ աշխատել որպես ընդդիմություն. Աշոտյան

Այսօր երկրում քաղաքական եղանակ ստեղծող թիվ մեկ անձնավորությունը Նիկոլ Փաշինյանն է, Ազգային ժողովի ամբիոնից հայտարարեց ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանը։ «Շնորհավորում եմ, պարոն Փաշինյան, Ձեզ մոտ ստացվեց։ Երբ մի քանի շաբաթ առաջ Դուք փորձում էիք, գնում հրապարակում կանգնում էիք, այստեղ նստածներից ոչ ոք, բացի ձեր կուսակցության անդամներից, Ձեզ չէր հավատում։ Դուք ներշնչեցիք հույս, Դուք ներշնչեցիք էներգիա, ոգևորեցիք մարդկանց։ Այս 3 նախագահական ժամկետներից հետո՝ Լևոն Տեր-Պետրոսյան, Ռոբերտ Քոչարյան և Սերժ Սարգսյան, Սերժ Սարգսյանը գնաց՝ իր հետ տանելով պետականության վերստեղծման պահից առ այսօր կուտակված բոլոր պետական, քաղաքական ձախողումների ու մեղքերի ծանրությունը», - հայտարարեց Արմեն Աշոտյանը։ Նա խնդրեց այլևս չշահարկել Սերժ Սարգսյանի անունը. «Դուք ասացիք՝ «Մերժիր Սերժին», Սերժ Սարգսյանը գնաց, չուզեցիք Կարեն Կարապետյանին, նա չառաջադրվեց, մերժեցիք ՀՀԿ-ին՝ մենք որևէ թեկնածու չենք առաջադրել։ Այս հաջողությունը ձերն է, այդ արմատների մեջ մենք մեր մեղավորությունն ունենք, և այս դահլիճում գրեթե չկա հանրությանը հայտնի գեթ մեկ գործիչ, որ իր մեղքի բաժինը չունի այս խնդիրների ծագման մեջ։ Երկրին պետք է ընդդիմություն, այլակարծություն, ժողովրդավարությունը տոտալիտար ճնշման մեխանիզմներով չի հաստատվում, հնարավոր չէ այդպես»։ Այնուհետև դիմելով Սեյրան Սարոյանին, որն իր ելությում ասել էր, թե Աշոտյանից ինչ ըդդիմադիր գործիչ, ասաց. «Իմ սիրելի գեներալ, քո և Նիկոլի հետ պատրաստ եմ աշխատել որպես ընդդիմություն, անգամ առանց Նիկոլի եմ պատրաստ աշխատել ընդդիմություն»։

դիտվել է 200 անգամ
Լրահոս
«Հըզբոլլահը» մերժել է Վաշինգտոնում ստորագրված Իսրայելի և Լիբանանի միջև համաձայնագիրը Կարո՞ղ է «Հատիկ առ հատիկի» շրջանակում պետությանը վերադարձված հողը Նուբարաշենի աղբանոցի կողքին է Թրամփը ներկայացրել է ԱՄՆ նոր անձնագիրը՝ սեփական պատկերով Իրանի ԻՀՊԿ ուժերը հարվածներ են հասցրել տարածաշրջանում ԱՄՆ-ի ռազմական օբյեկտներին՝ ի պատասխան ավիահարվածի ԻՀՊԿ․ ցանկացած նոր գործողություն կարժանանա «խիստ պատասխանի» Տեղի է ունեցել INSEE-ի գրեթե 13 հազար աշխատակիցների տվյալների արտահոսք Բեյրութում բողոքի ցույցեր են բռնկվել Ծեծկռտուք՝ Վրաստանի խորհրդարանում Տղամարդը ձերբակալվել է Աբովյան-Պուշկինի փողոցների խաչմերուկում Սպասվում է կարկուտ ԱՄՆ-ն մտադիր է Թուրքիային վաճառել ռազմական ինքնաթիռների շարժիչներ Փաշինյանը ևս մեկ անգամ խոստովանեց իր սարսափելի հանցանքը․ Իշխան Սաղաթելյան (video) Իսրայելն ու Լիբանանը հասել են համաձայնության․ մանրամասներ Դատարանն ու հանցագործը խաղում են նույն թիմում․․․ եվ այդ մեկ մարդը՝ նա է (video) Վենեսուելայի երկրաշարժից հետո ավելի քան 50 հազար մարդ համարվում է անհետ կորած «Կեղծ ամուսնությունը» դառնում է պատժելի Ինչ է առաջարկում Իրանը Իսրայելը որոշ տարածքներ կհանձնի Լիբանանի բանակին Իսրայել–Լիբանան բանակցություններն ավարտվել են ՔՊ-ում սպասվում են փոփոխություններ նաև խմբակցության ղեկավար կազմում. «Ժողովուրդ» «Փաստ». Ընտրությունը «ջրեց» նաև հակառուսականության միֆը «Ժողովուրդ». ԱԺ արտահերթ նստաշրջանի օրակարգում թեժ հարցեր են. բախումնե՞ր են սպասվում Երևանի պարեկները կանխել են օտարերկրացու ինքնասպանության փորձը Պուտինը ստորագրել է բջջային սարքերի IMEI կոդերի միասնական բազայի մասին օրենքը Հունիսի 29-ին, 30-ին և հուլիսի 2-ին գազ չի լինելու
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am