Ռուսները փափկո՞ւմ են. սպասենք հետհեղափոխական անակնկալների Մոսկվայից

Ազգային ժողովի «Ելք» խմբակցությունը հանդիպել է Ռուսաստանի Պետդումայի պատվիրակության հետ: Հանդիպմանը մասնակցել է նաև «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը: Պետդումայի պատգամավորներն ապրիլի 28-ին Երևանում մամուլի ասուլիսում հայտարարել էին, որ պատրաստ են հանդիպել նաև Նիկոլ Փաշինյանի հետ: Ով էլ ընտրվի Հայաստանի վարչապետ, Ռուսաստանը կաշխատի Հայաստանի նոր կառավարության հետ, Երևանում ավելի վաղ լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել էր Ռուսաստանի Պետական դումայի ԱՊՀ գործերով ու եվրասիական ինտեգրման կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը: «Կարծում եմ, եթե պարոն Փաշինյանը, պարոն Կարապետյանը, պարոն Ծառուկյանը և այդպես շարունակ․․․ ով էլ որ առաջադրվի վարչապետի թեկնածու, հաղթի ընտրությունների արդյունքում, ապա, բնականաբար, Ռուսաստանը կաշխատի Հայաստանի նոր կառավարության հետ՝ հիմք ընդունելով դաշնակցային պարտավորությունները և ակնկալելով փոխադարձություն հայկական նոր կառավարությունից», - ասաց Զատուլինը: Միևնույն ժամանակ, ռուսաստանցի խորհրդարանականը հարկ էր համարել նախազգուշացնել․ «Ի վերջո, բոլորս շահագրգռված ենք, որ ամեն ինչ անցնի օրինական ընթացակարգով՝ խորհրդարանի պատերից ներս: Ա՛յ սա կարող եմ հստակ ասել: Ռուսաստանը շատ ուշադիր հետևելու է սրան: Վստահ չեմ, որ եթե խոսք գնա այս ընթացակարգը կոտրելու մասին, և, ասենք, ինչ-որ մեկը փորձի բռնի ճանապարհով փոխել այս ընթացակարգը՝ ելնելով հեղափոխական նպատակահարմարությունից, և այլն, և այլն, ապա մենք՝ Ռուսաստանում, դա միանշանակ կճանաչենք: Ստիպված կլինենք անցնել de facto, ոչ թե de jure հարաբերությունների»: «Ազատության» հստակեցնող հարցին՝ արդյոք սա սպառնալի՞ք է, Զատուլինը արձագանքեց․ - «Սա սպառնալիք չէ, այլ ուղղակի բացատրություն: Դուք պետք է դատեք, բացատրեցի, թե մենք, ամենայն հավանականությամբ, մեզ ինչպես կպահենք: Սա իմ անձնական կարծիքն է: Կարող եք ընդունել ի գիտություն, եթե ցանկանում եք»: Հիշեցնենք, որ ռուսաստանցի պատգամավորները մի քանի օր էր Երևանում էին, ակտիվ հանդիպումների մեջ էին, նույնիսկ տեղեկատվություն տարածվեց, որ խորհրդարանականների հետ հանդիպումը բավական բուռն էր անցել: Զատուլինը, իհարկե, պարզաբանում է, թե Երևանում են ոչ թե այն պատճառով, որ ցանկանում են խառնվել Հայաստանի ներքին գործերին կամ ասել՝ ով է Հայաստանի վարչապետի ավելի լավ թեկնածու, այլ ընդամենը մտահոգված են դաշնակից երկրում տեղի ունեցող զարգացումներով: «Կցանկանայինք, ընդհանուր առմամբ, սատարել Կարեն Կարապետյանին, ում բաժին է հասել դժվարին խնդիր՝ գլխավորել կառավարությունը Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո: Ձեզ նման՝ ներկայումս ես էլ չգիտեմ՝ արդյոք կառաջադրի՞ նա իր թեկնածությունը վարչապետի պաշտոնի համար, որքան հասկանում եմ՝ շատ հավանական է: Հավանական է, որ Փաշինյանից բացի, ով արդեն իսկ առաջադրել է իր թեկնածությունը, կարող են լինել նաև այլ թեկնածուներ, օրինակ՝ պարոն Ծառուկյանը, սա նույնպես հավանական է: Բայց սա չեմ ասում որպես մեկը, ով ցանկանում է ներազդել ինչ-որ բանի վրա, ինձնից նման խոսքեր չեք լսի, թե ես Կարապետյանի կողմից եմ կամ Փաշինյանի: Դա չի լինի», - ասաց ռուս խորհրդարանականը: Փաստացի ռուսական կողմի նախընտրությունները մնացին օդում: Սկզբնական չեզոքությանը Մոսկվայում զիջեց ավելի ջղաձիգ պահվածքը: Ռուսաստանում որոշ մեկնաբանություններ, հարցազրույցներ, գնահատականներ ի ցույց էին դնում այն տագնապը, որն առկա էր Մոսկվայում հայաստանյան իրադարձությունների ֆոնին: Հայաստանյան իրադարձությունների հետևում անմիջապես ամերիկյան «ականջներ» տեսան: Հայաստան գործուղված պատգամավորները չէին էլ թաքցնում, որ բարեխոսում են Մոսկվայի համար ցանկալի թեկնածուների՝ Կարեն Կարապետյանի, կամ Գագիկ Ծառուկյանի համար: Բայց փաստացի, Մոսկվայի ակնկալիքներն էլ իրականություն չեն դառնում: Մնում է սպասել, թե ինչ անակնկալներ կարող է պատրաստել Մոսկվան հետհեղափոխական Հայաստանի համար: Ի դեպ, Կոնստանտին Զատուլինը հայտնել էր, որ հանդիպել է նաև Հայաստանի երկրորդ Ռոբերտ Քոչարյանին. «Քննարկել ենք ներքին իրավիճակին վերաբերող հարցերի լայն շրջանակ: Իրավիճակի վերաբերյալ նրա գնահատականները, ինչպես միշտ, կրում են սթափ բնույթ: Ինչ վերաբերում է, թե ինչ հետևություններ է արել Ռոբերտ Քոչարյանը, իրավասու չեմ ներկայացնել նրա մտքերը»: Իր հերթին Քոչարյանն էլ հանդես է եկել հայաստանյան իրադարձությունների վերաբերյալ գնահատականով: «Ի՞նչ է պահանջում Փաշինյանը... Հենց հիմա ինձ իշխանություն տվեք, անհապաղ իշխանություն տվեք: Իշխանությունը ճամպրուկ չէ, որ վերցնես ու փոխանցես: Դրանք կոնկրետ մարդիկ են, Ազգային ժողով, պատգամավորական կորպուս, նրանք նույնպես ինքնասիրություն ունեն: Եվ ստիպել նրանց՝ գնալ ընդդեմ իրենց խղճի, հայացքների, ընդդեմ իրենց ունեցած քաղաքական պատկերացումների, շանտաժի ենթարկել նրանց մեծաթիվ մարդկանց բազմությամբ, դա բացարձակապես այլ ծայրահեղություն է»,- ռուսաստանյան НТВ-ին տված հարցազրույցում ասել է Ռոբերտ Քոչարյանը: Թամար Բագրատունի

դիտվել է 133 անգամ
Լրահոս
Արցախի բուժաշխատողները մնացին մինչև վերջին պահը և հարյուրավոր կյանքեր փրկեցին․ Աբրահամյան Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. փորձել է աջակցել նրան, Փաշինյանն իմացել է. «Հրապարակ» Մի զեկույց էլ Փաշինյանի համար պետք է գրել․ «Հրապարակ» Ս.Գևորգ քաջամարտիկ զորավարի, Ադոկտոսի և Ռոմանոս Երգեցողի հիշատակության օրն է «Արա՛, դուք էդքան չկաք անգամ, որ մի սեղանի շուրջ նստեք ու բազար անեք իրանց հետ»․ Բեկ Գասպարենց (video) Առաջին անգամ հայ թեկնածու է առաջադրվել ԱՀԿ նախագահի պաշտոնի համար Դուք լսեցիք վկաները ինչ ասացին․ Սամվել Կարապետյանը շտապ պետք է ազատ արձակվի․ փաստաբան (video) Երևան-Գյումրի ճանապարհին մեքենաներ են բախվել, վիրավոր կա Ես Փաշինյանի համար նվեր եմ պատրաստել․ Սամվել Կարապետյան (video) Գոլս նվիրեցի նրան. ազգային թիմի նորեկ Արթուր Ղարիբյանն ամփոփել է իր հաղթական նորամուտը Հաջորդ քառօրյայի ժամանակ ԱԺ դահլիճը կարող է վերածվել բռնցքամարտի ռինգի. «Հրապարակ» Ո՞ր կառույցին կվերապահվի քաղաքացուն զինծառայությունից տարկետում տրամադրելու գործառույթը Կարեն Անդրեասյանը ՄԻԵԴ-ում պարզաբանումներ է ներկայացնում Մոսկվան ու Երևանը փոխում են դեսպաններին․ ինչ է կատարվում փակ դիվանագիտական խողովակներում. Ժողովուրդ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարները․ Սաղաթելյան Ողբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղել Ալբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները հերոսներ են ու վերջ․ Աբրահամյան Ռուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնել Վրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքով Արտակարգ․ Վատացել է 6 երեխայի ինքնազգացողություն Լավ եք լսում՝ հոսանքի և գազի համար 7 անգամ ավել եք վճարելու․ սա է Նիկոլի խաղաղության գինը․ Աբովյան (video) Լավ եք լսում՝ հոսանքի և գազի համար 7 անգամ ավել եք վճարելու․ սա է Նիկոլի խաղաղության գինը․ Աբովյան (video) Ռուսաստանը գնալու է կտրուկ քայլերի․ Հայաստանը մնալու է ընդհանրապես առանց գազ․ Բագրատյան (video) «Վիվառոյի Վիգենը Նիկոլին փողի մեշոկով նենց կծեփի, որ․․․»․ Հովհաննես Շահինյան (video) Նիկո՛լ, դու հարցեր տալու իրավունք չունես․ կա մի մեղավոր, և այդ մեկը դու ես․ Շարմազանով (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am