Փաշինյանը հայտնվում է ոչ նախանձելի վիճակում

Ժողովրդի վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում հանդիպումներ էր ունենում խորհրդարանական խմբակցությունների հետ, որոնցից ամենադիտարժանը ՀՀԿ-ի հետ հանդիպումներն էին։ Եվ սա  ոչ միայն այն պատճառով, որ  այդ հանդիպումը «բացվեց» լրագրողների առջեւ, այլեւ ՀՀԿ-ականների պահվածքից։ Նրանք հրաշալի կատարեցին ընդդիմության իրենց առաքելություն՝ Փաշինյանի առջեւ ստեղծելով պատային իրավիճակ։ Էդուարդ Շարմազանովը, Արմեն Աշոտյանը, Սամվել Ֆարմանյանը պատրաստված եկել էին քննարկման ու Փաշինյանին նեղը գցելով պարգեւեցին կուսակիցներին։ Նրանք կենտրոնացել էին Փաշինյանի արտաքին քաղաքականության մասին նախկին եւ ներկա հայտարարությունների միջեւ հակասությունների վրա։ Արմեն Աշոտյանը հիշեցրեց Փաշինյանի խոսքերը․ «ԵԱՏՄ-ում մնալու միակ հիմնավորումը շանտաժն է ՝ գազը կանջատեն, թուրքերին բաց կթողնեն մեզ վրա, ԵԱՏՄ-ն ՀՀ-ին բացի վնասից ոչ մի օգուտ չի բերել, ԵԱՏՄ անդամակցումից հետո Հայաստանը տարածքներ է կորցրել» եւ այլն: Նա հարցրեց, թե ի՞նչ է փոխվել այս 6 ամսվա ընթացքում, երբ ԵԱՏՄ-ի կործանարար ազդեցության մասին գնահատականներ այլեւս չեն հնչում։ Փաշինյանը պատասխանեց, որ հիմա ունենք նոր քաղաքական իրողություն: Աշոտյանը հիշեցրեց, որ Սերժ Սարգսյանը, երբ հրաժարական էր տալիս, ասաց՝ Նիկոլը ճիշտ էր, ես սխալվեցի, ու հիմա իրենց տված հարցերին կարող էր Փաշինյանը պատասխանել. «Սերժը ճիշտ էր, ես սխալվել եմ»: Փաշինյանն էլ արձագանքեց, որ սա դեռեւս իր հրաժարականի խոսքը չէ: Սամվել Ֆարմանյանն էլ հիշեցրեց ընդդիմադիր գործչին, որ ԵԱՏՄ-ին անդամակցելու գործընթացը կասեցնելու հայտարարության ժամանակ Փաշինյանը տարակուսանք էր հայտնել, թե ի վերջո ինչի՞ համար է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը։ Սամվել Ֆարմանյանը մասնավորապես խնդրեց բացատրել հանրությանը, թե ինչ փաստարկների հիման վրա է այդպես մտածում, և վարչապետ ընտրվելու դեպքում պատրաստվո՞ւմ է բարձրաձայնել ՀԱՊԿ անվտանգության խորհրդում այդ հարցերը, փորձելո՞ւ է պարզել, որ եթե օրինակ Մովսես գյուղի նկատմամբ Ադրբեջանը որոշի կրակել, ի՞նչ քայլեր են լինելու ՀԱՊԿ-ի կողմից: Նիկոլ Փաշինյանը նշեց՝ շատ հստակ է, որ ՀԱՊԿ-ում շատ օգտակար կլինի փոխադարձ դաշնակցային հարաբերությունների ճշգրտումը ռազմական անվտանգության ոլորտում: «Ոչ միայն ռազմաքաղաքական ոլորտում, այլև ռազմական անվտանգության ոլորտում, և կարծում եմ, որ կան հարցեր, որ մեր հանրության համար բաց են, կարծում եմ՝ Ղազախստանի հանրության, Ռուսաստանի հանրության համար էլ բաց են: Կարծում եմ, որ փոխադարձաբար պարտավորվածությունները պետք է արձանագրենք»,- ասաց նա: Միհրան Հակոբյանը հիշեցրեց, որ երբ Սերժ Սարգսյանը մի բան էր ասել 2014-ին, հետո մեկ այլ բան, Փաշինյանը հայտարարում էր, որ սուտ է ասում, հիմա ինքը նույնը չի՞ անում: Փաշինյանն էլ պատասխանեց, որ եթե ես ասեի, որ ԵԱՏՄ-ին ես կողմ եմ քվեարկել եւ շարունակեի դա պնդել, կլիներ հիմք դա ասելու, մինչդեռ ես ասում եմ, որ կան իրողություններ եւ պետական, քաղաքական գործիչը պարտավոր է այդ իրողությունների հետ հաշվի նստել: Խոսրով Հարությունյանին էլ հետաքրքրում էր՝ ովքե՞ր են լինելու Փաշինյանի կառավարության անդամները, օրինակ, ո՞վ է լինելու ՊՆ նախարարը, առաջին փոխվարչապետը, ֆինանսների նախարարը: Փաշինյանը պատասխանեց, որ որոշումները պետք է լինեն քննարկված եւ ինստիտուցիոնալ, կադրային ջարդ էլ չի լինելու. «Ինստիտուտի սխալվելու հավանականությունը ավելի փոքր է, քան մարդու: Սա ֆորսմաժորային իրավիճակում է տեղի ունենում եւ կառավարության ձեւավորումը ներքաղաքական ճգնաժամը հաղթահարելու գործիք պետք է լինի: Եթե սա սովորական պրոցես լիներ, կառավարության ձեւավորումը այլ տրամաբանության ներքո կլիներ: Հիմա պետք է արձանագրվի այն հենարանը, այն շրջանակը, որը ուղղակի կամ անուղղակի դառնում է վարչապետի ընտրության իրականացնողը: Կառավարության կազմը պետք է ձեւավորվի այդ շրջանակի հետ քննարկումների արդյունքում: Մեր նպատակը համերաշխության մթնոլորտի ապահովումն է, որտեղ հնարավոր կլինի խաղաղ պայմաններում քննարկել օրհասական հարցերը, որոնց գոյությունը այսօր ընդունում ենք: Կառավարության կազմը կձեւավորվի կախված նրանից, թե քվեարկության ինչպիսի քաղաքական պատկեր կլինի»: Իսկ Գագիկ Մելիքյանը ուղիղ նշանակետին խփեց՝ ժողովուրդը ե՞րբ է լավ ապրելու, ե՞րբ է աշխատելու Նաիրիտը: Փաշինյանը պատասխանեց, որ շարժման ամեն օրը շատ մեծ ներուժ է կուտակել ՀՀ տնտեսության էական եւ թռիչքաձեւ զարգացման համար եւ եթե արդարության եւ օրենքի առաջ բոլորի հավասարության պայմաները ապահովեն, ապա ՀՀ-ում լրջագույն ներդրումներ են արվելու առաջին հերթին հայկական շրջանակներից: Գագիկ Մելիքյանն էլ արձագանքեց. «Մեր տնտեսության զարգացման վագրային թռիչքների մասին մի քանի տարի առաջ էլ ենք լսել, կարծում եմ, հեքիաթների ժանրից է»: Ըստ նրա, մեր տնտեսությունը չի կարող վագրային թռիչքներով առաջ գնալ, հետագայում մաքսային, հարկային փոփոխությունների արդյունքում հնարավոր է, բայց ոչ հիմա, առաջիկա 7-8 տարիներին ժողովուրդը լավ ապրելու հույսեր պիտի չփայփայի: Փաշինյանն էլ հորդորեց հուսահատություն չքարոզել քաղաքացիների շրջանում. «Եթե մի բան չի հաջողվել մինչեւ հիմա, չի նշանակում, որ չի հաջողվելու սրանից հետո»: Մի բան ակնհայտ էր, որ Փաշինյանը նախանձելի վիճակում չէր հայտնվել ու հարձակվողից դարձել էր պաշտպանվող, ընդ որում այնքան էլ լավ չէր պաշտպանվում։ Անի Սահակյա

դիտվել է 90 անգամ
Լրահոս
ՌԴ ՊՆ․ Կիևում հարվածել են Starlink-ի համակարգերն ապահովող տվյալների կենտրոնին Արցախի բուժաշխատողները մնացին մինչև վերջին պահը և հարյուրավոր կյանքեր փրկեցին․ Աբրահամյան Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. փորձել է աջակցել նրան, Փաշինյանն իմացել է. «Հրապարակ» Մի զեկույց էլ Փաշինյանի համար պետք է գրել․ «Հրապարակ» Ս.Գևորգ քաջամարտիկ զորավարի, Ադոկտոսի և Ռոմանոս Երգեցողի հիշատակության օրն է «Արա՛, դուք էդքան չկաք անգամ, որ մի սեղանի շուրջ նստեք ու բազար անեք իրանց հետ»․ Բեկ Գասպարենց (video) Առաջին անգամ հայ թեկնածու է առաջադրվել ԱՀԿ նախագահի պաշտոնի համար Դուք լսեցիք վկաները ինչ ասացին․ Սամվել Կարապետյանը շտապ պետք է ազատ արձակվի․ փաստաբան (video) Երևան-Գյումրի ճանապարհին մեքենաներ են բախվել, վիրավոր կա Ես Փաշինյանի համար նվեր եմ պատրաստել․ Սամվել Կարապետյան (video) Գոլս նվիրեցի նրան. ազգային թիմի նորեկ Արթուր Ղարիբյանն ամփոփել է իր հաղթական նորամուտը Հաջորդ քառօրյայի ժամանակ ԱԺ դահլիճը կարող է վերածվել բռնցքամարտի ռինգի. «Հրապարակ» Ո՞ր կառույցին կվերապահվի քաղաքացուն զինծառայությունից տարկետում տրամադրելու գործառույթը Կարեն Անդրեասյանը ՄԻԵԴ-ում պարզաբանումներ է ներկայացնում Մոսկվան ու Երևանը փոխում են դեսպաններին․ ինչ է կատարվում փակ դիվանագիտական խողովակներում. Ժողովուրդ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարները․ Սաղաթելյան Ողբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղել Ալբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները հերոսներ են ու վերջ․ Աբրահամյան Ռուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնել Վրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքով Արտակարգ․ Վատացել է 6 երեխայի ինքնազգացողություն Լավ եք լսում՝ հոսանքի և գազի համար 7 անգամ ավել եք վճարելու․ սա է Նիկոլի խաղաղության գինը․ Աբովյան (video) Լավ եք լսում՝ հոսանքի և գազի համար 7 անգամ ավել եք վճարելու․ սա է Նիկոլի խաղաղության գինը․ Աբովյան (video) Ռուսաստանը գնալու է կտրուկ քայլերի․ Հայաստանը մնալու է ընդհանրապես առանց գազ․ Բագրատյան (video) «Վիվառոյի Վիգենը Նիկոլին փողի մեշոկով նենց կծեփի, որ․․․»․ Հովհաննես Շահինյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am